Լավագույն բնական միջոցները հարբուխի ախտանշանները մեղմելու համար. 6 փորձված բաղադրատոմս

Արխիվ 16-20

Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում, սակայն այնուամենայնիվ կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին։ Շատ հաճախ մարդիկ պարզապես անուշադրության են մատնում այս հիվանդությունը՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ, քանի որ որպես կանոն հարբուխը բուժվում է առանց որևէ միջամտության ընդամենը մի քանի օրում, սակայն միևնույն ժամանակ այն կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել հիվանդության տհաճ դրսևորումները մեղմելու համար:

Հարբուխի ախտանշաններից ազատվելու համար մարդիկ հաճախ ընդունում են հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ խնդրի դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով, որոնք շատ ավելի անվտանգ են ու հասանելի։ Ավելին այս բնական միջոցներն իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, իսկ որոշ դեպքերում կարող են անգամ ավելի արդյունավետ լինել, ուստի մինչ դեղատնային միջոցներ կիրառելը կարելի է նախ փորձել բուժվել դրանց օգնությամբ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել այս հիվանդության տհաճ դրսևորումները և զգալիորեն կարագացնեն ապաքինման գործընթացը։

  • 0,5 թեյի գդալ աղացած դարչինը թրմել եռման ջրում, այնուհետև ավելացնել մի պտղունց սև պղպեղ ու քաղցրացնել ըմպելիքը մեղրով։ Այս ըմպելիքը հարկավոր է խմել յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ մեկական բաժակ։
  • Սև թեյին ավելացնել մի փոքր անանուխ ու թևմել եռման ջրում։ Ցանկության դեպքում ըմպելիքին կարելի է նաև հիլ ու մեխակ ավելացնել։ Ստացված թեյը հարկավոր է խմել օրվա ընթացքում։
  • 100 մլ կագորը մի փոքր տաքացնել, այնուհետև ավելացնել ¼ թեյի գդալ սև պղպեղ ու 1 թեյի գդալ մեղր և լավ խառնել։ Այս խառնուրդը հարկավոր է խմել գոլ վիճակում քնելուց առաջ։
  • Կիտրոնը 1 րոպե թողնել տաք ջրի մեջ, այնուհետև առանց կեղևազրկելու մսաղացով մանրացնել, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր ու լավ խառնել։ Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ մեկական ճաշի գդալ։
  • 1 ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկները թրմել մի բաժակ եռման ջրում, այնուհետև ավելացնել մի բուռ լոռամիրգ ու 10 րոպե դնել թույլ կրակին։ Թողնել հեղուկը մի փոքր սառչի, այնուհետև քամել, ավելացնել մի փոքր մեղր ու խմել որպես թեյ։
  • Մի բաժակ կաթին ավելացնել 1 թեյի գդալ մանրացրած կոճապղպեղի արմատ, մի փոքր սև պղպեղ ու հիլ, այնուհետև դնել կաթը կրակին ու եռացնել։ Թողնել ըմպելիքը մի փոքր սառչի, այնուհետև խմել։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, երբեմն մրսածությանը բնորոշ ախտանշանները պայմանավորված են լինում շատ ավելի վտանգավոր հիվանդութուններով, որոնց դեմ անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

https://iravunk.com/sim/?p=120133&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ