32֊ամյա երեք երեխաների մայրը շտապ օգնության կարիք ունի

Արխիվ 16-20

(English below)

Իմ  անունը Հռիփսիմե է: Ես 32 տարեկան եմ: Սիրված կին եմ,  երեք չքնաղ բալիկների մայր: Բժիշկ-ստոմատոլոգ եմ, հաստատել եմ իմ դիպլոմը Կիպրոսում և սեպտեմբերին պետք է անցնեի լիցենզավորման պրոցեսը: Բայց  ամեն ինչ փոխվեց մի օրում:  

Այս տարվա՝ 2020 թ-ի հուլիսի տասն էր։ Ինձ վատ զգացի երեկոյան: Առաջին անգամ իմ կյանքում, որ ուշաթափ եղա: Առավոտյան գնացինք հիվանդանոց: Մտածում էի, որ ոչ մի բան չկա,  ուղղակի հոգնել եմ։ Բայց ամեն ինչ շատ ավելի լուրջ ընթացք ստացավ:  Բժիշկները ախտորոշեցին  արյան քաղցկեղ և ասացին, որ պետք է շտապ սկսել բուժումը: Պայքարը լինելու է դժվար և երկար:

Անհնար է նկարագրել իմ մտքերը և զգացմունքները այդ պահին: Արդեն մեկ ամսից ավել է, ինչ ընթանում է իմ բուժումը: Ես հավատքով և համբերությամբ եմ լցված: Ինձ շատերն են  սպասում․․․

Միակ բուժումը  իմ դեպքում ոսկրածուծի փոխպատվաստումն է: Այսինքն անհրաժեշտ է  դոնոր: Բայց քանի որ մեր՝ հայերիս, գենոֆոնդը տարբերվում է,  հեշտ չէ ինձ համար դոնոր գտնելը:  Արդեն մի շարք եվրոպական երկրներից, ԱՄՆից, Կանադայից, Ռուսաստանից և Հայաստանից բացասական պատասխան են տվել: Եվ դեռ համապատասխան դոնոր չի գտնվում։ Քանի որ հիվանդությունն արագ է ընթանում, ինձ անհրաժեշտ է դոնոր գտնել մինչ Սեպտեմբեր, վատագույն դեպքում՝ մինչ այս տարվա Հոկտեմբերը։

Իմ այս փորձից հասկացա, որ իմ պես անթիվ-անհամար հայրենակիցներ, Հայաստանում լինի, թե արտերկրում, պայքարում են իրենց կյանքի համար և չեն կարողանում դոնոր գտնել։

Որքան շատ են պոտենցիալ դոնորները, այդքան մեծ է համատեղելի դոնոր գտնելու հավանականությունը։ Հայաստանի Հանրապետության ոսկրածուծի դոնորների բանկում գրանցված դոնորների թիվը փոքր է շատերին օգնել կարողանալու համար։ 

Գուցե այս կարևոր թեմային ավելի հաճախ է պետք անդրադառնալ, որպեսզի ավելի լավ տեղեղկացնենք մարդկանց: Ինչ է նշանակում ոսկրածուծի դոնոր լինելը, ինչպես է լինում ընթացքը, և թե ինչպես մեզանից յուրաքանչյուրը կարող է մարդկանց կյանքեր փրկել: Մարդկանց, ովքեր ունեն ընտանիքներ, երեխաներ, ապագայի հետ կապված ծրագրեր և հույսեր:

Եվ հիմա ես խնդրում եմ ձեզ ՝ իմ ընկերներին,  մոտիկ և հեռու բարեկամներին, իմ հայրենակիցներին, «Մի մնացեք անտարբեր »: 

Ինչ եք կարող անել հենց այսօր։

 1. Եթե զգում եք, որ կարող եք դառնալ դոնոր և փրկել իմ կամ իմ վիճակում գտնվող այլ մեկի կյանքը,  ապա կարող եք դիմել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր և արյուն հանձնել տիպավորման համար:             

http://www.abmdr.am/  
+374 10 208311

Եթե ապրում եք Կիրպոսում, կարող եք դիմել Karaiskakio Foundation: https://karaiskakio.org.cy/en/bone-marrow-donor-registry-main/

Եթե գտնվում եք Հայաստանից դուրս, ապա կարող եք դիմել Ձեր երկրի ոսկրածուծի դոնորների ռեեստր (bone marrow registry):                

2. Եթե որևէ պատճառով չեք կարողանում արյուն հանձնել, ապա խնդրում եմ օգնեք տարածել այս ինֆորմացիան: Եթե ազգովի հավաքվենք ու լցնենք մեր դոնորների բանկը, ապա կկարողանանք բազում կյանքեր  և  ընտանիքներ փրկել:

Շնորհակալությունդ բոլորիդ։ 
 
My name is Hripsime. I am a 32-year-old wife to a loving husband and mother to three beautiful children. In September, I was to start the licensing process to start my dentistry practice, but then everything changed in a day.

On late evening of July 10th, 2020 I  felt bad – for the first time in my life I fainted. I thought that it was just fatigue, but it turned out to be much, much worse. I was diagnosed with acute myeloid leukemia and I was told that the treatment must start immediately. 

It is impossible to express how I felt and what I thought at that moment. It has been more than a month since I have started treatment. I am full of faith and patience because my family is waiting for me at home. 

The only treatment that could save me is a bone marrow transplant. This means, I need a donor. It is especially challenging me being Armenian because the donor must have a similar genetic composition to me. I have been looking for a donor match in USA, Canada, Russia, Armenia, several European countries and the search has been unsuccessful so far. Since the disease is developing fast, I will need to get a transplant in September if possible, October the latest.

I have learned this way that many more of our compatriots, be that in Armenia, our outside of it, are fighting right now for their lives and similarly can’t find a donor. 

The more potential donors there are in the donor registry, the higher the likelihood to find a matching one. But right now, there are simply not enough Armenian donors that will match me or my other compatriots in the Bone Marrow Registry. 

I hope that more people get informed about this issue and the importance of becoming a donor. Each one of us can save someone’s life. The life of someone who has a family, children, and dreams and hopes for the future.

I am now asking you, “Don’t stay indifferent”. 

What you can do today:

1. If you feel that you are ready to become a bone marrow donor and save my life or a life of someone who is in a similar situation, please apply to the Armenian Bone Marrow Registry։ http://www.abmdr.am/  
+374 10 208311

You will be asked to submit a swab test or a blood test.

If you live in Cyprus where I live, you can apply to Karaiskakio Foundation: https://karaiskakio.org.cy/en/bone-marrow-donor-registry-main/ 

If you live outside Armenia or Cyprus, please apply to your local Bone Marrow Registry.

2. If for some reason you are unable to become a donor, then please help share this information. Let us make a collective, nation-wide effort and enrich our donor bank; this way, we will save lives and families will stay together.

Thank you all!

 

https://iravunk.com/sim/?p=120045&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ