Ազգային խնդիրների մասին արտահայտվում են հիմնականում ինքնակոչ «փորձագետները».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է Հա­մա­հայ­կա­կան գրող­նե­րի մի­ու­թյան նա­խա­գահ, գրա­կա­նա­գետ, «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Մի­ու­թյան» շարժ­ման Մշա­կու­թա­յին հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ԱԲ­ԳԱՐ Ա­ՓԻ­ՆՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Ա­փի­նյան, երկ­րում տար­վող հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյան մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք: Ըստ Ձեզ՝ ո՞րն է նպա­տա­կը:

— Լրատ­վա­մի­ջոց­ներն  ազ­գա­յին դեմ­քե­րին չեն ճա­նա­չում (կամ չեն ըն­դու­նում) եւ աս­պա­րե­զը տվել են «քա­ղա­քա­կան ե­րե­խա­նե­րին»: Սա շատ վտան­գա­վոր ա­վան­տյու­րա է, ո­րի հե­տե­ւանք­ներն ար­դեն զգաց­նել են տա­լիս: Ի­րար հա­ջոր­դող մեր տա­րած­քա­յին կո­րուս­տնե­րը դրա վկա­յու­թյունն են: Ե­թե նկա­տել եք, ազ­գա­յին խնդիր­նե­րի մա­սին ար­տա­հայտ­վում են հիմ­նա­կա­նում ինք­նա­կոչ «փոր­ձա­գետ­նե­րը», իսկ ազ­նիվ ու հայ­րե­նա­սեր մտա­վո­րա­կան­նե­րի կար­ծի­քը շա­րու­նա­կում է մնալ «ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի»: Մեր ժո­ղո­վուր­դը չի կա­րող «հա­կա­ռու­սա­կան» դիր­քո­րո­շում ու­նե­նալ՝ ինչ­պես չու­նենք եւ չենք կա­րող լի­նել հա­կա­եվ­րո­պա­կան կամ ընդ­հան­րա­պես հա­կա…Մենք մեկ թշնա­մի ու­նենք՝ հե­տամ­նաց մի ցեղ, որ ա­ռայժմ օգտ­վում է քա­ղա­քա­կան մեր վա­րիչ­նե­րի ան­մի­ա­բա­նու­թյու­նից եւ  ան­հե­ռա­տե­սու­թյու­նից:

— Գա­ղա­փա­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ու հար­մար­վո­ղա­կա­նու­թյան մա­սին Ձեր վե­րա­բեր­մունքն ինչ­պի­սի՞ն է:

— Հար­մար­վո­ղա­կա­նու­թյունն այլ խոս­քով մեյ­մու­նու­թյունն է, որ ար­ժա­նի է մի­այն ար­հա­մար­հան­քի: Իսկ գա­ղա­փա­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հե­տե­ւան­քով այ­սօր դար­ձել ենք ան­դեմ մի եր­կիր՝ ա­հա ին­չու մեզ ոչ ոք չի հաս­կա­նում: Պետք է գոր­ծադր­վեն բո­լոր քա­ղա­քա­կան գոր­ծիք­նե­րը, պետք է ակ­տիվ շփում­ներ լի­նեն ժո­ղովր­դա­կան դի­վա­նա­գի­տու­թյան բնա­գա­վա­ռում: Բայց մեր Հա­յաս­տանն այ­սօր վե­րա­ծել են խո­սող­նե­րի երկ­րի՝ գործ ա­նող չկա: Մեր մտա­վո­րա­կա­նու­թյան ձայ­նը լսե­լի չէ ո՛չ կա­ռա­վա­րու­թյան, ո՛չ էլ ընդ­դի­մու­թյան կող­մից: Մինչ­դեռ մեկ ամ­սում կա­րե­լի էր ե՛ւ Բեր­ձո­րի մի­ջանց­քը բա­ցել, ե՛ւ ա­մուր պա­հել Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի սահ­ման­նե­րը:

Մեր լրագ­րող­նե­րի թե­թեւ ձեռ­քով բո­լոր գրչակ­նե­րը հռչակ­վե­ցին գրող, մշա­կույ­թի ո­լոր­տի կող­քով անց­նող­նե­րը՝ մշա­կույ­թի գոր­ծիչ: Ա­հա եւ քա­ղում ենք այս քա­մահ­րա­կան վե­րա­բեր­մուն­քի պտուղ­նե­րը: «Մշա­կույ­թի գոր­ծի­չը» բարձր պատ­վա­նուն է, որ մի­այն ար­ժա­նի­նե­րին պի­տի տրվի: Եվ ե­թե այս­պես դա­տենք, կտես­նենք, որ ու­նենք սքան­չե­լի մշա­կու­թա­յին գոր­ծիչ­ներ, որ ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նեն, որ եր­բեք չհար­մար­վե­ցին: Բայց նրանց ա­նուն­նե­րը դուք չեք գտնի «նո­մենկ­լա­տու­րա­յին» ցան­կում: Զար­մա­նա­լի, ան­հա­վա­նա­կան բան պի­տի ա­սեմ՝ Հա­յաս­տա­նը մի­ակ եր­կիրն է աշ­խար­հում, որ­տեղ չեն ճա­նա­չում եւ չգի­տեն ո՛չ տա­ղան­դա­վոր գրող­նե­րին, ո՛չ էլ մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րին…

— Մա­յի­սի 25-27-ին Գ. Սուն­դու­կյա­նի ան­վան ազ­գա­յին ա­կա­դե­մի­ա­կան թատ­րո­նում կանց­կաց­վի Գրքի ե­րե­ւա­նյան փա­ռա­տո­նը: Դուք մաս­նակ­ցե­լո՞ւ եք այդ փա­ռա­տո­նին:

— Եր­բեք չենք մաս­նակ­ցել, քա­նի որ հրա­վեր չենք ստա­ցել… Ինչ­պես եր­ջան­կա­հի­շա­տակ Ար­մեն Մար­տի­րո­սյա­նը կա­սեր՝ աս­պա­րե­զը այս­տեղ էլ տվել են «Ճ» կլա­սի գրող­նե­րին…

— Հա­մա­հայ­կա­կան գրող­նե­րի մի­ու­թյունն ա­ռա­ջի­կա­յում ի՞նչ ծրագ­րեր ու­նի:

— Ոչ ոք չի պատ­կե­րաց­նում, թե ի՛նչ բերկ­րանք է աշ­խա­տել մի­այն տա­ղան­դա­վոր գրող­նե­րի հետ: Շա­բաթ կամ կի­րա­կի չու­նենք, միշտ աշ­խա­տան­քի մեջ ենք՝ այ­ցե­լու­թյուն­ներ մար­զեր, զո­րա­մա­սեր, գյու­ղեր, գրա­դա­րան­ներ, բու­հեր… Երբ լուր ա­ռանք, որ հանձ­նում են Բեր­ձորն ու Ա­ղավ­նոն, Հա­մա­հայ­կա­կան գրող­նե­րի մի­ու­թյան խի­զախ ան­դամ­նե­րով այն­տեղ է­ինք՝ մեր պայ­քա­րող ժո­ղովր­դի կող­քին… Հե­տո մեկ­նե­ցինք Սյու­նի­քի մարզ՝ ե­ղանք Սի­սի­ա­նում, Գո­րի­սում, Կա­պա­նում, Քա­ջա­րա­նում… Հի­մա մեզ նո­րից են կան­չում՝ գնա­լու ենք: Բա­րու­թյան, սի­րո, ու­ժի, քա­ջու­թյան տի­ե­զերք է իմ ժո­ղովր­դի հո­գին՝ խո­նարհ­վեք նրա ա­ռաջ, որ ինք­ներդ զո­րա­նաք: Ե­ղանք լե­գեն­դար Շու­լա­վե­րում, տե­սանք Թու­մա­նյա­նի տու­նը, ե­ղանք դպրոց­նե­րում՝ հի­մա մեզ նո­րից ենք կան­չում, գնա­լու ենք, ի­րենց ու­զած այբ­բե­նա­րան­ներն էլ ար­դեն ձեռք ենք բե­րել՝ մեր Շու­լա­վե­րի ա­ռա­ջին դա­սա­րան­ցի փոք­րիկ­նե­րին ա­ռանց նվեր­նե­րի չենք թող­նի…

Բայց ա­մե­նից ո­գե­ւո­րիչ նո­րու­թյու­նը Ե­րե­ւա­նի պետ­հա­մալ­սա­րա­նից սպա­սեք՝ մի խումբ հայ­րե­նան­վեր ու­սա­նող­ներ Ե­րի­տա­սար­դա­կան շար­ժում են սկսել Բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տում, որը շու­տով կտա­րած­վի մյուս ֆա­կուլ­տետ­նե­րում եւս, կհաս­նի Ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րան եւ այլ բու­հեր՝ պատ­րաս­տում ենք մտա­վո­րա­կան նոր սե­րունդ… Թող մեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն օ­րի­նակ առ­նեն հայ գրող­նե­րից՝ մենք չենք խո­սում, գործ ենք ա­նում…

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=255473&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ