Ինչպե՞ս են քնի հետ կապաված խնդիրներն ազդում հարաբերությունների վրա

Արխիվ 16-20

Դիցուք ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Սիրում եք միմյանց, միասին ապրում, քնում: Առօրյա կյանքի վերաբերյալ բողոքներ չկան, լիակատար փոխըմբռնում է, սեքսը՝ կատարյալ (չնայած, այստեղ կատարելության սահմաններ չկան): Բայց երբեմն առավոտյան, նույնիսկ երբ, ինչպես միշտ, նա սուրճը մատուցում է անկողնում, հոգում տարօրինակ զգացողություն է արթնանում. ինչ-որ բան այն չէ: Սուրճը ջրիկ է, նա՝ մի տեսակ մտամոլոր, իսկ օրն էլ՝ արևոտ չէ: Նման մտքերն անհանգստություն են առաջացնում, և դուք սկսում եք մտքերով խրվել ենթադրությունների մեջ:

Ինչու՞ ներդաշնակ հարաբերությունների պարագայում սուզվել կասկածների մեջ, այն էլ՝ լուսաբացին: Ձեր զույգին ճգնաժա՞մ է սպսում: Իսկ եթե նա դադարե՞լ է սիրել: Կամ էլ՝ դուք նրան: Այդ ինչպե՞ս։ Եվ ի՞նչ՝ հիմա։

Իրականում, դուք պարզապես բավարար չափով չեք քնել, ինչն, ակնհայտորեն, առաջին անգամը չէ: Եվ քանի որ լավ գիտեք, թե ինչերի վրա են կառուցվում լուրջ և հարատև հարաբերությունները, մնացել է իմանալ ևս մեկ բաղադրիչի մասին. եթե ուզում եք երջանիկ զգալ անձնական կյանքում, մի անտեսեք քունը: Հաշվի առնելով, որ աշխարհի բնակչության մեկ երրորդը քայքայում է առողջությունը՝ օրեկան քնելով վեց ժամից պակաս, այս կանոնը դառնում է հիմնականներից մեկը:

Իհարկե, սա հորինվածք չէ, այլ եզրակացություն՝ հիմնված գիտական հետազոտությունների վրա, որոնք հրապարակվել են «Ընտանեկան հոգեբանություն» ամսագրում (Journal of Family Psychology): Ֆլորիդայի նահանգի համալսարանի առաջատար հոգեթերապևտներն ամուսնացած զույգերի շրջանում յոթնօրյա հետազոտություն են անցկացրել՝ ամուսիններին տրամադրելով դիտորդական օրագրեր՝ ամեն օր իրենց քնի ժամանակ նշելու ցուցումներով, գնահատելով հարաբերությունների միջանձնային փորձը (վեճերի լուծում, կապվածություն, հուսալիություն, սեքս, տնային աշխատանքներում ներգրավվածություն), ինչպես նաև՝ գործընկերոջ հետ շփվելիս ընդհանուր գոհունակության աստիճանը:

Օրագրերի բազմակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ ամուսինները շատ ավելի գոհ էին իրենց համատեղ կյանքից, երբ բավականաչափ քնում էին: Պարզվել է նաև, որ քնի տևողությունը ավելի շատ դրականորեն ազդում է տղամարդկանց տրամադրության վրա. սահմանված ութ ժամ քնելուց հետո նրանք դառնում են շատ ավելի դրական տրամադրված, նույնիսկ, եթե ընտանիքում իրավիճակը հեռու է ցանկալիից:

Կանանց մոտ քնի անբավարարությունը դժվարություններ է առաջացնում ֆիզիկական առումով, բայց, ընդհանուր առմամբ, այն պակաս ազդեցություն է ունենում ոգու կենսունակության վրա:

Այլ կերպ ասած, հոգեբանները պարզել են, որ, երբ մարդիկ ավելի երկար են քնում, իրենց հարաբերություններից ավելի գոհ են, քան քնի պակասի պարագայում, իսկ առավոտյան երկխոսությունները դառնում են ավելի բարի և անհոգ: Այս եզրակացությունները համահունչ են ավելի վաղ արված հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ անհատական երջանկությունը խթանում է սերը և փոխըմբռնումը: Գիտնականները կարծում են, որ բավարարված զույգերը բացասականի նկատմամբ մի տեսակ դիմադրողականություն են ձեռք բերում, իսկ այդպիսի «պաշտպանիչ դաշտի» զարգացումը պահանջում է էներգիա և, հետևաբար, հանգստանալ:

Ուստի հիշեք՝ եթե դուք ունեք քնի քրոնիկ անբավարարվածություն, ապա այդ խնդիրը պետք է ինչ-որ կերպ լուծել: Որոշեք ռազմավարություն և միջոցներ ձեռնարկեք. փոխեք ննջասենյակի միջավայրը, օդորակիչ տեղադրեք, փոխեք ներքնակն ու բարձերը: Այս ամենը՝ հանուն ձեր սիրո: Քանի որ ինքնազգացությունը և, մասնավորապես, առողջ քունն ազդում են հարաբերությունների ներդաշնակության վրա. եթե արթնանալուց հետո ձեզ զգում եք ինչպես կոտրված տաշտակ, ապա ձեզ ոչինչ չի կարող գոհացնել՝ ո՛չ անկողնում մատուսված սուրճը, ո՛չ էլ ապագայի ծրագրերը:

 

https://iravunk.com/sim/?p=120084&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ