ՔՊ-ի վարչության ընտրության ոդիսականը` ըստ Սիմիդյանի

Ներքաղաքական

Իրավիճակը շարունակում է գերլարված մնալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում: Մթնոլորտը նույնիսկ չլիցքաթափեց այն, որ կուսակցության վարչության խայտառակ ընտրության եւ վերահաշվարկից հետո` հրաժարական ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը: ՔՊ-ականների շրջանում չեն դադարում վարկածներն ու կասկածները, թե ինչու վարչության կազմը լքեցին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը` իրենց տեղերը զիջելով ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանին: «Իրավունքի» տեղեկություններով` քչերն են հավատում, որ սա զուտ տեխնիկական խնդիր էր, շատերը նույնիսկ աշխարհաքաղաքական ականջներ են տեսնում այս պատմության մեջ: Սակայն, ՀՀ շրջակա միջավայրի նախարար ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ բոհեմական խաղաղությամբ ասաց, որ ոչ մի արտառոց բան չի եղել:

— Կարող եմ ասել, որ որոշ հարցեր են եղել, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերահաշվարկի: Վերահաշվարկը տեղի է ունեցել, որի արդյունքները հրապարակվել են: Որ ասում են ժողովրդավարություն, ժողովրդավարությունը սրա մասին չի՞: Մեր ներսում ժողովրդավարության խնդիր չկա, եթե լիներ՝ վերահաշվարկ էլ չէր լինի:

— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի հայտնվել վարչության կազմում:

— Շրջակա միջավայրի նախարարն էլ չի հայտնվել, ո՞ւ… Ինչի՞ մասին դա պետք է ասի: Ես հաշվիչ հանձնաժողովի անդամ չեմ եղել, անհրաժեշտություն է առաջացել վերահաշվարկ անելու` արվել է: Մամուլում ձեւակերպումներ կան, թե կեղծվել են, ո՞րն է այստեղ կեղծիքը: Եթե ուզում եք՝ հիշեցնեմ, որ անգամ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ եղավ խնդիր, գնացին վերահաշվարկ արեցին, Բուշն ընտրվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=240936&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ