Հակառուսական պատվերով համերգի բազմազան կատարողների կախկանձանքի մեջ ավելացավ եւս մեկը
ՍԻՄ - Գլխավոր լուրերԻրեն ընդդիմադիր լրագող ներկայացնող Բորիս Մուրազի Թամոյանը իր հակառուսական հիստերիայի մեջից ոչ մի կերպ դուրս գալ չի կարողանում: Եվ երբ այդ հիստերիայի ընթացքում բացահայտվում են նրա գործունեության հետ առնչվող շատ տարօրինակ փաստեր, հիստերիան դառնում է համատարած, անզուսպ եւ անհույս: Ինչպես ասում էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, որին անձնուրաց աջակցում է Թամոյանը, այստեղ այլ բժշկի կարիք է զգացվում:
Իսկ զարմանալի դրվագներից մեկն այն էր, որ Թամոյանը իր գրասենյակը տեղակայել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող շենքում` Տիգրան Մեծ 49 շենք, 2-րդ հարկ հասցեում գտնվող «Սիլ Բիլդինգ» բիզնես կենտրոնում: «Այդ նյութը զառանցանք է: Նախ շենքը, որը մենք վարձակալել ենք չգիտենք, թե իրականում ում է պատկանում»,- այսօր News.am-ում հիստերիկանում է սկանդալային լրագրողը: Առնվազն ուղեղի վատ աշխատանքի մասին վկայող հայտարարություն է: Չէ՞ որ, եթե վարձակալել են շենք, ապա, հավանաբար, կնքել են պայմանագիր: Կնքնել են պայմանագիր, սակայն չգիտե՞ն, թե ում հետ: Ավելին, եթե Թամոյանը չգիտի, թե ում է պատկանում շենքը, որը նա վարձակալել է, ապա ինչպե՞ս է «զառանցանք» անվանում այն, որ շենքը պատկանում է Գռզոյին:
Ի դեպ, այդ մասին «չգիտի» միայն Թամոյանը, ինչը առնվազն ծիծաղելի է, քանի որ Երեւանում այդ մասին գիտի անգամ դպրոցահասակ երեխան:
Ճիշտ է ասում Մուրազին, որ այդ շենքում է գտնվում 2016թ.-ից է: Սակայն, այստեղ էլ կա ուշագրավ պատմություն, այդ ժամանակ Մուրազիի համար, որպես «խեղճ տղայի», նույն Գռզոյի մոտ բարեխոսել է ներայիս ԱԺ նախագահ, այն ժամանակ Araratnews.am-ի խմբագիր Ալեն Սիմոյնանը:
Մի խոսքով, խճճվել է Թամոյանը: Խճճվել եւ այս անգամ էլ պատասխան տալուց պլստալու համար փորձում է շահարկել իր ազգային պատկանելիությունը, թե իբր, երբ քննադատվում է իր հակառուսական կեցվածքը, ապա դա վերաբերում է ոչ թե անձամբ իրեն, այլ իբր տարածվում է իր բոլոր ազգակիցների վրա: Փաստորեն Թամոյանը փորձում է շանտաժի ենթարկել բոլոր իրեն քննադատներին: Սա ակնհայտ էժանագին սադրիչի կեցվածք է` իր կաշին փրկելու համար:
«Ես իմ գործունեության ընթացքում չեմ հիշատակում, որ ազգությամբ եզդի եմ»,- ասում է Թամոյանը: Սակայն ընդամենը երկու օր առաջ հայտարարում է, որ նա կողմնակից է Հյուսիսային Իրաքում եզդիական պետություն ստեղծելուն: (Թե վերջերս ի՞նչ էր անում Թամոյանը Հյուսիսային Իրաքում առանձին թեմա է): Ավելին, նա ղեկավարում է հասարակական կազմակերպություն, որը կոչվում է «Սինջար եզդիների ազգային միավորում», իսկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ հիմնել է եզդիերենի դպրոց: Չէ՛, իսկապես Բորիսը խճճվել է` այսինքն, օրվա կեսը նա հանդես է գալիս որպես եզդիական ազգային ակտիվիստ, իսկ օրվա երկրորդ կեսին փորձում է չհիշատակե՞լ իր ազգությունը: Պետք է հանգստացնենք այդ խեղճին, որ եզդի ազգություն ունենալը Հայաստանում պատվաբեր է եւ Մուրազին պետք է դրանով հպարտանա, այլ ոչ թե փորձի ընկնել սպեկուլացիաների ու խարդանանքերի ջրերը: Այս ծիծաղելի պերսոնաժը նմանվում է մեկին, որ խառնակչության , ստի ու խարդավանքի ճահճի մեջ ընկած հիստերիկաբար թափառում է ձեռքերով ու ոտքերով ու ավելի է մխրճվում այդ ճահճի մեջ:
Բանը հասել է նրան, որ անձամբ Թամոյանին ուղղված քննադատությունը , առ այն, որ նա իր գրասենյակը տեղակայել է հայտնի ՔՊ-ական օլիգարխին պատկանող տարածքում, սակայն ինքն իրեն փորձում է ներկայացնել որպես ընդդիմադիր գործիչ, սույն ընկեր Փանջունու հետեւորդը կոչում է ոչ ավել ոչ պակաս, քան «ռասիզմ, ազգային խտրականություն» եւ այլն: Ընդ որում, ազգային խտրականության դրսեւորում է ցույնց տալիս հենց ինքը, երբ հայտարարում է, որ Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու օգտին արտահայտվող քաղաքական գործիչները իր համար անընդունելի են եւ հպարտանում է նրանով, որ ծաղրում է նրանց: Ահա ձեզ եւ ազգային խտրականություն ռուսների հանդեպ: Ինչո՞ւ հենց հիմա, որովհետեւ այդ խտրականությունը ակտիվորեն տարածվում է Մեծ Բրիտանիայից, այն նույն Մեծ Բրիտանիայից, որի ֆինանսական աջակցությունն է սատցել Մուրազի Թամոյանը:
Սակայն չգիտես անգիլիացիների՞, թե՞ Հայաստանի ինչ-ինչ քաղաքական (իշխանական, թե մի գուցե ընդդիմադիր) շրջանակների պատվերով հայ-ռուսական բարեկամությունը քարոզող քաղաքական գործիչներին թիրախավորելը, Թամոյանի մոտ ստացել է շատ տարօրինակ մի դրսեւորում` այն է, նա ատամներով կպել է Հայկ Բաբուխանյանի շալվարի փեշերից: Այս կապակցությամբ հետաքրքիր դիտարկում արեց քաղաքական գործիչներից մեկը, հիշելով հետեւյալ թեւավոր խոսքը. «շան սատկելը որ գալիս է քամակը չոբանի փետին է քսում»:
Սակայն, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գաղափարները ծաղրելը, նշանակում է ծաղրել հայոց մեծերին` Թումանյանին, Աբովյանին, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսին, Անդրանիկին, Նժդեհին եւ այլն: Մի բան ակնհայտ է, հակառուսական պատվերով համերգի բազմազան կատարողների կախկանձանքի մեջ ավելացավ եւս մեկը:
Եվ վերջինը. հասկանալի է, որ անմակարդակ եւ մանրապճեղ մարդիկ իրենց մասին հիշեցնելու համար վիրավորում եւ զրպարտում են ուրիշներին: News.am-ում (որը նույնպես հայտնի է Ռոբերտ Քոչարյանին աջակցությամբ) տված հարցազրույցում Թամոյանը ակնհայտ վիրավորանքներով ու զրպարտանքներով է հանդես գալիս ամենաընդդիմադիր «Իրավունք» թերթի հանդեպ: Հասկանալի է, երբ հառուսական կաղկանձանքին ու վայնասունին են միացնում ամբողջ իր էությամբ արեւմուտքին նվիրյալ ու թրքականությունը սրտի մեջ պահած, Հայաստանի կործանման հիմքը դրած Լեոն Տեր-Պետրոսյանի տուզիկները: Սակայն մնում է զարմանալ, թե ինչու են մեր գործընկերները News.am-ից այդ ամենը տիրաժավորում:
«Իրավունք»
https://iravunk.com/sim/?p=232432&l=am/