Ականջիս առ այսօր հայերենն է հնչում. մահացել է Օթար Իոսելիանին

Մշակութային

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, 89 տարեկանում մահացել է վրացի խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ ՕԹԱՐ ԻՈՍԵԼԻԱՆԻՆ: Հիշեցնենք, որ տաղանդաշատ արտիստը մեծացել է հայկական միջավայրում, ինչի մասին մշտապես նշում էր ջերմ հուշերով. «Թբիլիսին հայկական քաղաք էր, այն հայերն են կառուցել, շատ աշխատող մարդիկ էին: Ես մեծացել եմ հայերի միջավայրում եւ ականջիս առ այսօր հայերենն է հնչում: Սոլոլակը, որ հայերն էին ապրեցնում, լիքն էր տաղանդավոր հայ արհեստավորներով, հրաշալի մարդիկ  էին: Հետո, ցավոք, շատ հայեր հեռացան, հիմա քաղաքը դատարկվել է, քանի որ մտավորականներն են հեռացել, ու տարբեր տեղերից գռեհիկներն ու ցածրակարգերը լցվել են Թբիլիսի: Հիմա մենք քայլում ենք փողոցով, բայց ոչ ոք մեզ չի ճանաչում: Չկա մեկը, որին կարելի է բարեւել: Թբիլիսին դատարկվել է: Երբ հեռանում ես քո քաղաքից, պետք է հիշես, որ վերադառնալու ես արտասահման»:

Օթար Իոսելիանին 1962 թվականին նկարահանել է «Ապրիլ» կարճամետրաժ ֆիլմը, 1964 թվականին՝ «Չուգուն» վավերագրական ֆիլմը, որը մետաղաձուլարանի մեկ օրվա մասին է։ Նրա «Տերեւաթափ» առաջին լիամետրաժ ֆիլմը 1966 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի եւ Ժորժ Սադուլ մրցանակի՝ լավագույն դեբյուտի համար։ 1971 թվականին «Ապրում էր մի երգող կեռնեխ» ֆիլմը նկարահանելուց հետո՝ 1976 թվականին ռեժիսորն ասպարեզ է հանել «Հովվերգություն» կարճամետրաժ ֆիլմը, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի։ 1980-ականներից Իոսելիանին աշխատել է Ֆրանսիայում։ 1984 թվականին նկարահանել է «Լուսնի սիրելիները», որին շնորհվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակը։ Նույն մրցանակն են նվաճել նաեւ նրա երկու այլ գործեր՝ «Եվ եղավ լույս»ը (1989) եւ «Ավազակներ, գլուխ յոթերորդ»-ը (1996)։ 1999 թվականին էկրան բարձրացավ Իոսելիանիի «Մնաս բարով, տուն, սիրելի տուն» ֆիլմը, որտեղ Իոսելիանին եւս դեր ուներ։ Օթար Իոսելիանին կինոյի մասին մի շարք հոդվածներ է հեղինակել, որոնք տպագրվել են Ռուսաստանում եւ արտասահմանում։ 1993 թվականին արժանացել է «Տրիումֆ» մրցանակին։ 2000 թվականին եղել է La Fémis-ի՝ Ֆրանսիայի ազգային կինոդպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի նախագահը, 1986 թվականին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ։

https://iravunk.com/sim/?p=271988&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ