Վլախովիչը մեկնաբանել է Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպի մասին լուրը

Սպորտ

Թուրինի «Յուվենտուսի» և Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլախովիչը Շվեյցարիայի դեմ ԱԱ-2022-ի երրորդ տուրի հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում անդրադարձել է ազգային թիմում իր խաղընկեր, դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպի մասին լուրին:

«Առաջին հերթին, ցավում եմ, որ ստիպված եմ ասուլիսն այսպես սկսել: Բայց, պետք է արձագանքեմ, քանի որ խոսքն իմ անվան մասին է։ Ստոր, չար մարդիկ աշխատում են ազգային հավաքականի շահերի դեմ: Մենք միասնական ենք, ինչպես երբեք, մթնոլորտն ավելի քան լավն է:

Մեզ աջակցելու փոխարեն նման լուրեր են տարածում: Դա անում են մարդիկ, որոնք կյանքում ոչինչ չեն ստեղծել: Մենք կենտրոնացած ենք ուրբաթ կայանալիք շվեյցարացիների հետ հանդիպման վրա։ Սրանով ես ավարտում եմ այս թեման»,- Վլախովիչի խոսքը մեջբերում է Kurir-ը:

Հիշեցնենք, որ սերբական մամուլում լուրեր տարածվեցին Վլախովիչի ու Ռայկովիչի միջեւ կոնֆլիկտի մասին, ավելի ճիշտ սիրային եռանկյունու, ինչի հետևանքով էլ Վլախովիչը խաղաժամանակ ստանալու խնդիր ունի։ Այս թեմային ֆուտբոլիստից առաջ անդրադարձել է նաեւ դարպասապահի կինը, իր սոցցանցերի էջերում. «Խանդոտ մարդիկ միշտ պատմություններ են հնարում, անխելքները դրանք տարածում են իսկ հիմարները դրան հավատում»։

https://iravunk.com/sim/?p=242735&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ