Ովքե՞ր են նախկինները, նրանք, որոնք մի ձեռքի շարժումով ճամբարափոխ եղան ու թռան Նիկոլի գիրկը

Արմեն Հովասափյանը գրում է

Տևական ժամանակ է՝ չեմ խոսում քաղաքական գործընթացներից, գնահատականներ չեմ տալիս կատարվող իրադարձություններին, առավել ևս նիկոլական ցնդաբանություններին։ Ինչ-խոսք ժամանակները բարի չեն, իսկ տեղի ուենցողը՝ քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, ուղղակի քաոտիկ տեղապտույտ է, որում ամեն ինչ տակնուվրա է եղել, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս, ընդհանրապես, չկա։ 

 

Ներքաղաքական քաոսին շատ համընթաց զուգադրվում է նաև աշխարհքաղաքական վակխանալիան, որն աստիճանաբար սեղմում է պնդողակը՝ բոլորիս առաջ անլուծելի ռեբուսներ առաջադրելով։ Մենք ապրում ենք «ավազե Հայաստանում», ոչ թե «պատմական» կամ «իրական». «ավազե Հայաստան», որը կարող է փլվել ու կորչել առաջին իսկ քամուց, իսկ «աշխարհքաղաքական պտտահողմերի» պակաս, ցավոք սրտի, չունենք։ 

 

Վեց տարուց ավել երկիրը քարուքանդ անող արհավիրքը, ով իր կառավարման տարիների ընթացքում պրոհայկական ոչ մի քայլ չի արել, անամոթաբար, պատեհ-անպատեհ խոսում է «պատմական առաքելությունից» ու «պատմական Հայստանից»։ Մարդը, ով պատմության ու հայկականության հետ ընդհանուր ոչինչ չունի և սպասարկում է զուտ թուրքական օրակարգ, տեսախցիկներին նայելով, «հայի պատմական առաքելությունից» է խոսում, ամպագորգոռ հոխորտում «ապագայի Հայաստանի» մասին։ 

Նիկոլի համար գլխավոր ու միակ հաղթաթուղթը, որով նա կարողացել է և դեռևս կարողանում է տարբեր շահարկումներ անել, չի փոխվել․ ինչպես 6 տարի առաջ՝ իշխանազավթման և պետական կարգի տապալման ժամանակ էր խաղարկում, այժմ էլ, երբ երկրի ղեկավար է ու միանձնյա կառավարիչ, դարձյալ նույն մարտավարությունն է՝ «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ»։ Եթե կարճ, Նիկոլն ունի համառոտ բանաձև, «ժողովուրդ եթե ես գնացի, գալիս են նախկինները ու նորից ամեն ինչ սկսվում է հին ձևով, բո դուք ուզո՞ւմ եք նման բան»։ Այս թեզը, արդեն նոր փաթեթավորմամբ, շահարկում են նաև որոշ «ընդդիմադիր» ինքնահռչակ շրջանակներ, ովքեր փոխանակ պայքարեն նիկոլիզմի դեմ, «նախկինացավով» են տառապում։ Սա Նիկոլի կողմից խաղարկվող պարտիայի մի բաղադրիչ է՝ «նախկիններին» թիրախավորել նաև ոչ իր դեմքով։ Ովքե՞ր են նախկինները, նրանք, որոնք մի ձեռքի շարժումով ճամբարափոխ եղան ու թռան Նիկոլի գիրկը՝ ստանալով փոխվարչապետ, Պն նախարարի, ֆինանսների նախարարի պաշտոնը, թե՞ նրանք, ովքեր Նիկոլի ճակատին ասում են, որ թուրքական դուդուկի տակ է պարում։

 

Դեմոնիզացիայի գուրուն շատ լավ գիտի, թե որ դեպքում, ինչ սոուսով թեման պետք է «եփել», նա դրա գրոսմայստերն է․ թեման փաթեթավորել այնպես, որ վեկտորն ուղղվի դեպի նախկինները, իսկ ավելի շատ դեպի Սերժ Սարգսյանը, մարդ, ով քանիցս բաց տեքստով հայտարերլ է, որ ոչ մի պարագայում իշխանության գալու նպատակ ու ցանկություն չունի։ 

 

 

Սարգսյանի նկատմամբ նիկոլական վախերն առերևույթ են․ ՀՀԿ-ին մի քանի անգամ «թաղած», այն որպես «քաղաքական դիակ» մի քանի անգամ հռչակածը, օր ու գիշեր շարունակում է պայքարել նույն «քաղաքական դիակի» դեմ, որն այս ընթացքում բավական զտվել է ու «պարզաջրվել»։ Ավելին, Սերժ Սարգսյանի դեմ ինքնամոռաց պայքարողն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ ինքը, ի տարբերություն Սարգսյանի, պետական մտածողության ու պետություն ասվածի հետ ոչ մի աղերս չունի, որ քաղաքական կյանքը կրկեսի վերածածը, ընդհամենը արյունոտ ժանգլյոր է, ով բացի արյունոտ տեսարաններ բեմադրելուց, ոչ մի այլ բան անել չի կարողանում, իսկ հասարակությունը սպունգ չի, որ անընդհատ կլանի այդ ամենը, վերջ ի վերջո մի օր այն պայթելու է։

 

https://iravunk.com/sim/?p=286994&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը