Քաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել. Սուրեն Վարդումյան

Տեսանյութեր

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, կառավարման փորձագետ ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ կարծիքով՝ քանի դեռ մեր երկրում մի իշխանություն է, որն առաջնորդվում է միայն իշխանության մնալու քաղաքական շահով, մնացած բոլոր շահերը պետք է ենթարկվեն գիտակցաբար, միտումնավոր, ծրագրված այդ նպատակին:  Այս մասին նա հայտարարեց «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհ»-ի ժամանակ:  Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ու «Հայ Ազգային ճակատ» կազմակերպության հետ համատեղ: 

«Հանձին իշխանությունների՝ ներկայումս ունենք սեւ արկղ, որ երբեք չգիտես, թե մեջն ինչ կա, ինչ է նախատեսվում, վաղն ինչ «կբլթա» եւ ճակատագրական ինչ տեղի կունենա, ինչպես վերջին երկու տարում անընդհատ տեղի է ունենում: Այդքան ասում են, թե նրանք ծրագիր չունեն, հոգնել եմ ասել, որ շատ հստակ ծրագրիր ունեն՝ ինչքան էլ փորձում են ձեւացնել, թե չունեն եւ իրավիճակային կառավարում են իրականացնում,  որքան կարողանում են: Այդպես չէ՛, նրանք հստակ ծրագիր են իրականացնում եւ շարունակ անում են քայլեր, որոնք մեր ժողովրդի պետական, ազգային շահերին դեմ է» , - ասաց Վարդումյանը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա ասել էր, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային միջազգայնորեն ճանաչված 29 800 քառ. կմ տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, կառավարման փորձագետն ընդգծեց. «Ուղղակի ամաչում եմ ոչ միայն նրա թոթովական անգլերենի, այլ նրա համար, որ նույնիսկ ղեկավար կոչեցյալը չգիտի հստակ իմ երկրի տարածքը, թե ինչքան է: Գլուխն է գցել 29 800 քառ. կմ-ը, մինչդեռ այդպիսի թիվ չկա: Ցանկացած երեխա կարող է բացել Վիքիպեդիան եւ կարդալ: Առավել եւս հիմա՝ այս վերջին կորուստներից հետո, այդ թիվը չեմ ցանկանում բարձրաձայնել, որպեսզի դեպրեսիայի պատճառ չդառնա»:

Եզրափակելով խոսքը՝ բանախոսը շեշտեց. «Կարծում եմ՝ չափազանց զգույշ եւ շրջահայաց պետք է լինենք: Քաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել, բայց գոնե իշխանության դեռ չեկած ավանտյուրիստներից կարողանանք զգույշ լինել: Բառիս բուն իմաստով, կարծես, նույն սանրով քաշած լինեն, բոլորը մտածում են իրենց մասին: Ընդամենն օրեր առաջ այդքան զոհ ենք տվել, բայց տպավորություն է, որ ոչինչ չի եղել, այդպես էլ պետք է լիներ: Ասում են՝ Ալիեւն ու Էրդողանը չար են, իսկ ինչո՞ւ պետք է բարի լինեն: Այդ մարդիկ իրենց նպատակն ունեն, որը շատ հավանական է, որ մեր իշխանության հետ համընկնում է: Պետք է այս ամենին ռեալ նայել, ինչքա՞ն պետք է մեզ խաբենք, թե սրանք անփորձ են: Այդպես չէ՛, սրանց պես փորձված, պրոֆեսիոնալ, լեզուներ իմացող, զարգացած գեներացիա կամ դեգեներացիա չի եղել մեր իշխանությունում: Մյուսները մանուկներ էին սրանց համեմատ: Իսկ թե դեպի ուր են մեզ տանում, ոչ ոք չգիտի՝ թունելի վերջում լույս կա, թե՝ ոչ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=237273&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ