Թույլ տված սխալների վերլուծություն արդեն կատարել ենք. Հայկ Մամիջանյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ, անդրադառնալով ընդդիմության խորհրդարան վերադառնալու որոշմանը, ընդգծեց, որ այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում են Արցախի եւ Հայաստանի շուրջ, ամենայն հավանականությամբ` վաղ, թե ուշ հանգրվանելու են Ազգային ժողովում եւ Սահմանադրական դատարանում:

— Բազմիցս ենք հայտարարել՝ փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն ու թույլ չենք տալու, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու համար գործիքներ չունենանք: Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես` «Պատիվ ունեմ» խմբակցությունը, նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին, միջազգային ձեւաչափերում կամ օգտագործելով վերահսկողական տարբեր գործիքներ, աշխատել են պառլամենտում: Իսկ բոյկոտն ընդամենը լիագումար նիստերի դահլիճ մուտք գործելու մասին էր, որը չեմ կարծում, թե գործելաոճի էական փոփոխություն է: Պարզապես, եթե խորհրդարանական ընդդիմությունը չիրականացնի խորհրդարանական այս կամ այն աշխատանքը, օրինակ, մեր որոշ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր գործընկերները կլսեն` «Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ որեւէ խնդիր չունեն, բացի ԼՂ հարցից» կամ «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր զորքերը պետք է դուրս գան» ու նմանօրինակ հակահայկական, հակապետական հայտարարություններ, որոնք կմնան անպատասխան: Այսինքն, մեր միջազգային գործընկերները չեն լսի, որ նշված երկու դրույթներն աղերս չունեն իրականության հետ կամ չեն լսի, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի եւ Արցախի համար համարում է ճակատագրական սխալ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների զատումը արցախյան հակամարտությունից:

— Որո՞նք էին «Դիմադրություն» շարժման թույլ տված սխալները, որ փողոցային պայքարի միջոցով չհասավ իշխանափոխության:

— Մեր նպատակը եղել է եւ շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից, հիմնական բանակցողի փոփոխությունը, բայց ասել, որ փողոցային պայքարը որեւէ արդյունքի չի բերել, կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում: Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք: Այս ընթացքում թույլ տված սխալների վերլուծություն արդեն կատարել ենք: Փողոցային այս կամ այն ակցիաների ավելի լայնամասշտաբ իրականացման վերաբերյալ այս պահին տարվում է տնային աշխատանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=241561&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ