Երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանություն, որ այսքան ցինիկաբար խոսի Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումի մասին. Կյուրեղյան

Ներքաղաքական

Արդեն երկու ամիս Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը փակ է թշնամու կամ, ինչպես ներկայացվում է, ադրբեջանցի «բնապահպանների» կողմից: Շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ կանգնած են ցեղասպանվելու վտանգի առաջ, հումանիտար աղետն արդեն իսկ անխուսափելի է: Խանութներում հաց կամ բրինձ գնելու համար մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել, եւ դեռ հարց է` դրանից հետո մարդիկ կարո՞ղ են սնունդ ձեռք բերել, թե` ոչ:

«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, անդրադառնալով խնդրին, նշեց, որ երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանություն, որը հայտարարի, թե Արցախը Ադրբեջանի մաս է:

«Երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանություն, որը հայտարարի, թե պետք է հանձնել 120 հազար մեր հայրենակիցներին, որպեսզի փրկենք 3 միլիոնին: Երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանություն, որ այսքան ցինիկաբար խոսի Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումի մասին»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` Արցախում ստեղծված իրավիճակը հնարավոր է կարգավորել հենց բանակցային ճանապարհով եւ փրկել շուրջ 120 հազար մեր հայրենակիցներին:

«Հնարավոր է նաեւ բանակցությունների սեղան վերադարձնել Արցախի կարգավիճակի հարցը, բայց միայն ճիշտ բանակցողով, ռազմավարական ճիշտ գործընկերների հետ: Պետք է ամեն ինչ անել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը նորից դառնա Մինսկի համանախագահների քննարկման թեմա, պետք է հստակորեն բարձրաձայնել տարծաշրջանում հայկական գործոնի մասին, պետք է աշխարհին ապացուցել Արցախի ինքնորոշման իրավունքի ընդունման անհրաժեշտությունը»,-ընդգծեց պատգամավորը եւ հավելեց, որ պետք է ճիշտ բանակցություններ վարել առաջին հերթին Իրանի եւ Ռուսաստանի հետ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

https://iravunk.com/sim/?p=248823&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ