Սրիկան դուք եք, դուք ԱԺ նախագահին ասացիք՝ սրիկա. Դուք դաստիարակություն ստացե՞լ եք. Կոնջորյանը՝ Օհանյանին

Նորություններ

ԱԺ դահլիճում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի միջեւ լեզվակռիվը շարունակություն ունեցավ:

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Արծվիկ Մինասյանի ելույթին, ասաց. «րան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Ինչ վերաբերում է գործող գործընկերոջ հոգեհանգստին մասնակցելուն, դա ձեր խղճի վրա եմ թողնում: Դուք ինձ խորհուրդ մի տվեք, դուք իմ գրառումը կարդացեք, ամեն օր կարդացեք  ու ամաչեք: Դուք ձեր կյանքով զբաղվեք, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով:  Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին»:

Տեղից Արծվիկ Մինասյանն ասաց. «Դու զբաղվի»,- ինչին ԱԺ նախագահն արձագանքեց. «Դու»-ն դու ես, չհամարձակվեց Հայաստանի  ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես»:

Արծվիկ Մինասյանն ասաց. «Դու ԱԺ նախագահ չես»:

«Բա դու ո՞վ ես, որ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»:

Նրանց միջեւ բանավեճ սկսվեց:

«Ձեր գեներալները պարտվեցին»,-ասաց Ալեն Սիմոնյանը, ինչին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Դու ես պարտվել»:

Դրանից հետո ԱԺ նախագահը հեռացավ դահլիճից, իսկ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց Սեյրան Օհանյանին լռել:

Ելույթի համար ամբիոնի մոտեցած ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց. «Պարոն Օհանյան, ձեզ կոռեկտ պահեք»:

«Դու քեզ կոռեկտ պահի», - տեղից բղավեց Սեյրան Օհանյանը:

«Պարոն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք: Դուք գիտե՞ք, որ չի կարելի «դու»-ով խոսել»մ,-ասա Կոնջորյանը:

իսկ երբ տեղից բղավոցներ լսվեցին, Կոնջորյանը շարունակեց. «Ինչ-որ լսում եք, սուս, լռիր: Պարոն Մինասյան, լուռ, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»:

Ռուբեն Ռուբինյանը միջամտեց՝ ասելով. «Բոլորդ լռում եք, պարոն Օհանյան, պատգամավորների հետ խոսում եք «դուք»-ով: Կարծում եմ՝ շատ տրամաբանական ու լեգիտիմ պահանջ եմ ներկայացնում: Հիմա ինձ մի պատասխանեք ինձ: Հիմա ելույթ է ունենում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»:

Կոնջորյանն էլ ասաց. «Մեծ մասը չլսեց, թե դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա  ես ձեզ ասում եմ՝սրիկան դուք եք, որովհետեւ դուք ԱԺ նախագահին ասացիք՝ սրիկա»:

Իսկ տեղից խոսացողներին էլ ասաց. «Ձայնդ, պապանձվիր»:

Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել, քանի որ դահլիճն անկառավարելի էր դարձել, բոլորը տեղից խոսում էին:

 

https://iravunk.com/sim/?p=258951&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ