Վրաստանում վտանգ են տեսնում ռուսաստանցիների ներհոսքից․ կարծիքներ

Միջազգային

Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո միլիոնավոր Ռուսաստանի քաղաքացիներ սկսեցին զանգվածային կերպով լքել երկիրը: ՌԴ քաղաքացիների միգրացիայի ամենապահանջված ուղղություններից մեկը Վրաստանն է: Վերջին օրերին վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում խցանումներ են, կաթվածահար վիճակ և թողունակության հետ կապված խնդիրներ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանյան քաղաքական՝ հիմնականում ընդդիմադիր դաշտը և հասարակության մի հատվածը պահանջում են ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել, իշխանությունները հակադարձում են՝ ասելով, որ այս պահին ՌԴ քաղաքացիների Վրաստան մուտք գործելը վտանգ չի ներկայացնում Վրաստանի ազգային անվտանգությանը:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Ուկրաինայում ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի մասին Վրաստանի իշխանությունների լռությունն ավելի շատ վտանգ է ստեղծում երկրի համար, քան ՌԴ-ի հայտարարած մասնակի զորահավաքը:

«Ռուսաստանի քաղաքացիների` Վրաստան զանգվածային ներհոսքի մասին բնականաբար հնչում են ահազանգեր, բայց ես չեմ կարծում, որ ՌԴ քաղաքացիների ներհոսքը վտանգավոր է, քանի որ չկա այդ վտանգը հիմնավորող ոչ մի փաստարկ»,- ասում է Զաքարեիշվիլին:

Նրա խոսքով, ՌԴ-ի այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում զորակոչվել և մասնակցել Ուկրաինայի դեմ մղվող պատերազմին՝ փախչում են ՌԴ-ից, և նրանց ուղղությունը միայն Վրաստանը չէ:

Խոսելով Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի և Աբխազիայի քաղաքացիներին զորակոչելու մասին, Զաքարեիշվիլին նշում է.

«Բնականաբար, Ռուսաստանը զորակոչելու է բոլորին, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն. բոլորին, ովքեր գրանցված են Ռուսաստանում. բոլորը զորակոչվելու են, և սա օրինական է»:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ Ռուսաստանում հայտարարված զորահավաքը վկայում է ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանում ծագած խնդիրների մասին, որոնցից մեկը հենց կենդանի ուժի պակասն է:

Անջափարիձեն, սակայն, որոշ չափով վտանգ է տեսնում դեպի Վրաստան ՌԴ քաղաքացիների անկանոն ներհոսքի պատճառով.

«Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի վտանգ կարող է առաջանալ, երբ Ռուսաստանի քաղաքացիները շարունակաբար` այսպես անկանոն լցվեն Վրաստան. ոչ ոք չգիտի, թե նրանք այստեղ ինչպես կպահեն իրենց»:

Ըստ վերլուծաբանի, վտանգ է նաև այն հանգամանքը, որ ոչ ոք չգիտի՝ արդո՞ք նրանք պատրաստվում են վերադառնալ, որքա՞ն ժամանակ են մնալու. այստեղ հստակ պետք է դիտարկել նաև դեմոգրաֆիական վտանգը:

«Եթե ես լինեի իշխանությունների փոխարեն՝ կստեղծեի անվտանգության խորհուրդ, որտեղ կմշակվեին հստակ սցենարներ՝ կառավարելու և կանխարգելելու նպատակով ՌԴ քաղաքացիների այս կարգի զանգվածային ներհոսքը Վրաստան. կմշակեի համապատասխան հակագործողություններ՝ այս իրավիճակը կառավարելու համար»,- ասում է Անջափարիձեն:

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեի խոսքով, ՌԴ քաղաքացիների ներհոսքը կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ հետագայում նրանք պահանջեն բացել ռուսական դպրոցները, ընդլայնել ռուսական հատվածը գործող դպրոցներում և բուհերում։

Ըստ նրա, ՌԴ քաղաքացիների ներհոսքը Վրաստան` նաև տնտեսական խնդիրներ կառաջացնի. կհայտնվեն ու արդեն հայտնվում են ընկերություններ, որտեղ ռուսներ են աշխատում ու կաշխատեն, այնտեղ վրացիներին աշխատանքի չեն ընդունի:

«Այսպիսով, այստեղ նրանց ներկայության և՛ տնտեսական, և՛ սոցիալական ազդեցությունները տարբեր կլինեն։ Վերջապես մարդիկ գալիս են այստեղ իրենց ապրելակերպով, քաղաքական մշակույթով, տարիներ շարունակ ավտորիտար, կոռումպացված, գործնականում գանգստերական երկրում ապրելով` դրան համապատասխան ձևավորված բարոյականությամբ, և դժվար թե ցանկանան փոխել այս ապրելակերպը»,- գրել է Գոբրոնիձեն:

Նրա խոսքով՝ այս միգրացիոն հոսքերը ներթափանցման իդեալական միջոց են, որը ներառում է ռիսկերի մի ամբողջ շարք՝ սկսած ցանցի ուղղակի ընդլայնումից և երկրում ազդեցության կենտրոնների կամ ապակայունացման օջախների ստեղծումից, վերջացրած պետականորեն հովանավորվող ահաբեկչությամբ.

«Օտար պետության ներկայությունը միայն ռազմակայանների առկայությամբ չի սահմանվում։ Սա նաև օտար պետության առկայություն է, մի պետության, որի համար վրացական պետականությունը գործնականում անընդունելի է»:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանի փակումը ճիշտ չի լինի, և դա առաջին հերթին կվնասի վրացիների շահերին։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի ազգային անվտանգության շահերը պաշտպանված են եղել, ապագայում էլ` պաշտպանված կլինեն մինչև վերջ։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն անդրադարձել է ռուսաստանցիների մեծաթիվ մուտքին Վրաստան և նշել է, որ այս փուլում ինքը վտանգ չի տեսնում։ Ըստ Բուրճուլաձեի, հսկողությունն անցակետերի նկատմամբ խստացվել է։

https://168.am/2022/09/29/1773398.html

https://iravunk.com/sim/?p=237720&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ