ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ТРЕТИЙ С­ОРТ НЕ БРАК

Մանրուքյան Էդմո­նի­ն է­լի մա­նր­ուք հասավ­­:

* * *

ՊԱՊՈՒԱՍԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ

(ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5 ՏԱՐԻՆԵՐԸ ԼԵՑՈՒՆ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ` ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Նի­կո­լի իշ­խա­նութ­յան գա­լը նման է ջունգ­լի­ներ մուտք գոր­ծե­լուն, մեկ գա­լուց են եր­ջան­կա­նում, մեկ էլ դրան­ից ա­զա­տվե­լուց եր­ջա­նիկ կզգան:

* * *

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ ԱՎԵԼ ՉԵՆ ՁԳՈՒՄ

(ՀՀ-ՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՈՉ ՄԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՉԻ ԳՈՐԾԵԼՈՒ` ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ԿԳՄՍ նախարա­րի` Հայա­ստանի ի­շխանութ­յունների­ համար գործում­ է միայն միջին մասնագի­տական եւ թերի բ­արձրագո­ւյնը, դեռ կառավա­րություն­ն ու ՔՊ-ականն­երը ա­յդքան չեն զարգացե­լ ու աճել,­ որ Արցախի­ ինստիտո­ւտները գ­ործեն:

* * *

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՉԱՎՈՐ ԱՆՁ ՉԷ ՈՒ ՉԻ ԿԱՐՈՂ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԿԱՄ ՉՈՒՆԵՆԱԼ` ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՐՑԻՆ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Դուք ուշ­ադիր նայե­ք վար­չապետի դեմ­քին, սկի շունչ չկա վրան, էլ ուր մնաց, որ կառավարութ­յու­նը կենդանի անձ­ լինի:

* * *

ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՎ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՐԵԿԻ` ՔԱՂԱՔԱՑՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ ՈՍԿՅԱ ԶԱՐԴԵՐ ԳՈՂԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Նն­ջա­րա­նի դա­րակդ փակ պա­հիր, պա­րե­կին գող մի ա­սա:

* * *

ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

(ՔՊ–ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆՆ ՈՒ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ` ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԺ–ԻՑ ԿՐԿԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գլ­խա­վոր դա­տա­խա­զութ­յու­նից հայտ­նում են, որ ՔՊ­–ա­կան կին պատ­գա­մա­վոր­նե­րի ա­րարք­նե­րում պե­տա­կան մի­ջոց­նե­րի հափշ­տակ­ման եւ յու­րաց­ման ո­րե­ւէ հատ­կա­նիշ չկա, նրանք ի­րենց նոր բնա­կա­րան­նե­րը վար­ձով են տվել ռուս­նե­րին, իսկ ի­րենք բնակ­վել ԱԺ­–ից օ­րի­նա­կան ստաց­ված վար­ձավ­ճա­րով բնա­կա­րան­նե­րում:

* * *

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՇԱԿԱԼՆԵՐԸ

(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵ՞Լ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քնն­չա­կան կո­մի­տեից հայտ­նում են, որ եր­կու Սամ­վել­նե­րի հար­ցաքն­նութ­յամբ պետք է պարզ­վի, թե նրան­ցից որ մեկն է մատ­նիչ:

* * *

ՄԱԽԱՉԿԱԼԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՋԱՐԴԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԴԱՆԱՎԻ ՇԱՐԺԻՉԻ ՆԵՐՍՈՒՄ ՀՐԵԱՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ա­սում են, թե դաղս­տան­ցի­նե­րը սկսել են քան­դել ի­րենց հե­ռուս­տա­ցույց­նե­րը, որ­պես­զի գտնեն Վ­լա­դի­միր Սո­լով­յո­վին:

* * *

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԴԱ ԿԱՐԵՎՈՐ ՉՀԱՄԱՐԵԼՈՒ` ՖԻՆԱՆՍԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅՒԱՄԲ)

— Քա­նի սաղ ենք, ի­րար պարտք ենք:

* * *

ԽՈԶԻՆ ԽԱԼՈՒ ՎՐԱ ՉԵՍ ՊԱՀԻ

(ԱԺ–ՈՒՄ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Գուր­ման­նե­րի միութ­յու­նից հայտ­նում են, որ սրճա­րա­նի կա­ռու­ցու­մը դա­դա­րեց­վել է, քա­նի որ ՔՊ­–ա­կան­նե­րը փո­ղո­ցում բրդուճ ու աս­ֆալ­տի վրա սար­քած խո­րո­ված ու ի­քի­բիր ուտ­ո­ղներ են: Ն­րանց հա­մար սրճա­րա­նը չա­փա­զանց կուլ­տու­րա­կան եւ խորթ ե­րե­ւույթ է:

* * *

ՆՈՐՕՐՅԱ ԳԻՔՈՐՆԵՐԸ

(ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱԶԱՏԱԳՐՎԱԾ» ՏԵՍՆԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՑ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Նի­կո­լի եւ Իլ­հա­մի տու­նը կռիվ էր ըն­կել, Նի­կո­լը ու­զում էր ար­ցախ­ցի­նե­րին վե­րա­դարձ­նել ի­րենց բնա­կութ­յան վայ­րե­րը, իսկ Իլ­հա­մը չէր հա­մա­ձայն­վում:

* * *

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ` ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆ

(ՆԻԿՈԼԻ` ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ ԿՌԻՎ ՍԱՐՔԵԼՈՒ, ԳՈՌԳՈՌԱԼՈՒ, ՇԻՇ ՆԵՏԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Մի՛ ան­հանգս­տա­ցեք, Նի­կո­լը կգոռ­գո­ռա, շիշ կշպրտի, կդի­մադ­րի, դա հին կով­կաս­յան ա­վան­դույթ է:

* * *

ԳԱՐԵԳԻՆ Բ–Ն` ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

— Սա­տա­նա­յի սպա­սա­վո­րին շքան­շան մի՛ տուր, մեղք է...

* * *

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(2024Թ. ԲՅՈՒՋԵՈՎ 1 ՄԼՐԴ 772 ՄԼՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Ут­ром день­ги – ве­че­ром հրա­մա­նա­գիր, ве­че­ром день­ги – ут­ром հրա­մա­նա­գիր:

 

https://iravunk.com/sim/?p=269044&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ