«Կատուներս, երբ տեսնում են Նիկոլին հեռուստացույցով` վեցն էլ շարքով սենյակից դուրս են գնում». ՀՈՒ­ՍԻԿ Ա­ՐԱ­

Մշակութային

  «Իրա­վուն­քը» զրու­ցել է բա­նաս­տեղծ ՀՈՒ­ՍԻԿ Ա­ՐԱ­ՅԻ հետ:

Ար­ցա­խի հան­րա­հա­վա­քից ի՞նչ տպա­վո­րու­թյուն­ներ ու­նեք:

— Սպա­սե­լի էր Ար­ցա­խի հուժ­կու հան­րա­հա­վա­քը: Եվ ար­ցա­խա­հա­յու­թյունն իր վճռա­կան խոսքն ա­սաց այդ հան­րա­հա­վա­քով, որ չի կա­րող Ար­ցա­խը լի­նել Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ար­ցա­խը պետք է ինք­նո­րոշ­վի, ինչ­պես ինք­նո­րոշ­վել է ՄԱԿ-ի հա­մա­պա­տաս­խան բա­նա­ձե­ւի հի­ման վրա, եւ աշ­խար­հը պետք է հար­գի ու ըն­դու­նի Ար­ցա­խի ժո­ղովր­դի կամ­քը եւ ինք­նո­րո­շու­մը: Եվ նա­եւ ա­սա­ցին, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րա­վունք չու­նեն ի­րենց ա­նու­նից բա­նակ­ցել: Այ­սինքն` այն­պի­սի ի­րա­վի­ճակ ստեղ­ծել, որ Ար­ցա­խը հայտն­վի Ադր­բե­ջա­նի կազ­մում: Դրա ի­րա­վուն­քը ար­ցա­խա­հա­յու­թյու­նը չի տվել Հա­յաս­տա­նի ո­րե­ւէ իշ­խա­նա­վո­րի: Դրան գու­մա­րած` պետք էր այդ նույն օրն էլ Ե­րե­ւա­նում լի­ներ նման հա­մա­պա­տաս­խան զու­գա­հեռ հան­րա­հա­վաք: Ի­հար­կե, նո­յեմ­բե­րի 5-ին է, բայց այդ օ­րը պետք է լի­ներ, որ­պես­զի այս­տե­ղից էլ մենք` ՀՀ բնա­կիչ­ներս, մեր կամ­քը, վճռա­կա­նու­թյունն ար­տա­հայ­տենք եւ նույնն ա­սենք՝ ե՛ւ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րին, ե՛ւ ամ­բողջ աշ­խար­հին, որ Ար­ցա­խը չի կա­րող լի­նել Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ար­ցա­խը պետք է ինք­նո­րոշ­վի, ան­կա­խու­թյունը, ի վեր­ջո, ճա­նաչ­վի եւ, ինչ­պես միշտ՝ ե­րեք հա­զար եւ ա­վե­լի տա­րի­ներ ե­ղել է հայ­կա­կան տա­րածք` մնա հայ­կա­կան տա­րածք:

Ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան ղե­կա­վար­ման ըն­թաց­քում հա­վա­տո՞ւմ եք, որ Ար­ցա­խի հար­ցի վե­րա­բե­րյալ կլի­նեն հա­յան­պաստ լու­ծում­ներ:

— Ոչ, մենք Սո­չի­ում տե­սանք, որ Ա­լի­եւն այն կե­տե­րը, ո­րոնց հետ հա­մա­ձայն չի ե­ղել, հա­նել է տվել փաս­տաթղ­թից, ընդ­հուպ՝ «Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ» ար­տա­հայ­տու­թյու­նը, ո­րը ա­սում է` ես 44-օրյա պա­տե­րազ­մով լու­ծել եմ: Ո­չինչ չա­սող փաս­տաթղ­թի տակ են ստո­րագ­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նը եւ Ա­լի­ե­ւը: Դա ո­չինչ է: Ինչ­պես ա­սում են վեր­լու­ծա­բան­նե­րը` դրա­նով մի­այն կա­րե­լի է ժա­մա­նակ շա­հել: Այս իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն կա­րող բա­նակ­ցել: Նա ծեծ է կե­րել Ա­լի­ե­ւից, չի կա­րող նրա առ­ջեւ նստել, ինչ-որ բան պա­հան­ջել, ար­դյուն­քի հաս­նել: Սրանք քա­նի կան Հա­յաս­տա­նում, չի կա­րող լի­նել խա­ղա­ղու­թյուն: Վտանգ­ված է Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի գո­յու­թյու­նը, ար­ցա­խա­հա­յու­թյան եւ Հա­յաս­տա­նի հա­յու­թյան լի­նե­լիու­թյու­նը: Մեկ օր ա­ռաջ սրանց հե­ռա­ցու­մը ի­րա­վի­ճակ կփո­խի: Պետք է այն­պի­սի մե­կը բա­նակ­ցի, ո­րը ծեծ չի կե­րել, չի պարտ­վել, պա­տե­րազմ չի բե­րել... Եվ շատ լավ կլի­նի այն­պի­սի մե­կը բա­նակ­ցի, ո­րը շան ծեծ է տվել ե՛ւ Հեյ­դար Ա­լի­ե­ւին, ե՛ւ Իլ­համ Ա­լի­ե­ւին: Այդ դեպ­քում մենք մի­այն կա­րող ենք ո­րե­ւէ ար­դյունք ու­նե­նալ: Վլա­դի­միր Պու­տինն էլ ա­սում է` Հա­յաս­տանն ինչ­պես ո­րո­շի, Ադր­բե­ջանն ինչ­պես ո­րո­շի, ես դրա կողմն եմ: Նա նա­եւ թաքն­վել է Պու­տի­նի հե­տե­ւը եւ ա­սում է՝ Իլ­հա­միկ, ես չեմ, Պու­տինն է: Մեր ժո­ղո­վուր­դը ե՞րբ պետք է վեր­ջա­պես հաս­կա­նա, որ սրըն­թաց գնում ենք դե­պի կոր­ծա­նում: Ար­ցախ, Ար­ցա­խից հե­տո Հա­յաս­տան, եւ վեր­ջա­նում ենք: Սա է ամ­բողջ ի­րա­վի­ճա­կը: Սա իմ կա­տու­ներն էլ են հաս­կա­նում, բայց մեր ժո­ղովր­դի ո­րոշ զանգ­ված կա, որ իմ կա­տու­նե­րից ան­հաս­կա­ցող են: Վեց կա­տու ու­նեմ, եւ կա­տու­ներս, երբ տես­նում են Նի­կո­լին հե­ռուս­տա­ցույ­ցով, վեցն էլ շար­քով սե­նյա­կից դուրս են գնում՝ ի­րենց ար­հա­մար­հանքն ար­տա­հայ­տե­լով:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=240649&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ