Բալես, դու գիտես ինչի համար է իմ պայքարը. Իսայանը նստացույցը շարունակում է անգամ դստեր «Վերջին զանգին»

Ներքաղաքական

Արմավիրի Նալբանդյան գյուղում այսօր իր համադասարանցիների հետ իր «Վերջին զանգը» կտոնի նաեւ ԴԻԱՆԱ ԻՍԱՅԱՆԸ: Իհարկե, նա էլ կցանկանար, որ հիշարժան այս օրը հայրիկն իր կողքին լիներ, ուրախանար ու հուզվեր՝ դստեր մուտքով դեպի կյանքի նոր փուլ: Բայց շրջափակված Արցախն ու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայության փրկության հույսը ժամ առ ժամ մաշվում է եւ անգամ դստեր համար կարեւոր այս օրը «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ չդադարեցրեց Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշակոթողի մոտ իրականացվող շուրջօրյա նստացույցը՝ շարունակելով պնդել, որ Արցախի հարցի պահանջատերն է եւ արցախցին երբեք յաթաղանահպատակ չի եղել ու չի լինի:

«Բնականաբար, ինչպես բոլոր աղջիկները, իմ դուստրն էլ ցանկանում էր, որ այս օրն իր հայրիկը լիներ իր կողքին: Բայց ես նրան ընդամենը մեկ նախադասություն ասացի՝ բալես, Արցախում հարյուրավոր երեխաներ «Վերջին զանգ» անելու հնարավորություն չունեն եւ դու գիտես ինչի համար է իմ պայքարը: Ասաց՝ պապ ջան, դու մնա այստեղ, ես Վերջին զանգին կհասկանամ, որ դու իմ կողքին ես, որովհետեւ իմ նման հարյուրավոր երեխաների վերջին զանգի կողքին ես, թեկուզեւ չեն լսվում նրանց զանգերի ձայները», - «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Այսեր Իսայանը:

Մեզ մնում է շնորհավորել Դիանա Իսայանին, մաղթել, որ կյանքի մնացյալ բոլոր հիշարժան օրերը հայրիկն իր գլխից անպակաս լինի: Իսկ բոլոր շրջանավարտներին ցանկանում ենք՝ կամք, սթափություն, սրտացավություն եւ, իհարկե, քաղաքացիական գիտակցություն կամ, պարզապես, եղեք Դիանայի պես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=256628&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ