Երդվեցին լինել «Սահմանապահների երիտասարդ ընկերները»

Տեսանյութեր

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի վարչությունում հայ եւ ռուս աշակերտները երդվեցին պաշտոնապես լինել «Սահմանապահների երիտասարդ ընկերները»: Սահմանապահ զորքերի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցի շուրջ 70 աշակերտ ստացան համապատասխան կրծքանշաններ ու իսկական զինվորական գրքույք հիշեցնող վկայականներ՝ երդվելով, որ միանալով «Սահմանապահների երիտասարդ ընկերներ» ջոկատին, հանդիսավոր կերպով, ընկերների առաջ խոստանում են՝ լինել հայրենիքի պաշտպանների փառավոր ավանդույթների ազնիվ եւ արժանի շարունակողը, լինել հայրենասեր, քրտնաջան սովորել, հարգել ավագներին ու վետերաններին, զարգացնել իրենց մեջ ուժը, քաջությունը, կամքն ու ճարպկությունը եւ լինել օրինակ երիտասարդ ընկերների եւ հենարան՝ ընտանիքի համար:

Երդման պաշտոնական արարողության ժամանակ հնչեցին Հայաստանի ու Ռուսաստանի օրհներգները, բերվեց աշակերտական ջոկատի դրոշը, իսկ ելույթներով հանդես եկան եւ աշակերտներին ողջունեցին ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Սերգեյ Բալակինը եւ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության Ռուսաստանի վետերանների խորհրդի տարածաշրջանային բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ Վահրամ Մանուկյանը։

Փոխգնդապետ ԱՆԴՐԵՅ ԶԱՅԱԼՈՎԸ, ով ստանձնել էր արարողության կազմակերպման եւ  հաղորդավարի պատասխանատվությունը, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ դեռեւս նախորդ տարի ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերում ձեւավորվել է շարժում, որը կոչվում է «Սահմանապահների երիտասարդ ընկերներ». «Հիմա այդպիսի շարժում ձեւավորում ենք նաեւ Հայաստանում, որին կարող են մասնակից դառնալ ոչ միայն մեր գործընկերների երեխաները: Սկզբում հայտարարեցինք շարժման մասին, գնացինք դպրոց եւ պատմեցինք երեխաներին, ցույց տվեցինք Ռուսաստանի օրինակը եւ տեսահոլովակներ այդ թեմատիկայով: Եվ եթե սկզբում ունեինք 30 աշակերտ, ապա այժմ նրանք շուրջ 70-ն են»:

Ի դեպ, փոխգնդապետ Զայալովը նաեւ նշեց, որ այս ամենով ավելի ոգեւորված են ծնողները, որովհետեւ իրենց երեխաները հեռախոսներից գոնե մի փոքր կկտրվեն. «Մենք նախատեսում ենք երեխաների հետ անցկացնել ֆիզիկական վարժություններ, նախնական զինվորական պատրաստություն, հայրենասիրական միջոցառումներ»:

Հարցին, թե արդյոք «Սահմանապահների երիտասարդ ընկերներն» ապագայում կդառնան իսկական սահմանապահներ, ռուս սպան այսպես պատասխանեց. «Մենք հուսով ենք եւ մեծ հաշվով այս ամենը հենց հետաքրքրություն է առաջացնելու երեխաների մոտ, որպեսզի, ինչու ոչ, ապագայում դառնան սահմանապահներ: Սակայն մեր նպատակն առաջին հերթին ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, որպեսզի երեխաները մեծանան հայրենասեր: Ապագայում կգա՞ն սահմանապահ զորքեր, շատ լավ, չե՞ն գա, էլի լավ, որովհետեւ, միեւնույն է, կլինեն լավ հայրենասերներ»:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության Ռուսաստանի վետերանների խորհրդի տարածաշրջանային բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ ՎԱՀՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նույնպես ասաց, որ կարեւոր չէ «Սահմանապահների երիտասարդ ընկերները» կդառնան սահմապահներ, թե կընտրեն այլ մասնագիտություն, այլ կարեւորն այն է, որ շարժման մասնակից երեխաները կզբաղվեն ոչ թե անպետքություներով, այլ կստանան հայրենասիրական դաստիարակություն:

«Մեծ ծրագիր ունենք, որը նախատեսել ենք իրականացնել մեկ տարվա մեջ, որից հետո շարժումը կհամալրվի նոր աշակերտներով: Կանցկացնենք ոչ միայն նախնական զինվորական պատրաստության դասընթացներ, այլեւ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմության դասեր, մարզական մրցույթներ», - ընդգծեց փոխգնդապետ Մանուկյանը:

Թե ինչպիսի տրամադրություններ կան աշակերտների շրջանում արդեն իսկ ձեւավորված շարժման վերաբերյալ, վետերանների խորհրդի տարածաշրջանային բաժանմունքի պետի տեղակալն ասաց, որ դեռ երեխաների համար այս ամենը նոր է ու լավ չեն պատկերացնում. «Բայց ծնողներն, իսկապես, ոգեւորված են: Նրանց համար տեղի ունեցած արարողությունը, կարծես, հենց զինվորական երդման արարողություն լիներ»:

Հավելենք, որ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ենթակայության տակ գործող հինգ հանրակրթական դպրոցներում արդեն իսկ գործում է «Սահմանապահների երիտասարդ ընկերներ» շարժումը, որոնց անդամների թիվը կազմում է ավելի քան 200 աշակերտ:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

281673846-2557980694334414-4451447524020911477-n

281761499-2557980701001080-3287491902795019050-n

281782727-2557980581001092-139507338668260319-n

281786306-2557980291001121-3207906078493652520-n

281817117-2557980264334457-3428008178600829181-n

281914103-2557981764334307-5853525814695948680-n

282003804-2557981797667637-6800952936595364841-n

282048021-2557981761000974-2280752741411142433-n

282051138-2557980267667790-7539694642643096568-n

282114966-2557980524334431-8839202885602658982-n

282163682-2557980604334423-4490065412685618051-n

282578451-2557981714334312-2329417359237092652-n

282625638-2557980877667729-3636302368446587269-n

283009044-2557981941000956-7949390558188514236-n

https://iravunk.com/sim/?p=227162&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ