Արցախի քաղաքական խոհանոցում տեղի ունեցողը խոշոր տերությունների համաձայնեցված քայլ է. Մանասյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ:

— Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց: Արցախահայության համար նման օրհասական պահին որքանո՞վ էր ճիշտ այդ որոշումը, արդյո՞ք այդ քայլը կարելի է համարել ժողովրդին մենակ թողնել, թե՞ նախապես ծրագրված քայլ էր:

— Ե՛վ իրագործողները, ե՛ւ պլանավորողները հանրայնորեն չեն հրապարակել այն, թե ինչ պետք է անեն, դա խիստ խոհանոցային քաղաքական ընդունված որոշում է, որոնց դրսի մարդիկ կարող են եւ չտիրապետել: Կա մի հանգամանք, որը աչքի է զառնում, դա այն է, որ մի քանի անգամ նախագահը խոստացել էր հեռանալ քաղաքական իշխանությունից ու չի հեռացել: Եթե չպետք է հեռանար, ուրեմն` չպետք է խոստանար, այն արժեզրկում է նախագահի խոսքը, կամ եթե արդեն որոշել էր մնալ, դրա մասին եւս պետք է հայտարարեր: Քաղաքական զարգացումներում առաջին դեմքերի վարքը պետք է մի քիչ հստակություն ունենա, իհարկե, կարող է եւ դիվանագիտական խորամանկություններ ենթադրել, սակայն արդյունքը ինչ-որ իմաստով պետք է տեսանելի լինի: Այն, թե ինչ կտա այդ փոփոխությունն այսօր, հնարավոր չէ ասել, գոնե որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ փոփոխության արդյունքը նկատելի լինի, եւ դա ընդունելի լինի նաեւ մեզ համար: Օրինակ, Ազգային Ժողովի նախագահի փոփոխությունը տեղի ունեցավ ինքնահրաժարման ակտով, դա մարդիկ ընկալեցին որպես նրա կողմից թույլ  տված վրիպումի հետեւանք: Այնպիսի մանրուքներ կան, որոնք դրսից տեսանելի չեն, ու միշտ տեղ է մնում ենթադրությունների համար: Գոնե մեկ ամիս պետք է ապրենք ու տեսնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվում Արցախում նոր թիմի գլխավությամբ:

Արցախում կատարվող իրադարձությունները, փոփոխությունները ինչ-որ կապ ունե՞ն  սպասվելիք Պուտին-Էրդողան հանդիպման հետ:

— Այդ բոլորը ենթադրություններ են: Անկասկած խոշոր խաղացողները տարբեր խողովակներում փորձում են ազդեցություն ունենալ հայաստանյան ու արցախյան իշխանությունների վրա, որպեսզի դեպքերը զարգանան այնպես, ինչպես իրենք են դա ցանկանում, սա ակնհայտ է: Արցախի քաղաքական խոհանոցում տեղի ունեցողը նույնպես խոշոր տերությունների համաձայնեցված քայլ է, որը դարձյալ չի հրապարակվում: Մեր փորձագետները, որոնք այդպիսի հարցերում ելույթ են ունենում, ընդամենը կռահումներ են անում: Ես նույնը կասեմ` մենք պետք է սպասենք այդ հանդիպմանը, որի գլխավոր թեման հայտարարված է` Սեւ ծովով Ռուսաստան-Թուրքիա հացահատիկի տեղափոխության հարցերն են: Չի բացառվում, որ հայտարարված օրակարգից զատ, փակ դռների ետեւում կարող են քննարկվել Արցախին վերաբերող հարցեր: Այնպես որ, պետք է չշտապենք կռահումներ անելիս: Հիմա շատերն են հայտարարություններ անում խոշոր տերությունների քայլերի ու պլանների վերաբերյալ, հետո պարզվում է, որ նրանք հեռու են իրականությունից, որովհետեւ խաղերը բազմապլան են, եւ հարաշարժ է իրադրությունը: Այսօր մի իրադրություն է, վաղը կարող է այլ իրադրություն լինել եւ կարող է բոլորովին այլ ընթացք ստանա Պուտին-Էրդողան հանդիպումը: Չի բացառվում, որ փորձեն նորից մերձեցման հիմքեր փնտրել, բայց բոլոր հարցերը, ինչ հարցեր էլ այնտեղ դրվեն, դա քաղաքական առեւտրի նյութ է լինելու, բայց ասել, թե դա քաղաքական առեւտրի արդյունք կարող է լինել, շատ վտանգավոր է: Բնավ, սա չի նշանակում, թե լրիվ արժեզրկում եմ կանխատեսումների դերը քաղաքական գործընթացներում, այդպես չէ, բայց նաեւ ուզում եմ շեշտադրել, որ տեղեկատվության պակաս ունեցող փորձագետները չեն կարող կռահումներից այն կողմ գնալ: Շատ ավելի մեծ տեղեկատվական բազա ու կապեր են պետք, որպեսզի վերլուծաբանը մոտ լինի հնարավոր զարգացումներին: Գոնե մեկ ամիս պետք է հետեւենք արցախյան իրադարձություններին, բայց Պուտին-Էրդողանի դեպքում արդյունքները ավելի շուտ կերեւան:

— Արցախահայությունը սպասելու ժամանակ ունի՞, թեկուզ բարոյապես որքանո՞վ էր ճիշտ ցեղասպանվելու վտանգի առաջ կանգնած ժողովրդին՝ նախագահի կողմից մենակ թողնելը: Արդյոք փախուստի նման չէր այդ հրաժարականը:

— Չեմ կարծում, որովհետեւ եթե դա համաձայնեցված է եղել խոշոր տերությունների հետ, եւ որոշակի խոստումներ են տրվել, դա նշանակում է, որ ժողովուրդը մենակ չի թողնվել: Այնտեղ կա քաղաքական վերնախավ, որը որոշակի դերակատարություն ունի այդ գործընթացներում, եւ բնական է, որ այդ վերնախավը չի թողնի ժողովրդին մենակ: Ես չգիտեմ այդ հրաժարականը ժողովրդին մենակ թողնե՞լ է, թե` ոչ, չենք կարող ասել, որովհետեւ նախորդ հայտարարությունները, թե տալիս է հրաժարական ու չի տվել, մի տեսակ նստվածք է տվել այն բանի, որ ինքը չի կողմնորոշվում այդ հարցում: Եվ եթե ինքը այն գործոնն է, որը վճռական կլինի, ասենք թե Ռուսաստան-Արցախ կամ Արեւմուտք-Արցախ հարցերում, նա չէր տա հրաժարական: Դրա տակ ենթախորքեր կան, որ պետք է լավ իմանալ: Բայց Արցախի ժողովուրդը դրանով մենակ չի մնալու, նախագահի ինստիտուտը գործում է, Ազգային ժողովը գործում է, պետնախարարը գործում է, այնպես որ, ամեն պաշտոնում մարդ կգտնվի:

— Դեմքերի փոփոխությունը էական ազդեցություն կունենա՞, թեկուզ Բերձորի միջանցքի բացվելու առումով:

— Դեմքերի փոփոխությունը չի ազդելու Արցախի եւ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի կարեւորության վրա, մենք չենք գիտակցում, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը վճռական դիրք ունեն գեոքաղաքական աշխարհագրության մեջ, այնպես որ, ով էլ լինի՝ Արցախի այդ նշանակությունը  խոշոր տերությունների համար չի կորչելու, որովհետեւ Արցախում է վճռվում այն հարցը, թե արդյոք Թուրան կլինի, թե չի լինի, եւ Հայաստանում է նաեւ վճռվում այն հարցը, թե կհանդուրժեն դա մյուս տերությունները, որովհետեւ դա վտանգավոր է թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար: Հետեւապես, աշխարհաքաղաքական իմաստով խնդիրը ինչ-որ առումով կմնա նույնը` Արցախի եւ Հայաստանի կարեւորությունը գլոբալ հավասարակշռության համար, որովհետեւ մենք այդ հավասարակշռության կշեռքն ենք:

— Կարո՞ղ ենք հույսեր կապել այն պետությունների հետ, որոնց շահերը չի համընկնում թուրանական ծրագրին եւ օգտվեն ստեղծված իրավիճակից:

Օգտվողները, եթե նրանք հզոր չեն, պետք է հզոր լինեն դիվանագիտությամբ, այդտեղ է, որ պետք է խելոք ու ճարպիկ լինել: Այդտեղ հարցը վաղուց դիվանագիտական դաշտում է, եւ մենք անցած 30 տարիներին` սկսած բիշքեքյան արձանագրություններից, որ մենք գնացել ենք ու առանց երկար մտածելու ստորագրել ենք, առանց վերապահումների եւ դարձել կոնֆլիկտի կողմ, այ դրանից հետո դիվանագիտությունը չի կարողացել այդ փոսից հանել խնդիրը, երբ դա հնարավոր էր: Այսօր էլ մենք չենք օգտագործում այն բառապաշարը, որը համապատասխանում է խնդրի էությանը: Ադրբեջանի գլխավոր փաստարկն այն է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է` այն դեպքում, երբ այդպես չէ: Միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան չէ, չի՛ պատկանում Ադրբեջանին, չի՛ պատկանել եւ չի՛ պատկանում, բայց այդ դրույթը համարժեք հիշողություն չի ստանում այն ատյաններում, որտեղ մենք ներկա ենք լինում եւ նաեւ տեղեկատվական դաշտում: Ճիշտ խոսք ասելու համար ճշմարտությունը պետք է իմանալ եւ կարողանալ ճիշտ գնահատել իրադրությունը, այլապես սխալ ու կեղծ տեղեկություններով ու կեղծ մեկնաբանություններով մենք ճիշտ քայլ անել չենք կարող:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=263608&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ