Ադրբեջանի նպատակն է սադրել ռուս խաղաղապահներին. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը դեկտեմբերի 20-ին կազմակերպել էր կլոր սեղան՝ «Ռուս խաղաղապահները, սահմանապահները եւ 102-րդ բազան` որպես կայունացնող գործոն Հարավային Կովկասում» թեմայով: Ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քաղաքագետները, փորձագետներն ու մշակութային գործիչներն անդրադարձան Բերձորի միջանցքում այս օրերին տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներին, ռուս խաղաղապահների վերաբերմունքի հարցում առկա պատկերացումներին, Արցախի շուրջ իրավիճակի հնարավոր զարգացմանն ու ելքին,  հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցությունների հնարավոր հեռանկարներին, Հայաստանի եւ Արցախի անվտանգության հայեցակարգի անհրաժեշտությանն ու այս ամենում Ռուսաստանի դերին:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընդգծեց, որ քննարկման օրը պատահական չէ ընտրված: Դեկտեմբերի 20-ը Ռուսաստանի անվտանգության մարմինների աշխատակիցների մասնագիտական տոնն է: Այսինքն` նաեւ այն ռուս սահմանապահների օրն է, ովքեր այսօր կանգնած են մեր սահմաններին: Նա հիշեցրեց նաեւ, որ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, Նախիջեւան-Ադրբեջան վիճելի ճանապարհն ապագայում նույնպես պետք է վերահսկեն Ռուսաստանի անվտանգային համապատասխան ստորաբաժանումները:

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վերջերս հայտարարեց, թե նա տեղյալ չէ ՀԱՊԿ-ն ինչ 6 կետ է առաջարկում օգնության կարգով: Եվ զարմանալի էր, որ հրաժարվեցին ՀԱՊԿ-ի աջակցությունից: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի խնդրին, բազմիցս ասել ենք, որ խաղաղությանը կողմ ենք, բայց այդպիսի պայմանագրին` ոչ», - ասաց Հ. Բաբուխանյանը:

Խոսելով Բերձորի միջանցքում մինչեւ այսօր կանգնած ռուս խաղաղապահների մասին` ՍԻՄ կուսակցության նախագահը շեշտեց. «Այն թնջուկը, որը ստեղծել է Ադրբեջանը, նպատակ ունի սադրել ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք կատարեն ուժային գործողություններ: Սա Ադրբեջանին թույլ կտա հետագայում պահանջել խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից: Այսինքն` սադրում են, որպեսզի մեկ-երկու հարված հասցվի խաղաղապահներից ադրբեջանցիներին, որպեսզի ստանան զոհեր եւ հետո փորձեն այն շահարկել: Ռուս խաղաղապահներին դուրս բերելուց հետո` նրանք դուրս կբերեն խաղաղ բնակչությանն Արցախից: Իսկ եթե խաղաղ բնակչությունը դուրս չգա, ուրեմն` եթե հիշում եք, դեռ պատերազմի օրերին խոսակցություններ կար սկանդինավյան ուժեր տեղակայելու մասին, ինչն այն ժամանակ զարմանալի էր բոլորիս համար»:

Ի դեպ, Հայկ Բաբուխանյանը նաեւ նշեց, որ կլոր-սեղանի մասնակիցներին իր ողջույնի խոսքն հղել ԵԱՏՄ երկրների հասարակական պալատի նախաձեռնող խմբի ղեկավար, մեր հայրենակից Գայանե Հարությունյանը:

«Ձեւավորվում է ԵԱՏՄ երկրների հասարակական պալատ, որի առաջին նիստը լինելու է փետրվար ամսին», - տեղեկացրեց նա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=244305&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ