ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Իրանի հեռուստաեթերում ցուցադրված այս կերպարանքը, զարմանալիորեն պարզվում է, որ այդ երկրի ընդդիմությունն է, եւ այդ  հանգամանքը մատնանշել է Պարսկաստանից հայրենադարձված Արմեն Աբը: Իսկ Իրանի հեռուստաեթերում սա ներկայացված է այսպես. «Հարցազրույց բռնաբարության մեկ այլ զոհ Ամինա Մահերի հետ»: Սակայն, եթե հարեւան երկրում այդպիսին է ընդդիմությունը, ապա զարմանալիորեն եւ ցավալիորեն մեզանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ է այդպիսին: Երկրում էլ բան չմնաց, որ սրանք չպղծեն, չհամապատասխանեցնեն գոմիկական ստանդարտներին: Ճիշտ է, կան եւ ավանդական կողմնորոշում ունեցողներ, սակայն  ամբողջ գործունեությունը  ԼԳԲՏ-ությունն է: Ուստի մնում է համաձայնել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի առաջարկության հետ. «Իշխանափոխությունից անմիջապես հետո առաջարկելու եմ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 141-Ա որոշման հավելվածում «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» բառերը փոխարինել «ոչ շատ բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց պաշտոններ տալուն ուղղված ապստամբության» բառերով: Հուսով եմ` հաջորդ կառավարությունը հարգանքով կվերաբերվի առաջարկիս, թեեւ հնարավոր են նաեւ այլընտրանքային առաջարկներ»: Ինչեւէ, պարոն Մելիքյանը, լինելով շատ բարեկիրթ, սրանց բնութագրել է ընդամենը ոչ շատ բարձր ինտելեկտ ունեցողներ, սակայն  նա մատնանշել է ներկայիս խունտայի թերեւս ամենափոքր թերությունը` առավելապես դեբիլներից բաղկացած լինելը:

Այն, որ դիմակ չկրելու համար քաղաքացիների զահլան տարել են, եւ ոստիկանները զբաղված են իսկական մարդաորսով, դա նորություն չէ: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ մարդկանց նաեւ չարածի համար էլ են տուգանում: Այսպես ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ մատնանշում է. «Այսօր վճարեցի հուլիսի 7-ին Արտաշատում բերման ենթարկվելուս ժամանակ, ուշադրություն` սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար գրված ակտը: Հարցազրույցներիս ժամանակ պատմել եմ, որ այդ պահին կանգնած էի բոլոր կանոնների պահպանմամբ, որ Արտաշատի միլպետը դեռ մինչեւ ինձ մոտենալը մատով ցույց էր տվել իմ կողմ ու հրամայել բերման ենթարկել եւ այլն: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական ծանր վիճակը եւ մեր կառույցի ակտիվությունը` մեծ սիրով ամեն ամիս աշխատավարձիցս որոշակի գումար առանձնացնելու եմ նմանօրինակ «ակտերի» վճարմանը»: Դե ինչ, զարմանալի է, բայց փաստ է, որ ընդդիմադիրների հետ հարաբերվելիս  սկզբում բերման են ենթարկում, հետո որոշում, թե ինչ շառ անեն պատասխանատվության ենթարկելու համար, ուստի մնում է համաձայնել Հայկ Մամիջանյանի  դիտարկմանը. «Լավ է «կարմիր գծերի» կամ արագության գերազանցման ակտ չեն գրել»:

Մի պահ քաղաքացիները հասցրեցին ուրախանալ, երբ  արդարադատության նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ կառավարության նիստում հայտարարեց. «ՀՀ-ում արտակարգ դրությունը չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ եւ միջոցառումներ»: Սակայն  զարմանալիորեն այդ ուրախությունը  վաղաժամ էր, քանզի արտաքնապես ճագարի նմանվող  սույն նախարարը ներկայացրել է փաթեթ` ասելովոր առաջարկում են փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում: Բադասյանը նշեց, որ նախագծերի փաթեթը քննարկվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ: Փոփոխման էությունն  այն է, որ արտակարգ դրության փոխարեն սահմանվելու է կարանտին, որի սահմանափակումները գործնականում նույնն են` էլի կարող են հանգիստ քաղաքացիներին ստիպել կրել դիմակ-դնչկալները: Նաեւ կառավարությունը կարող է սահմանափկել  հանրահավաքներն ու ցույցերը եւ այլ զանգվածային միջոցառումները, իսկ թե ինչի՞ են սրանք ընդունակ` երեւում է այն  ապուշագույն կանոնակարգումից, որը մտցնում են դպրոցներում: Այնպես որ, ինչքան էլ զարմանալի լինի, թեեւ արտակարգ դրություն չի լինելու, բայց փաստացի լինելու է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=119995&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ