ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆ ԱՍՏԾՈՒՑ Է

— Երբ էդ հո­գե­կան հի­վան­դը հար­բած վի­ճա­կում հայտ­նում էր, թե ո­րե­ւի­ցե մե­կը չկաս­կա­ծի իր՝ որ­պես Գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի կա­րո­ղութ­յա­նը, ես էդ ժա­մա­նակ ա­սել եմ, որ պետք է ռազ­մա­կան հե­ղաշր­ջում, եւ դրա­նից հե­տո էլ եմ ա­սել, որ պետք է ռազ­մա­կան հե­ղաշր­ջում:

­­Շի­րա­կի թե­մի ա­ռաջ­նորդ Մի­քա­յել ար­քե­պիս­կո­պոս Ա­ջա­պահ­յան

* * *

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԳԲՏ հա­մայն­քը ող­ջու­նել է կեղ­ծա­մով եւ կա­նա­ցի հա­գուս­տով Սամ­վել Բա­բա­յա­նի մուտ­քը Հա­յաս­տան։

* * *

ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է

(Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ՎԱՐՈՐԴԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Բա­նից պարզ­վում է, որ Ս­յա­մոն իր վա­րոր­դի մոտ ա գե­նե­րալ աշ­խա­տել։

* * *

ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄ

ԱՄՆ Պետ­դե­պը Հո­լի­վու­դի հետ միա­սին ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նում բե­մադ­րում է «Ա­նա­ռակ որ­դու վե­րա­դար­ձը» դրա­ման, գլխա­վոր դե­րում`  Նի­կոլ Փա­շին­յան։

* * *

ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

­«­Մայր Հա­յաս­տան» դա­շին­քից հայտ­նում են, որ Անդ­րա­նիկ Թե­ւան­յա­նը եր­կընտ­րան­քի ա­ռաջ է կանգ­նել, ձայն տալ Ա­զիզ­յան­նե­րի Հայ­կո­յի՞ն, թե՞  Սա­կու­րա­յի Տի­կո­յին։

* * *

ՔՇԱԴՈՒԼ

(ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զու­լում աշ­խարհ ա, մե­նակ Հա­յաս­տա­նում կա­րող են «լի­դեր­նե­րը» պայ­քա­րի դուրս ե­կած ժո­ղովր­դին լքեն, ի­րանք թռնեն։

* * *

ՊՐԵՄԻԵՐԱ

­Կար­գին Հայ­կոն Սամ­վել Բա­բա­յա­նին հրա­վի­րել է նկա­րա­հան­վել Սու­պեր Մա­մա-3 ֆիլ­մում:

* * *

Bazeyan-copy

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԻ ԵՐԳԸ

(ԻՐԵՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Փա­կե­ցին աչ­քերս, որ չտես­նեմ քեզ,

Ո­լո­րե­ցին թե­ւերս, որ չխփեմ քեզ։

* * *

ԱՐՑԱԽՑԻ ՍՅԱՄՈՆ

— Էն Ղա­րա­բաղն էր, ուր հան­դի­պա­կաց

­Ժայ­ռե­րը` խո­րունկ, հոն­քե­րը` կի­տած.

Էն տախ­տի վրա ա­ղո­թում մի վանք,

Էն ժայ­ռի գլխին հսկում է մի բերդ,

­Խա­վա­րի մի­ջից լսվում էր կա­մաց`

Բռ­նե­ցե՛ք, փա­խավ Ս­յա­մոն լե­ղա­ճաք:

* * *

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ` ԿԱՆԱՑԻ ԿԵՂԾԱՄՈՎ 07–ՈՎ ԱՐՑԱԽԻՑ ՓԱԽՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ար­ցա­խի նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով նախ­կին անվ­տան­գութ­յան քար­տու­ղար Սամ­վել Բա­բա­յա­նը նշա­նակ­վել է Անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղա­րու­հի, նստա­վայ­րը` Եր­ե­ւան:

* * *

ԱՍՖԱԼՏԻ ՎՐԱ ԳՈՅԱՏԵՎՈՂՆԵՐԸ

(ՆԻԿՈԼԻ ՈՒՂԻՂ ՑՈՒՑՈՒՄՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՍՈԼԻԴ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­­Կա­վատ­նե­րի միութ­յու­նից հայտ­նում են` ոս­տի­կա­նի ու մարմ­նա­վա­ճա­ռի նմա­նութ­յունն այն է, որ եր­կուսն էլ փո­ղի դի­մաց ի­րենց աշ­խա­տանքն են կա­տա­րում, ուղ­ղա­կի մարմ­նա­վա­ճառ­նե­րը հա­ճույք են պատ­ճա­ռում, իսկ ոս­տի­կան­նե­րը ծե­ծում են ու բեր­ման են են­թար­կում:

* * *

ԴԱՍԱԿԱՆ

(ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ` «ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԻՄԱՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ, ԻՍԿ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԽԱՄԱՃԻԿՆԵՐՈՎ, ԿԿՈՐԾԱՆՎԵՔ ՁԵՐ ՍՏԵՐԻ ԵՎ ԿԵՂԾԻՔԻ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Ну го­во­ри же, Ма­не, го­во­ри!

* * *

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

(ԳՐԱՆԱԴԱՅՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` Նի­կո­լի վեր­ջը կա՛մ ընդ­դի­մա­դիր­նե­րի «գրա­նատն» ա, կա՛մ ա­րեւմ­տա­մետ­նե­րի Գ­րա­նա­դան։

* * *

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

(ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ)

­­Նի­կո­լա­կան — ցա­վին ան­հա­ղորդ, դա­վին ան­տեղ­յակ:

* * *

ԴԻԼԵՄԱ

Եր­կու հա­զար տա­րի ա­ռաջ սատ­կած ան­ժա­ռանգ Հու­դա­յից Հա­յաս­տա­նում այս­քան ժա­ռանգ ո՞ր­տե­ղից։

 

https://iravunk.com/sim/?p=266084&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ