Երկիրը վաճառքի ծրագրի սպասարկողները այսօր իրենց փորձում են դրսեւորել որպես անկախության եւ ինքնիշխանության պաշտպաններ

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

Այն բանից հետո, երբ  «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության» Շարժման լրատվական ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որ մայիսի 9-ին  Շարժումը ծաղկեպսակ կդնի Հաղթանակի այգում, Անմար կրակի մոտ ՔՊ-ականների ու այլ լիբերալիստական շրջաններում հիստերիկ տրամադրություններ սկսվեցին տարածվել: Սրանց վնգստոցը հասավ նրան, որ սոցցանցերում  այդ անմակարդակ երեւույթները ծաղկեպսակի տեղադրումը Մեծ Հայրենական պատերազմի զոհերի Անմար կրակին հայտարարեցին… հակասահմանադրական:

Իմանալով որոշ ՔՊ-ականների ու նմանատիպ արարածների սորոսամոլությունը ու ռուսատյատությունը  այդ վնգստոցի մեջ որեւէ նորությույն չկա: Եթե դրան գումարենք  զանգվածային անգրագիտությունն ու անմակարդակությունը, ապա պարզ է դառնում, թե ինչու է Հայաստանի  քաղաքական իշխանական վերնախավը գտնվում այսքան անմխիթար վիճակում եւ իրենց գավառամիտ փնթիությամբ երկիրը կործանում են, իսկ հասարակական-պետական կյանքը իջեցնում «պլինտուսից ներքեւ»:

Զարմանալին այլ բան է, որ պաշտոնատար անձինք  չեն էլ թաքցնում իրենց պաթոլոգիկ հակառուսականությունն եւ արեւմտյան ու թուրքական ազդեցության տարածման գործակալական  գործունեությունը: Այս առումով օրերս փայլատակեց  Երեւանի քաղաքապետարանի  մամլո խոսնակի  ժ/պ տխրահռչակ Լեւոն Սարդարյանը: Նա ոչ միայն  մայիսի 9-ի Հաղթանակի տոնը , ընդ որում, պետական տոնը տոնելը հայտարարեց հակասահմանադրական թեմա, այլեւ` ծաղկեպսակ տեղադրելը Մեծ Հայրենականի հուշարձանին հայտարարեց «անկախության ու ինքնիշխանության դեմ բացահայտ ակցիա»: 

Մեկ այլ Նիկոլի ու Լեոն Տեր-Պետրոսյանի «վկա», արեւմտյան ազդեցության ցածրորակ գործակալ եւ իրեն ծակ «քաղաքագետի» տեղ դրած ոմն Հրանտ Տեր-Աբրահամեանը նույնպես ստացել է ազդակ վայրահաչելու «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության» Շարժման դեմ: Սույն կերպարը, իրեն թույլ է տալիս խոսել հայ ժողովրդի անունից, թեեւ իր հայ լինելու վերաբերյալ կան որոշակի կասկածներ: Ավելին, սույնը անցնում է բացահայտ սպառնալիքների, ինչը բնորոշ է նեոնացիստական վարվելակերպին: Այս բացահայտ օտարադավան սուբյեկտին հունից հանել է մայիսի 9-ի «Միասին» ակցիան, որը հռչակում էր հայ-ռուսական միասնությունը ու համերաշխությունը: Այդ ակցիայի ընթացքում պատկերված «Z» նշանը սույնի մոտ առաջ է բերել հիստերիկ դրսեւորումներ, որոնք սովորաբար ծայրահեղ վախի արդյունքում են ի հայտ գալիս: Թեեւ իր կենսագրության  պարագայում այս վախը տրամաբանորեն պատճառաբանված է:

Մի կողմ թողնենք, որ ամիոբայի տրամաբանությամբ եւ երկիրը բացահայտոներ «վաճառքի հանած»  կերպարներ այսօր իրենց փորձում են դրսեւորել որպես անկախության եւ ինքնիշխանության պաշտպաններ: ՔՊ-ականները եւ նրանց կոշիկները փայլացնողները, ովքեր ոչնչացրել են Հայաստանի իրական ինքնիշխանությունը եւ ոտները սրբել են Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության ու Արցախի վրա, այսօր դեգեներատիզմի մակարդակի գրառումներով փորձում են հաճոյանալ իրենց արեւմտայան ու թուրքական բարեկամներին ու կուռքերին: Հայ ժողովրդին ոչնչացնելու ծրագրի սպասարկողները, Հայսատանի ինքնիշխանության վեհ գաղափարը դարձրել են իրենց նենգ գործունեությունը քողարկելու վարագույր: Այդ ամենը պարզ եւ հասկանալի է: Հասկանալի չէ, որ այդ տգիտությունը  ու պետական շահերի դավաճանությունը ի ցույց է դրվում նաեւ պետական պաշտոնյաների կողմից: Ինչքա՞ն պետք է ստրկամիտ լինեն արեւմտյան  ու թուրքական շահերի  սպասավորները, որպեսզի Հայաստանի Հանրապետության  պետական տոնի կապակցությամբ նման վայրահաչություններ դուրս տան:

Եվ ամենազավեշտալին, Նիկոլը ուզած-չուզած մայիսի 9-ին նույն Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դրեց: Հիմա  ինչ՞, ըստ Երեւանի քաղաքապետարանի` Նիկոլը կատարել է հակասահմանադրական գործողություն, որով խախտել է Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը: Գուցե վերջապես  ինչ-որ մեկը այս ՔՊ-ական խառնամբոխից կկարողանա՞ իր ուղեղին զոռ տալ եւ բացատրել հասարակությանը` ինչպես հասկանալ քաղաքապետարանի դիրորոշումը:

Իրականում,  Հայաստանի պետականության,  ինքնիշխանության եւ անկախության դեմ գործում են այն ստրկամիտ  արեւմտյան ու նացիստական շրջանակների  հայտարարությունների կապկողները, որոնք  թութակի նման կրկնում են  վերոհիշյալ շրջանակների  ստոր ու մարդատյաց «մտքերը»: Սակայն  Հայաստանի  օրենսդրության, ՀՀ քաղաքացիների դեմ  այդպիսի հայտարարությունները պետք է, որ հետաքրքրեին ինչպես դատախազությանը, այնպել էլ Ազգային անվտանգությանը, եթե այդպիսի մարմիններ իրականում կարող են անկախ գործունեություն ծավալել: Չէ՞ որ նույն Լեւոն Սարդարյանն ու դրա նմանները կոչ էին անում խոչընդոտել վերոհիշյալ գործողությանը: Նաեւ ակնկալում ենք Երեւանի քաղաքապետի հայտարարությունը իր մամլո խոսնակի ժ/պ-ի հակապետական ու հակասահմանադրական գործունեության վերաբերյալ: Արդյո՞ք նա կիսում է իր ենթակայի նացիստական հայտարարությունները, եթե ոչ, ապա պետք է լինեն համապատասխան ադմինիստրատիվ լուծումներ:

Ինչ վերաբերում է Աբրահամի տոհմի ներկայացուցչին, ապա առաջարկում ենք սառնասրտությամբ դիտել մասոնականության դարաշրջանի մայրամուտը, թե չէ ինչպես ասում է հայ ժողովուրդը, ծխամուրճը մեկ  բերանդ է, մեկ էլ կարող է այլ տեղ հայտնվել:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության» Շարժման մամլո ծառայություն

 

https://iravunk.com/sim/?p=226656&l=am/
ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման ղեկավար Հայկ Բաբուխանյանի խոսքը անկախության 31-ամյակի առթիվ Ակնհայտ էր, որ Աղավնոն և Լաչինը ստանալուց հետո Ալիևը ռազմական գործողություններ է սկսելու Սյունիքում Տ․ Տ․ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի դերը 19-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում «Սահմանադրական Իրավունք» Միության Ներկայացուցիչների նիստը ընդունել է բանաձեւ Հակառուսական  պատվերով համերգի բազմազան կատարողների կախկանձանքի մեջ ավելացավ եւս մեկը Հ. Բաբուխանյանը առաջարկեց Եվրասիական կրթական հաջորդ ֆորումը անցկացնել Հայաստանում Մասիսում «Դրուժբա» -ի բարեկամության մթնոլորտում նշվում էր երեխաների տոնը Առաջին Հանրապետության դասերը. կլոր սեղանի ԲԱՆԱՁԵՎ Երկիրը վաճառքի ծրագրի սպասարկողները այսօր իրենց փորձում են դրսեւորել որպես անկախության եւ ինքնիշխանության պաշտպաններ