Մեր տգետները կրկնում են Պուշկինին «հակահայ» սարքելու ադրբեջանական թեզերը. Աբգար Ափինյան

Մշակութային

Հակառուսական տրամադրություններ փորձում են գեներացնել նաեւ մշակույթում` սեպ խրելով հայ եւ ռուս ժողովուրդների  մշակութային դարավոր բարեկամության մեջ: Հիմա էլ արեւմտամետ կուսակցությունների խելքին փչել է արշավ սկսել Երեւանում առկա ռուսական հուշարձանների դեմ ու դրանք ապամոնտաժելու կոչերով հանդես գալ: Օրինակ, եթե Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն առաջարկում է Հայաստանում առկա բոլոր ռուսական հուշարձանները ապամոնտաժել, ապա Լեւոն Շիրինյանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ Գեւորգ Ենգիբարյանը  նվաստացուցիչ է համարում Երեւանի սրտում ունենալ Ալեքսանդր Պուշկինի անվան փողոց եւ դպրոց: Այն Պուշկինի, որը, ըստ Ենգիբարյանի, գրել է «Տրանզիտ» պոեմը` վիրավորելով հայ ժողովրդին (վերջինս հավանաբար նկատի ունի «Տազիտ» պոեմը): Այս մասին «Իրավունքը» զրուցել է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնաժողովի նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ քաղաքական ուժի ներկայացուցիչը նվաստացուցիչ է համարում Երեւանի սրտում ունենալ Պուշկինի անվան փողոց ու դպրոց:

— Սա հիվանդություն է, եւ այն նոր չէ: Արցախյան առաջին պատերազմում ամենից ծանր կորուստներն ունեցանք այն տարիներին, երբ այդ հիվանդ մարդիկ դաշնակից կերտելու փոխարեն՝ մեզ համար թշնամիներ էին ստեղծում: Հետո իրավիճակը շտկվեց` Վազգեն Սարգսյանի ջանքերով վերականգնվեցին դաշնակցային հարաբերությունները մեր ռուս գործընկերների հետ: Պատերազմում հաղթել է հայ զինվորը, հաղթել է Հայոց բանակը` Վազգեն Սարգսյանի կշռադատված քաղաքականության շնորհիվ: Ընդ որում, ե՛ւ Հայոց սպարապետը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը շատ սերտ գործակցում էին գերտերությունների առաջնորդների հետ, ինչը Հայաստանի համար ստեղծեց միանգամայն շահեկան քաղաքական վիճակ: 2018-ից հետո նորից գլուխ բարձրացրեց հին հիվանդությունը` Ն. Թուխիկյանը խորհրդարանում առաջարկում էր փակել ռուսական ալիքները, հետո նույն անձը, երբ մշակույթի փոխնախարար էր, հենց նախարարությունում ինձ հանդիմանում էր այն բանի համար, որ Համահայկական  գրողների միությունը համագործակցում է Ռուսաստանի գրողների միության եւ Ռուսաստանի գրադարանային ցանցի հետ: Այս մտայնությունը անհետեւանք չէր մնալու` տարածվեց նաեւ քաղաքական վերնախավում... եւ մեզ հասցրեց 44-օրյա պատերազմի աղետին: Մեր քաղաքական դաշտում ազգային լուրջ գործիչների փոխարեն՝ այսօր գոռում-ճչում են մանկամիտ անձինք, որ ուզում են երեւալ ամեն գնով, բայց չեն հասկանում, որ իրենց սկսած խաղերը ողբերգություն են դառնալու մեր ողջ ժողովրդի համար: Կարծես նույն սերիալն ենք դիտում` հիմա էլ «նվաստացուցիչ են համարում Երեւանի սրտում ունենալ Պուշկինի անվան փողոց ու դպրոց»: Ինձ Բաբկեն Վարդանյանն անձամբ է պատմել, թե ինչպես է դեռ 90-ականներին կանխել Պուշկինի անվան փողոց ու դպրոց փակելու կոմպանիան Երեւանում: Եվ ասել է նաեւ, որ դա արել է անվանի մտավորականների` ակադեմիկոս Ջրբաշյանի եւ մյուսների վճռական պահանջի արդյունքում: Այսօր էլ մեր մտավորականությունը վճռականորեն պիտի մերժի նման արկածախնդրության ամեն մի փորձ: Մենք կողմ ենք աշխարհի հետ լայն շփումների` մեր էկոնոմիկան, մեր Զինված ուժերը, մեր գիտությունը, կրթությունն ու մշակույթը պիտի զարգացնենք եվրոպական բարձր արժեքների հետ խոր շփումների, բայց ոչ հակառուսականության ճանապարհով: Ո՞վ է ինձ խանգարում, որ ԵՊՀ-ում բարձրորակ դասախոսություն կարդամ` Պուշկի՞նը, թե՞ Գոգոլն ու Դոստոեւսկին` անուններ, որոնց առաջ խոնարվում է ողջ Եվրոպան:

— Ըստ Գեւորգ Ենգիբարյանի, Պուշկինն իր «Տազիտ» պոեմում վիրավորում է հայ ժողովրդին: Ի վերջո, ի՞նչ է նկատի ունեցել ռուս գրողը՝ «Ты трус, ты раб, ты армянин!» արտահայտությամբ:

— Սա լուրջ հարց է եւ պահանջում է մասնագիտական մեկնաբանություն: Մեր անվանի գրականագետները բազմիցս անդրադարձել են այդ խնդրին, իսկ առավել ամբողջական քննության առումով խորհուրդ եմ տալիս ծանոթանալ ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի «Պուշկինը եւ հայ բանաստեղծները» գրքին: Ահա բացատրությունը` «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտությունն ուղղակի իմաստով Պուշկինին վերագրելը ճիշտ չէ, քանի որ «Տազիտ» պոեմում այդ խոսքերն ասում է չեչեն լեռնական Ղասուբն իր որդուն` Տազիտին: Տազիտը չի կատարել հոր կամքը` մարդ չի մորթել, ահա ինչու... նա հայ է: Պատանի Տազիտը չի ընդունում իր ցեղի ավանդույթները, նա չի ցանկանում ավազակ ու մարդասպան լինել` ահա ինչով է զայրացրել հորը: Առհասարակ, հերոսի խոսքերը վերագրել հեղինակին` իսկական գրականագիտական անգրագիտություն է` պատկերացրեք ինչ կկատարվի, եթե Րաֆֆու, Սունդուկյանի, Դոստոեւսկու, Չեխովի, Քամյուի բացասական հերոսների խոսքերը վերագրենք իրենց` հեղինակներին... Տազիտի «հայ» անվան տակ Պուշկինը փաստորեն դրվատում է մի հերոսի, ով վեր է բարձրացել լեռնականների վայրենի բարքերից, չի ուզում մարդ մորթել: Պուշկինին «հակահայ» դարձնելու անմիտ փորձերին Ջրբաշյանն անդրադառնում է նաեւ «Ճիշտ կարդանք Պուշկինին» հոդվածում (Էդ. Ջրբաշյան, «Փաստերի հետքերով. Գրականագետի նոթեր» գրքում) եւ հիշեցնում է մեծն Թումանյանի պատգամը` շատ թշնամի եւ քիչ բարեկամ տեսած մեր ժողովրդին դա բոլորովին պետք չէ:

— Այսօր հանրային դաշտ բերել ադրբեջանական՝ տարիներ շարունակ կիրառվող թեզերն ու Պուշկինին սարքել հակահայ, ի՞նչ նպատակ է հետապնդում:

— Այո, դուք իրավացի եք` հենց ադրբեջանական մամուլում են շրջանառվում Պուշկինին «հակահայ» սարքելու թեզերը, իսկ մեր տգետներն էլ կրկնում են: Բայց ես վաղուց արդեն չեմ զարմանում` հեռու չգնանք, հետեւենք մեր հեռուստաէկրաններին, ուր ամեն օր ժամերով կտեսնեք մեր թշնամի երկրների ղեկավարներին` մեզ վարկաբեկելիս, մեզ ահաբեկելիս: Մի՞թե ճիշտ է ժամերով հայոց էկրանին ծածանել թուրք-ադրբեջանական դրոշներ եւ հեռարձակել մեզ բռունցք ցույց տվող, մեզ ատող թշնամու հակահայ ելույթը... Ինչպես շատ ոլորտներում, այստեղ էլ ո՛չ տեր կա, ո՛չ պատասխանատու...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=243077&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ