«Ժողովուրդ»․ Իրավապահ համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի

Արխիվ 16-20

«Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ արեց, որի շրջանակում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու համար: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի, և, նախորդ տարվա համեմատ, այս տարի ունենք թվերի աճ:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն է արել՝ պարզելու համար, թե ինչ պատկեր ունենք թավշյա հեղափոխությունից հետո: Այսպիսով, 2019 թվականի 6 ամիսների ընթացքում հետաքննական և նախաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 777 դիմում, որից 86-ը մերժվել է, իսկ 688-ը` բավարարվել:

Իսկ, ահա, 2020 թվականի 6 ամիսների ընթացքում նման դիմումների թիվը 953-ն է, եղել, որից 150-ը մերժվել է, և բավարարվել է 793-ը: Ասել է թե՝ նախորդ տարվա 6 ամիսների համեմատ՝ ունենք աճ: Իսկ, ահա, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը և բավարարել է 2293-ը: Իսկ 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ներկայացվել է նման 3001 դիմում, որից մերժվել է 198-ը, բավարարվել՝ 2751-ը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

https://iravunk.com/sim/?p=120065&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ