«Ժողովուրդ». Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։
Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլեւս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։
Ըստ մամուլի հրապարկումների՝ ՔՊ կեղծված ընտրության հեղինակներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր, որ հստակ ու կոնկրետ հրահանգներ էր տվել՝ ում պետք է ընտրել, ում՝ ոչ։ Այժմ, փաստորեն, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նա ընտրական գործընթացների մասին նախաձեռնությամբ է հանդես եկել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=242242&l=am/