Ադրբեջանցիները չեն կողմնորոշվում Շուշիի պատմության թանգարանն ում անունով են վերանվանել

Տեսանյութեր

Ադրբեջանցիների կողմից գրավված կամ նրանց հանձնված Շուշիում շարունակվում է քաղաքի հայկականության փաստերը ոչնչացնող գործընթացը: Պարզվում է՝ հերթը հասել է նաեւ Շուշիի պատմության թանգարանին, այն վերանորոգել են, անվանափոխել եւ ներկայացնում են իբրեւ Մեհմանդարովի տուն-թանգարան: Իսկ թե ինչ Մեհմանդարով, ադրբեջանցիներն իրենք էլ են խճճվել: 44 օրյա պատերազմից հետո, նկատի ունենալով Շուշիի պատմության թանգարանը, ադրբեջանական մամուլը ոգեւորված հայտարարում էր, թե «վերադարձրել են» նաեւ Շուշիի առաջին ռազմական ադրբեջանցի նախարար գեներալ Սամեդ բեկ Մեհմանդարովի տունը: Մինչդեռ վերջինս երբեք Շուշիում չի բնակվել: Ի վերջո, իրավիճակը փրկելու համար գտել են Մեհմանդարով ազգությամբ մեկին՝ դիրիժոր Մուստաֆա Մեհմանդարովին, ով նախ պնդել է, որ իր նախնիներից Սամեդ բեկ Մեհմանդարովը մեծացել է Լենքորանում, իսկ կյանքի մեծ մասն անցկացրել՝ ՌԴ-ում, ապա վստահեցրել, որ Շուշիի պատմության թանգարանում երբեւէ ապրած Մեհմանդարով ազգությամբ անձ եղել է ադրբեջանցի հայտնի բժիշկ Աբդուլքերիմ բեկը: Իսկ Սամիդն ու Աբդուլքերիմը իբրեւ թե եղել են զարմիկներ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պարոն Հարությունյան, կմանրամասնե՞ք, թե իրականում Շուշիի պատմության թանգարանն ինչ նախապատմություն ունի:

– Այն հիմնվել է հատկանշական օր՝ 1992 թվականի մայիսի 28-ին, ընդ որում՝ մի շենքում, որը պատկանել է փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին: Նա եղել է հանրահայտ գեներալ Հովհաննես Լազարեւի համհարզը եւ մասնակցել է Իմամ Շամիլի դեմ ռուսական բանակի կռիվներին: Իմամ Շամիլին գերելուց հետո` հենց նա է ուղեկցել վերջինիս մինչեւ Սանկտ Պետերբուրգ: Այդ տունը մինչեւ 1917 թվականը եղել է Ղարամյանների ժառանգական առանձնատունը: Իսկ 1917 թվականին տարածքը գրավել են մուսավաթականները եւ ոխերիմ դահիճ Մեհմանդարովը, որը նաեւ բժիշկ էր, այդ տարածքը գրավելուց հետո` տունն իրենով էր արել, բայց կարողացավ վայելել ընդամենը 3 տարի: 1920-ին բոլշեւիկյան կարգեր հաստատվեցին Ղարաբաղում, Հայաստանում ու Ադրբեջանում, եւ այդ ժամանակվանից թանգարանի շենքում տեղավորվել է Շուշի քաղաքի ծննդատունը: Սա էլ տեւեց մինչեւ 1972 թիվը: Նոր հիվանդանոցի շենքը կառուցելուց հետո` ծննդատունը տեղափոխվեց, իսկ այդտեղ բացվեց արեւելյան գորգերի թանգարանը, որը գործել է մինչեւ 1992 թվականը:

Ի՞նչ ճակատագիր ունեցավ գորգերի թանգարանը, երբ 1992 թվականին Շուշին ազատագրվեց՝ հայկական զինված ուժերի եւ կամավորական ջոկատների կողմից։

- Իհարկե, մինչեւ մեր բանակի Շուշի մտնելն իրենք հասցրել էին լավագույն գորգերը դուրս բերել, ինչի մասին վկայում է, իրենց կողմից այդ ժամանակ Բաքվում կազմակերպված գորգերի ցուցահանդեսը: Թեպետ սկզբում մեզ մեղադրում էին, թե գորգերը վերցրել ենք եւ այլն, բայց իրենց իսկ ցուցադրությունը հերքեց այդ մեղադրանքը: 1992 թվականից կարելի է ասել զրոյից այն դարձավ պատմաերկրագիտական թանգարան: Իսկ արդեն 2005 թվականին ինչ-ինչ քաղաքական նկատառումներով լուծարվեց, եւ դրա տեղը ստեղծվեց «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը, որի մեջ ներառվել է նաեւ մեր թանգարանն՝ արդեն Շուշի քաղաքի պատմության թանգարան անունով:

Եվ հիմա էլ, փաստորեն, այն կրում է ադրբեջանական ծագում ունեցող հայատյաց դահիճի անունո՞վ:

– Ադրբեջանա-թուրքական այս վերջին ագրեսիայից հետո, երբ Շուշին հայտնվեց իրենց զորքերի ազդեցության տակ, ժամ առաջ շտապեցին պատմությունն, այսպես ասած, «վերականգնել»: Ցավալին այն է, որ իրենք խոսում են, թե հայ-ադրբեջանական բարեկամություն հնարավոր է, կարելի է ճանապարհները բացել եւ այլն, բայց առաջին իսկ իրենց քայլը վկայում է, թե իրենք ինչ բարեկամության են պատրաստում: Այո, այդ շենքը հիմա վերանվանել են բժիշկ Մեհմանդարովի անունով: Հուսանք, որ գոնե իրենք այնքան բանականություն կունենան, որ այն ամենն, ինչ թողել ենք թանգարանում, կցուցադրվի աշխարհի ժողովուրդներին եւ գուցե նաեւ կհարստացվի:

Բայց չէ՞ որ այդ դեպքում աշխարհի ժողովուրդներին իրական պատմությունը կեղծված են ներկայացնելու:

– Տարածք գրավող ժողովուրդը իսկույն փորձում է սեփականացնել այն ժողովրդի մշակութային արժեքները, որի տարածքը գրավել է: Այդ տեսակետից մենք թուրքական ձեռագրին ծանոթ ենք դեռեւս 1045 թվականից, երբ թուրք-սելջուկները ամեն ինչ յուրացրեցին: Այնպես որ, սա նորություն չէ: Իհարկե, դրանից էմոնցիոնալ առումով մեզ վատ ենք զգում, բայց քաղաքական տեսակետից պետք է հասկանանք, որ քո տարածքը զավթած ազգը հենց այդպես էլ պետք է վարվեր: Բա էլ ի՞նչ էինք սպասում նրանցից:

– 44 օրյա պատերազմից հետո՝ Ստեփանակերտում կազմակերպել էիք Շուշի քաղաքի պատմության թանգարանի ցուցահանդեսը: Հետաքրքիր է՝ ի՞նչ եք ներկայացրել, երբ թանգարանից ոչինչ փրկել չի հաջողվել:

– Ցուցահանդեսն իրականություն դարձավ Արցախի հանրապետության մշակույթի, կրթության եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ համատեղ ջանքերով: Այս ցուցահանդեսը կյանքի կոչելուն նպաստեցին նաեւ մեր թանգարանի բազմաթիվ աշխատակիցներ եւ նաեւ Երազիկ Դանիելյանը, որը անձնական մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ընդգծվի այս նախաձեռնության քաղաքական արժեքը: Մենք լուսանկարների տեսքով ցուցադրեցինք Շուշիի պատմության թանգարանի թվայնացված նմուշները: Սա շատ կարեւոր էր, 100-ից ավելի լուսանկար է ցուցադրվել: Ի դեպ, հանրահայտ լուսանկարիչներն անգամ մոտենում էին եւ հարցնում, թե որտեղի՞ց այս լուսանկարը, խնդրում էին, որ իրենք էլ ունենան այդ նկարներից: Իհարկե, սիրով տրամադրում էինք նրանց ու հեղինակային իրավունքի խնդիր չէինք բարձրացնում, որ այն թանգարանինն է, որովհետեւ մեզ համար առավել կարեւոր է պրոպագանդան, որը կարող է լինել այդ լուսանկարների տարածմամբ:

Ի՞նչ է հաջողվել փրկել թանգարանից:

– Դժբախտաբար, այն ամենն, ինչ ստեղծել էինք, չկարողացանք հանել, որովհետեւ փաստացի ոչ միայն թանգարանը, այլ նաեւ ընդհանուր Շուշի քաղաքը չէվակուացվեց: Եթե լիներ էվակուացում, այդ ժամանակ թանգարանը կփրկվեր: Իհարկե, ոչ ոքի չի կարելի դրանում մեղադրել, որովհետեւ մինչեւ վերջին պահը ոչ ոք էլ չէր հավատում, որ Շուշիի նման անառիկ բերդը կարող է հանձվել թշնամուն:

- Բայց մի՞թե հնարավոր չէր գոնե ամենակարեւոր նմուշները փրկել:

- Երբ տարհանման խնդիր է դրվում, հնարավոր է, բայց տարհանման խնդիր չի դրվել եւ մինչեւ վերջին վայրկյանը մարդիկ չէին հավատում, որ Շուշին կարող է մնալ թշնամուն: Մարդկանց ուղեղում միայն այն էր, որ անգամ 100 տարի առաջ իրանական բանակը 48 օր պաշարել է եւ չի կարողացել գրավել Շուշին, որովհետեւ հայերը հերոսաբար դիմադրել են, ուրեմն՝ հիմա էլ կկարողանան դիմադրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=233284&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ