Եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից օգտվելու մարտավարությունը
ՍԻՄ - Գլխավոր լուրեր-Չպետք է մոռանալ, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ եւ չի էլ պատրաստվում այդտեղից դուրս գալ: Եվ ոչ ոք երբեք չի արել որեւէ հայտարարություն, որը կասկածի տակ կդնի ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի ապագայի վերաբերյալ»,- ասել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը «Թուրքիայի ներազդեցությունը Հարավային Կովկասի վրա» կլոր սեղանի ընթացքում:
-Մենք տեսնում ենք, որ Թուրքիան տաքացնում է Ադրբեջանում այն տրամադրությունները, որոնք ուղղված են Արցախի ոչնչացմանը: Այդ ճանապարհով գնալիս տարածաշրջանում կայունություն չի լինի: Այստեղ երբ խոսում են, թե Արեւմուտքը հայերի ականջը շոյող, աջակցող ինչ-ինչ հայտարարություններ է անում, ապա այո, պետք է հասկանալ, որ Արեւմուտքը խաղում է այդ նուրբ լարի վրա: Սակայն պետք չէ թույլ տալ, որպեսզի վիճակը հասնի այնտեղ, որ Արեւմուտքը իր այդ հայտարարությունների միջոցով կարողանա հասնել իր նպատակներին: Եթե չպահպանվի Արցախի ժողովրդի իրավունքները, Արցախում ապրող մարդկանց իրավունքները, ապա ամեն ինչ կգնա դեպի ապակայունացում: Արդյոք պետք է մեզ այդ ապակայունացումը, իհարկե, ոչ: Այդ դեպքում պետք է հրաժարվել իրավիճակից ամեն ինչ մինչեւ վերջ քամելու փորձերից, Արցախից դուրս հանելով հայերին:
Ի դեպ, այս տարի գարնանը Գյուլիստանի պայմանագրի 210-ամյակն է, որով այդ տարածքները Պարսկաստանից անցել են Ռուսական կայսրությանը:
Տարածաշրջանում կայութնունը պետք է հիմնված լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման վրա: Ինչպես ուզում եք անվանեք այդ հայտարարությունը: Սակայն համոզված եմ, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը. ե՛ւ Թուրքիան , որը հիշատակվում է այդ հայտարարության մեջ, ե՛ւ Իրանը, որը տարածաշրջանում ունի իր օրինական շահերը, եւ առաջին հերթին` Ռուսաստանը պետք է ունենան իրենց գործողությունների հիմքում նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մենք այդ հայտարարագրի բոլորի կետերի անշեղորեն կատարման կողմնակիցն ենք: Դրանից դուրս բոլոր այլ պահանջները, որոնք հանկարծ առաջ են գալիս բանակցային գործընթացի ընթացքում, սկսած ինչ-որ նոր միջանցքներից, վերջացրած ադրբեջանցիներին Արցախում բնակեցման պահանջներով, կապ չունեն վերոհիշյալ հայտարարագրի հետ: Մենք կողմ ենք նոր ճանապարհների բացմանը, եղած ճանապարհների ապաշրջափակմանը: Եթե Ադրբեջանը ուզում է ճանապարհ Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա, ապա պետք է բացել նյուն տիպի ճանապարհ Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան: Եթե ուզում եք այդ ճանապարհի անունը դրեք «Զանգեզուրի միջանցք», ապա դրա հետ մեկտեղ պետք է լինի մեկ այլ «Հայաստան-Ռուսաստան» միջանցքը: Ինչպիսի ռեժիմ կլինի մեկ ճանապարհի վրա, նույն ռեժիմը պետք է լինի նաեւ մյուսի վրա: Մենք կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը հակամարտությունից տեղափոխվի դեպի կայունություն: Բայց այդ ամենը պետք է լինի Ռուսաստանի կարգավորման ներքո:
Ռեւանշիստական տրամադրությունները ստեղծվում են այն ժամանակ, երբ ճնշումները հասնում են վերջնակետին եւ այլեւս ոչ մեկ ոչ մի բանի չի նայի եւ կսկսվի նոր պատերազմ, դա շատ հնարավոր է: Հայ ժողովուրդը համբերում է , սակայն դրան կա վերջ, եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից օգտվելու մարտավարությունը:
Շատ երկրների միջեւ չկան խաղաղության մասին պայմանագրեր, բայց չկա եւ պատերազմ: Եվ ընդհակառակը` պատմությունը գիտի բազմաթիվ խաղաղության պայմանագրեր, որոնք հանգեցրել են պատերազմի:
Տարածաշրջանի ապագան ես տեսնում եմ ընդհանուր Միութենական պետության մեջ, այդ ֆորմատով մենք լուծել ենք բազմաթիվ ազգամիջյան եւ այլ խնդիրներ:
https://iravunk.com/sim/?p=257554&l=am/