«Հանցագործ է ոչ միայն Իլհամ Ալիեւը, Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ` Շառլ Միշելը». ՀՈՒՍԻԿ ԱՐԱ  

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման ընթացքում զրուցեցինք բանաստեղծ, ՀԳՄ անդամ ՀՈՒՍԻԿ ԱՐԱՅԻ հետ:

– Ձեր վերջին շրջանի բանաստեղծությունները շատ տխուր են: Մեր իրադարձություններն անդրադարձել են Ձեր հոգում, եւ Դուք վերածել եք բանաստեղծության: Եվ դուրս եք եկել փողոց պայքարելու: Ի՞նչ եք կարծում, միայն Նիկոլ Փաշինյանի՞ հեռանալովª կփոխվի այս ամեն ինչը, թե՞ ամբողջ համակարգը պետք է փոխել:

– Միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալով ոչինչ չի կարող լինել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին իր թիմից կարող է փոխարինել որեւէ մեկը, որը նույն քաղաքականությունն է իրականացնելու, գուցե ավելի վատ: Ամբողջ ՔՊ կոչվածը պետք է Նիկոլի գլխավորությամբ հեռանա, որովհետեւ դա աղետ է: Ապոկալիպսիս բերեցին մեր գլխին: Ես անընդհատ մտքով հետ եմ գնում մեր պատմության հազարամյակների խորքը: Նման իշխանություն, նման պատասխանատուներ անգամ այն շրջանում, երբ մենք չենք ունեցել պետականություն` Հայաստանը չի ունեցել: Սա բացառիկ վիժվածք է, բացառիկ դուրսպրծուկ են, որ եկան եւ կարողացան բաժանել, տիրել ու դեռ մնում են ու կատարում են իրենց սեւ առաքելությունը:

Ստորագրության հետ կապված` Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Նախ` իր կերպարը: Առաջին անգամ չէ, որ տեսնում եւ ամաչում ենք` խեղճ ու կրակ, անկարող ու անկամ: Եվ նա աշխարհին ներկայանում է` որպես հայ ժողովրդի ընտրյալ:

Այսինքն` եկել եք այն եզրահանգման, որ խեղճ ու կրակ Նիկոլ Փաշինյա՞նն է մեր ընտրությունը:

– Այո... Եվ հիմա մեր ընտրյալը աշխարհին այդպես խեղճ ու կրակ, նվաստ է ներկայանում: Ինչ ասում են, լուռ ու մուջ, գլուխը կախ ասում է` հա: Նախորդ հայտարարությունում եւ ներկա հայտարարությունում` այդ փաստաթղթում ձեւակերպում չկա ԼՂՀ տարածք: ԼՂՀ-ն` Լեռնային Ղարաբաղը, որպես առանձին միավոր, ներառվել է Սովետական Ադրբեջանի կազմում: Հայերով բնակեցվածª ինքը առանձին միավոր էր: Բնականաբար, պետք է Հայաստանի կազմում լիներ, որտեղ դա բնիկ հայկական հող է, եւ բնակիչներն էին հայեր, բայց Խորհրդային Միության առաջին տարիներին ցինիզմով` Ստալինին, Լենինին թույլ տվեցին, որ լինի Ադրբեջանի կազմում: Հիմա այդ փաստաթղթում չկա: Ինքն ունի իր որոշակի սահմանները` յոթ շրջան` Շուշի, Հադրութ, Շահումյան, Ստեփանակերտ եւ այլն:

Լինելով միջազգայնորեն ճանաչված առանձին միավոր (այդ տարածքի բնակչությունը անկախ նրանից` նրանք հայեր են, էսքիոզներ են), ՄԱԿ-ի` ազգերի ինքնորոշման բանաձեւի հիման վրա ինքնորոշվել եւ Մինսկի խումբ է ստեղծվել: Ամեն ինչ օրինական է արվել: Եվ այսօր այդ փաստաթղթում չկա այդ տարածքը, որովհետեւ նախապես Ալիեւն ասել է` չկա Լեռնային Ղարաբաղ հասկացողություն: Հակամարտությունը լուծված է, լուծարված է: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի  սահմանները ջնջվեցին քարտեզից նույն Շառլ Միշելի հովանավորությամբ` Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի թեթեւ ձեռքով: Այստեղ հանցագործ է ոչ միայն Իլհամ Ալիեւը, Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ` Շառլ Միշելը: Նրանք հանցանք են գործում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

Բայց, այսքանից հետո, հատկապես մշակույթի գործիչներից կան մարդիկ, որոնք լռում են:

– Նախ` ժողովուրդը բաժանված է հինգ մասի: Շատ խելացի քաղաքականություն վարեցին ՔՊ-ականները ներսում` բաժանիր, որ տիրես: Կան` լեւոնականներ, սերժականներ, նիկոլականներ, քոչարյանականներ եւ այդ չորսին մերժողներ: Պատմական նման իրավիճակներում է, որ ազգերը կորցնում են իրենց պետությունն ու պետականությունը: Եվ երբ երկրի վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից հայտնում է, որ կարող էր կանխել այս պատերազմը, սակայն նույն իրավիճակը կլիներ, բայց առաց զոհերի: Ինքը խոստովանում է, որ այդ զոհերի մեղավորը ինքն է: Մարդը վեր է կենում, ասում է` ես քո զավակներին եմ մորթել, ու ոչ մի արձագանք չի լինում: Անդրադառնալով մտավորականներին` նախ մտավորականը տասնամյակներ շարունակ ապրել է խեղճ, թշվառ, նվաստացած վիճակում: Իրեն արժանապատիվ, իր հողի վրա վստահ չի զգացել: Ասում է` երկիրն ինձ համար ինչ է արել, որ ես էլ իրեն անեմ: Այդպես չի կարելի: Այդպես ազգ են ոչնչացնում: Ես պատանի էի, հիշում եմ, թե Խորհրդային Միության տարիներին մտավորականի խոսքն ինչ արժեք ուներ: Հիմա մեր մտավորականը խեղճ ու կրակ թշվառ է: Նա խոսք էլ ասի, չեն լսի: Հիմա պայքարում են: Հրապարակ են դուրս եկել խենթ նվիրյալները, որոնց համար ամենակարեւորըª հայրենիքի, Արցախի փրկությունն է: Պատկերացնում եք` երեսունչորս տարի մենք պայքարել ենք, բայց այսօր ստանում ենք ավելի վատ պայմաններով Արցախ, քան Խորհրդային Միության ժամանակ էր: Ավելի վատ կրծոտված Հայաստան, քան այն խորհրդային ժամանակ էր` 1988 թվականից առաջ: 1988 թվականի պարզած մեր բռունցքը այսօր իջավ մեր գլխին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=227700&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ