Նիկո՛լ, նայի քո նմանակին` Սահակաշվիլուն, խղճա քեզ, քո վերջը լինելու է ավելի վատ. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Օրերս Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեն, ով խորհրդարանում կայացած ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը: Ավելին` նա հայտարարեց, որ տեղին չէ իրենց կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ֆրանսիական ռազմական օգնությանը, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ուղղակի, չկարողացավ զսպել ծիծաղը: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՍՏՈՐ, ԴԺՈԽԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»

Փաստորեն, Ֆրանսիայի ԱԺ նախագահը եկել էր Հայաստան ասելու, որ Արեւմուտքի վրա հույս մի՞ դրեք:

— Իսկ Արեւմուտքը ե՞րբ է որեւէ քայլ իր կյանքում կատարել, որ մի բան էլ հիմա հույս պետք է դրվեր նրանց վրա: Ֆրանսիայի դատարկախոս հայտարարություններն իրականում ոչինչ չարժեն: Ինչպես հիմա, այդպես էլ հարյուր տարի առաջ Արեւմուտքը Վիլսոնի քարտեզներ էր գծում, Սեւրի պայմանագիր էր ստորագրում, բայց քանի՞ կոպեկ արժեին այդ քարտեզներն ու պայմանագրերը: Այն ժամանակվա Հայաստանի ղեկավարությունը նույնպես գտնվում էր անգլիացիների վերահսկողության ներքո եւ արդյունքում կատարեց կատաստրոֆիկ սխալներ, որոնք բերեցին նրան, որ Հայաստանից մնաց այն, ինչ-որ հետո ռուսները այս ու այն կողմից մի քիչ կարողացան հետ բերել, մասնավորապես` Ալեքսանդրապոլը, որը թուրքերը գրավել էին: Այնուհետեւ կարողացան ստեղծել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը` Հայաստանի երկրորդ հանրապետությունը, որը պահեցին` որպես Խորհրդային միության լիիրավ անդամ մինչեւ 1991 թվականը: Տեսեք, թե ինչ է կատարվում հիմա. ռուսներն այսօր պարզ ավանտյուրիզմ են որակում Նիկոլի վարած քաղաքականությունը: Այն իրականում ոչ միայն արկածախնդրություն է, այլ Նիկոլի ծրագիրն է, որը նա իր ամբողջ քաղաքական կյանքի ընթացքում իրականացրել է, ընդ որում` անթաքույց: Երբ եկավ իշխանության, 2018 թվականի առաջին երկու ամիսը բացահայտ գործում էր ռուսների դեմ: Հիշեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելը, ՀԱՊԿ-ի դեմ դուրս գալը, ՌԴ նախագահ Վ. Պուտինին չդիմավորելը: Երկու ամիս հետո նրան բացատրեցին, որ` տղա ջան, ախր այդքան վեր-վեր մի թռի:

Իսկ ի՞նչ է փոխվել հիմա:

— Հիմա աշխարհում կատաստրոֆիկ բեւեռացում է տեղի ունենում, մի կողմում Ռուսաստանն է, Չինաստանը, Իրանը, մյուս կողմում` Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Եվրոպան: Այդ երկու բեւեռների մեջ գնալով աճելու է լարվածութունը: Դրա համար Ռիչարդ Մուրը եկավ Հայաստան, մինչեւ այդ, Նիկոլին տարան Պրահա եւ ասացին, որ 2023 թվականի հենց սկզբից անմիջապես կհայտարարես, որ հրաժարվում ես Արցախից, ռուսների հետ համագործակցությունից: Ի դեպ, այս ամենն ուղղված է նաեւ Իրանի դեմ, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք ռուս-իրանական հարաբերությունների շատ ակտիվ զարգացում: Մինչդեռ Նիկոլը կատարում է իր տերերի հրամանը, որը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդին ոչնչացնելու ստոր, դժոխային ծրագիր: Բայց պետք է զգուշացնել` Նիկո՛լ, նայիր քո նմանակին` Սահակաշվիլուն, խղճա քեզ, քո վերջը լինելու է, երեւի, ավելի վատ:

«ԵԹԵ ՆԻԿՈԼՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ ՀՀ»

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ փաստացի հերքել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Հայաստանին պարտադրում են միանալ Միութենական պետությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ԱԽՔ-ը, ըստ էության, Փաշինյանի «գլխից թռնելով», նման հայտարարություն է արել, վերջինս էլ «սուտ է հանում» նրան, բայց շարունակում է թողնել պաշտոնի:

— Նիկոլի տերերն անընդհատ ասում են` եթե դու քեզ վատ պահես, մենք ունենք ավելի հակահայկական մեկը, քեզ կգցենք, էս մեկին կդնենք, ինչպես Սահակաշվիլուն օգտագործեցին ու շպրտեցին, հիմա փտում է բանտում: Ասում են` այս մեկը մեզ ավելի լավ կարող է ծառայել, դրա համար խելքդ գլուխդ հավաքի, լավ ծառայի մեզ: Նիկոլն էլ ասում է` նա սուտասան է, սրիկա է, իսկ ես ավելի լավ կծառայեմ ձեզ: Մի խոսքով`«ով կծառայի ավելի լավ» հարցն է այս երկուսի միջեւ: Ինչ վերաբերում է Նիկոլի մնացած ասածներին, ապա պետք է հասկանանք, որ եթե նա իրականացրեց իր ծրագիրը, առավելագույնը երկու տարվա մեջ չենք ունենա Հայաստանի Հանրապետություն: Հիմա էլ արդեն քիչ, թե շատ չունենք, բայց այդ ժամանակ ո՛չ տարածքային ամբողջականություն կլինի, ո՛չ անկախության գոնե ձեւական ինչ-որ ատրիբուտներ ու ինքնիշխանություն ունեցող մի տարածք, կմնան հայ ժողովրդի բեկորները: Այդ դեպքում երբեք այլեւս չենք կարող ակնկալել մեր պետականության վերականգնումը, որովհետեւ անընդհատ կորցնում ենք Նիկոլի օրոք. կորցրինք հսկայակական տարածքներ, մարդկային կյանքեր, կորցրինք հավատը ինքներս մեր ուժերի հանդեպ, ու այս ամենը շարունակվելու է: Մեզ վրա պարզապես թքում են թուրքերը, իսկ սրանք վախենում են մի ծպտուն հանել միջազգային հարթակներում: Այն, որ մենք ՄԱԿ-ի անդամ ենք, ԵԽԽՎ անդամ ենք, ԵՄ-ի հետ ունենք ասոցացված պայմանագիր, հազարումի կառույցի անդամ ենք, արդյունքը ո՞րն է: Նիկոլը եկել է եւ մեր տարածքները նվիրել է թուրքերին, հիմա էլ նվիրում է Արցախի մնացած տարածքները: Սրանից մեծ դավաճանություն հնարավոր չէ պատկերացնել: Մեր ամբողջ 5 հազար տարվա պատմության մեջ երբեք այդպիսի բան չի եղել, որ վարչապետն ասի` ես գործ չունեմ, ինչ ուզում եք, արեք:

Իշխանության ներկայացուցիչների մեկնաբանմամբ` այդ կերպ նրանք փորձում են առաջ մղել այն թեզը, որ Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի Արցախի հետ

Արցախի հետ էլ չէ, այլ Ղարաբաղում բնակվող հայերի, սրանք «Արցախ» բառն էլ են վախենում արտաբերել, որովհետեւ ծախել են: Ալիեւի կոշիկները պաչել են ու ասել` Արցախը քոնն է, ինչ ուզում ես արա: Հիմա էլ ասում են` մենք գործ չունենք: Երեւի ափսոսում են, որ ռուսները 2020 թվականի նոյեմբերի 8-ին թույլ չեն տվել, որ ադրբեջանցիները մտնեն Ստեփանակերտ, եւ Պուտինը ռուսական զորքը կանգնեցրել է այդտեղ: Իրենց ծրագիրն այդտեղ փոշիացվել է, մինչդեռ ծրագրով ամբողջ Արցախը հանձնելն էր: Ստեփանակերտում նոյեմբերի 8-ին մի քանի տասնյակ մարդ էր մնացել, Ադրբեջանն ամբողջությամբ գրավելու էր, վերջանար: Հիմա դրա համար էլ Նիկոլի ասածը հետեւյալն է` ռուսներն ինչպես փրկել են Արցախը, թող այդպես էլ պահեն, իմ գործը չէ, ես ուզում էի ամբողջությամբ տայի, «պրծնեի», դուք եք փրկել, դուք էլ պահեք:

«ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ»

Գրեթե 40 օր է, ինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ: Կան տեսակետներ, որ բանակցություններ չկան, ուստի` մնում է ճանապարհը բացել ռազմական ուժի միջոցով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ո՞վ պետք է բացի ճանապարհը ռազմական ուժի միջոցով: ՀՀ բանակը Նիկոլի նպատակադրված, հետեւողական, քայքայողական աշխատանքի հետեւանքով գտնվում է, մեղմ ասած, շատ տխուր վիճակում: Սա միայն ես չեմ ասում, այլ ռազմական բոլոր մասնագետներն ու փորձագետներն են ասում: Վերջապես տեսեք միջազգային վարկանիշային տարբեր ցուցակներում, թե որտեղ է հայտնվել հայկական բանակը, շատ հեռու է առաջին հորիզոնականներից: Այդ ո՞վ պետք է պատերազմի հայերի փոխարեն, հայերի հետ միասին ուրիշ հարց է: Այնպես որ, մնում է միայն բանակցային գործընթացով ճանապարհը բացել, բայց Նիկոլը փախնում է դրանից: Դեկտեմբերին պետք է գնար Մոսկվա, եւ եռակողմ բանակցություն տեղի ունենար, ինչո՞ւ փախավ: Փախավ, որպեսզի այս վիճակը շարունակվի: Այս վիճակը ձեռնտու է միայն մի կողմին` Արեւմուտքին: Դրանով ռուսներին դնում են վատ վիճակի մեջ, իսկ Նիկոլի ու Ալիեւի բերանը լեզու են դնում, որ խոսեն: Նիկոլն ասում է` ես գործ չունեմ, Արցախի հայ բնակչությունն է, գնացեք, լեզու գտեք Ալիեւի հետ: Իսկ Ալիեւն ասում է` ընդունեք Ադրբեջանի քաղաքացիություն, նույնիսկ ինքնավարություն էլ չեմ տալիս, այդպես ապրեք, եթե կարող եք: Ու Նիկոլի ասածներից ստացվում է, որ ինքն էլ հորդորում է, թե գնացեք ընդունեք Ալիեւի պահանջը, վերցրեք իրենց քաղաքացիությունը եւ մեզնից ձեռ քաշեք: Ինչ վերաբերում է արցախցիներին, նրանք ցույց են տվել իրենց ամրությունը, եւ ես վստահ եմ, որ էլի ցույց կտան:

Այս համատեքստում` ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:

— Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելն է: Այսօր դրա հնարավորությունը կա, մեկ տարի հետո կարող է ոչ մեկը չուզենա Հայաստանի հետ միութենական պետություն ստեղծել, իսկ երկու տարի հետո` կարող է Հայաստան չլինի, որպեսզի ինչ-որ բան էլ հնարավոր լինի ստեղծել: Այսօր Ռուսաստանը շատ ավելի լավ է պաշտպանում հայերի իրական շահերը, քան Հայաստանի Հանրապետությունը:

Ընդդիմությունն այս տարի դեռ փողոցային ակցիաներ կամ լայնամասշտաբ որեւէ դիմադրություն ցույց չի տվել այս իշխանությանը, սակայն արդեն իսկ տեսնում ենք ռեպրեսիաներ նրանց նկատմամբ` քրեական նոր գործեր, ձերբակալություններ եւ այլն: Ինչի՞ մասին է սա հուշում:

— Չի կարող հայ ժողովուրդն ինքն իրեն դատապարտել երկրորդ ցեղասպանության, եւ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր դավաճանական ծրագիրը չի անցնելու: Նա հասկանում է, որ իր ժամանակը ավազե ժամացույցի պես շուռ է եկել եւ հիմա պակասում է: Հետեւապես, փորձում է երկարաձգել իր ժամանակը, որովհետեւ չի ուզում Սահակաշվիլու օրն ընկնել: Դրա համար էլ փորձում է մարդկանց խաբել, վախեցնել: Նրանց, ովքեր ի վիճակի են կազմակերպել դիմադրություն, փորձում է շարքից հանել: Բայց, բոլոր դեպքերում, ինչ էլ անի, ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր ինքնապահպանման բնազդը եւ Նիկոլի ավազե ժամացույցի ավազը շատ շուտով ավարտվելու է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=246364&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ