Որտե ՞ղ էր ապրիլյան թեժ օրերին Սամվել Բաբայանը, կարող էր չէ ՞ ինքը նույնպես գալ պատերազմի դաշտ. Վահան Բադասյան

Արխիվ 16-20

«Առհասարակ չեմ ցանկանում մեկնաբանել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցում տեղ գտած մտքերը: Մի կասեմ, որպես նախկին զինվորական, որպես վետերան, նախկին հրամանատար իմ պարտքն եմ համարել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում՝ բոլորիս համար այդ դժվար պահին գտնվել պատերազմի թեժ կետում: Ես այսօր, վստահաբար, ինձ իրավունք չէի վերապահի խոսելու այս մասին, եթե դեպքին ներկա չլինեի եւ իմ փոքրիկ լումման չներդնեի այդ պատերազմին: Ես պաշտպանական դիրքեր ինձ հետ միասին տարել եմ նաեւ որդիներիս, հարազատներիս՝ վտանգնելով նրանց կյանքը հանուն մեր պաշտպանության: Ես ինչ-որ տեղ ասելիք ունեմ այդ առումով՝ թեեւ երբեք ինձ թույլ չեմ տվել մարտական գաղտնիքներ հրապարակել: Իսկ հիմա հարց եմ տալիս, որտե ՞ղ էր ապրիլյան թեժ օրերին Սամվել Բաբայանը, կարող էր չէ ՞ այդ օրերին ինքը նույնպես գալ պատերազմի դաշտ, որպես նախկին բարձրաստիճան զինորական գտնվել ԱՀ ՊԲ-ի կողքին, զինվորի կողքին: Իսկ գտնվել հեռուներում, հետո տարիներ անց խոսել եւ ճիշտ չեմ գտնում: Ավելին ասել չեմ ցանկանում»,- անդրադառնալով ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցում տեղ գտած մտքերին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

https://iravunk.com/sim/?p=120171&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ