Բեյլը` ԱԱ-ում Ուելսի անհաջողության մասին
ՍպորտՈւելսի հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության երրորդ տուրում Ուելսի հավաքականի պարտությունը 3:0 հաշվով եւ խմբում ընդամենը մեկ միավոր վաստակելը.
«Դժվար հանդիպում էր շատ լավ թիմի դեմ: Մենք հիասթափված ենք արդյունքից, բայց պետք է հպարտանանք, որ առհասարակ հայտնվել էինք աշխարհի առաջնությունում:
Ներդրեցինք առավելագույն ջանքերը և բոլորս հանդերձարանից դուրս ենք գալիս գլուխներս բարձր և հպարտանում արդյունքով: Կարող էինք ավելի լավ ելույթ ունենալ, բայց սա է իրականությունը:
Անգնահատելի փորձ կուտակեցինք՝ մասնակցելով վերջին 4 խոշոր մրցաշարերից երեքին»,- Բեյլի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ B խմբում 7 միավորով հաղթեց Անգլիայի հավաքականը, 5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ն։
Իրանի ակտիվում կա 3 միավոր, իսկ Ուելսի` 1։ Վերջին երկու ընտրանիները հավաքեցին ճամպրուկները։
https://iravunk.com/sim/?p=242624&l=am/