Հայտնի է, թե քաղաքապետի թեկնածուները երբ եւ որտեղ են քվեարկելու

Ներքաղաքական

Երբ եւ որտեղ են քվեարկելու քաղաքապետի թեկնածուները, «Իրավունք»-ը ներկայացնում է, ըստ քվեաթերթիկի համարների հերթականությամբ.

1. Քանի որ «Հանրային Ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը գտնվում է կալանքի տակ, թեկնածուի ասելիքը լրագրողներին կփոխանցի ցուցակի 4-րդ համարը՝ Վահան Ավագյանը: Նա քվեարկելու է Արզումանյան փողոցի վրա գտնվող 131 դպրոցում, ժամը՝ 13:00-ին:

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քվեարկելու է 9/53 տեղամասում, ժամը՝ 13:00-ին: Տեղամասի հասցեն՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան, Դեղատան 17:

3. «Արդար Հայաստան» կուսակցության առաջին համար Նորիկ Նորիկյանը կքվեարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 7/46 ընտրատեղամասում, իսկ թե ժամը քանիսին, դեռ հայտնի չէ:

4. Վիկտոր Մնացականյանը, որը գլխավորում է «Հաղթանակ» կուսակցության ընտրացուցակը, կքվեարկի 9/48 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջան, ժամը 12:00-ին:

5. «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը կքվեարկի 4/17 ընտրատեղամասում՝ Արաբկիր վարչական շրջան, ժամը հայտնի չէ:

6. Հայաստանի եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը կքվեարկի 9/18 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջանում:

7. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանը կքվեարկի 4/53 ընտրատեղամասում՝ Արաբկիր վարչական շրջան, ժամը՝ 15:00-ին: 

8. Հանուն Սոցիալական արդարության կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը կքվեարկի ժամը՝ 12:00-ին, թիվ 9/18 ընտրատեղամասում՝ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (հասցե՝ Պարոնյան 3):

9. Արտակ Զեյնալյանը, որն առաջնորդում է «Հանրապետություն» կուսակցությունը, կքվեարկի Արաբկիրում՝ 4/30 ընտրատեղամասում, ժամը հայտնի չէ:

10. «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջին համար Երվանդ Թարվերդյանը կքվեարկի Արաբկիրում՝ 4/15 ընտրատեղամասում, կրկին ժամը հայտնի չէ:  

11. ժամը 12:00-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը Պարույր Սեւակ-Դրո խաչմերուկի այգուց քայլելու է ընտրական տեղամաս:

12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցության առաջին  համար Սուրեն Պետրոսյանը կքվեարկի Արաբկիրում՝ 4/49 ընտրատեղամասում: Ժամը հայտնի չէ:

13. «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ժամը 14։00-ին՝ կքվեարկի թիվ 9/26 ընտրատեղամասում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցում (Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան փող., 9 շենք)։

14. «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կքվեարկի ժամը 12։00-ին՝ 9/47 ընտրատեղամասում, որը տեղակայված է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ Կողբացու 36 հասցեում:

https://iravunk.com/sim/?p=264803&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ