Ես կարծում եմ, որ դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցներին (տեսանյութ)

Հունիսի 24-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն Արմավիրի զարգացման կենտրոնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի Արմավիրի մարզի 20 շահառուներին հանձնել է բիզնեսի կառավարման դասընթացի մասնակցության հավաստագրեր: 3 շահառու էլ մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի և ստացել համակագիչներ՝ իրենց նոր մասնագիտությամբ աշխատելու համար:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը զրուցել է բոլոր շահառուների հետ, ծանոթացել բոլորի բիզնես պլաններին, շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու համար և հաջողություն  մաղթել բոլորին՝ իրենց նորաստեղծ բիզնեսում:

«Շնորհակալ եմ, որ արձագանքել եք, քանի որ այս ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլիներ ձեր բոլորի արձագանքը, մասնակցության ցանկությունը, աշխատասիրությունը: Կարևոր է, որ ձեր փորձը վարակիչ լինի պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած մեր բոլոր տղաների համար և հատկապես նրանց համար, որոնք կոտրվել են և մտածում են, որ կյանքն ավարտվել է կամ իրենք շանս չունեն կամ հավասար չեն մյուսներին: Հակառակը, ես կարծում եմ, որ դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս: Այս ծրագրին մասնակցելով դուք ոչ միայն ձեզ ու ձեր ընտանիքի համար եք օգտակար բան անում, այլ նաև շատ մեծ ու հանրային կարևորություն ունեցող գործ եք անում, և դրա համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում»,- հավաստագրերը հանձնելուց հետո նշել է Աննա Հակոբյանը:

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը Շիրակի մարզում բարեհաջող ավարտելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամը ծրագրի երկրորդ փուլն անցկացրել է Արմավիրի և Լոռու մարզերում, որտեղ ևս ծրագիրը բարեհաջող իրականացվել է. հավաստագրերի հանձնումը ծրագրի այս փուլի վերջին գործընթացն է:

«Ծրագրի նպատակն է մարզերում ապրող և վիրավորում ստացած պատերազմի մասնակիցներին վերադարձնել բնականոն կյանք՝ աշխատանքի միջոցով: Ծրագիրը մեկնարկում է մասնագիտական կողմնորոշման ամառային ճամբարով, որտեղ շահառուների համար մշակվում է անհատական զարգացման պլաններ, որոնք էլ հիմք ընդունելով նրանց համար կազմակերպվում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպիսիք են ՏՏ-ն, օտար լեզուներ, հաշվապահություն և այլն: Մասնակիցների մի մասը մասնակցում են  բիզնես պլանավորման ու կառավարման դասընթացների, ինչից հետո մշակում են անհատական բիզնես պլաններ: Հիմնադրամը հենց այդ ժամանակ իր գործընկերների հետ աշխատում է ֆոնդհայթայթման ուղղությամբ և կյանքի է կոչում բիզնես պլանները»,- մանրամասնել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:

Կարո Համբարձումյանը ծրագրի շահառուներից է, մասնակցել է թե մասնագիտական վերապատրաստման և թե բիզնես կառավարման դասընթացներին: Ծրագրի առաջին կոմպոնենտով սովորում է ոսկերչական 3D մոդելավորում, իսկ արդեն բիզնես կառավարման դասընթացի ավարտին ներկայացրել է անփուշ մոշի ջերմոցի հիմնման բիզնես ծրագիր, որը հիմնադրամի կողմից հաստատվել է:

«Այս ծրագրի կարևորությունը բառերով նկարագրելն այնքան էլ հեշտ չէ, բառերը շատ քիչ են: Երբ ունես տարբեր խնդիրներ՝ առողջական, տեղաշարժվելու, սա մի մեծ մոտիվացիա է, որ կարողանաս զգալ, որ դու միայնակ չես: Եվ  երբ մտածում ես՝ գուցե մի բան չստացվի, այս ծրագիրն օգնում է դուրս գալ այդ վիճակից: Արդեն հարցին նայում ենք ոչ թե տխրությամբ, որ խնդիր կա և չենք կարողանում լուծել, այլ նայում ենք ժպիտով, որ սա էլ կանցնի: Փառք Աստծո, որ կան նման ծրագրեր, որ օգնում են մեզ չզգալ այն դժվարությունները, որ մենք ունենք», – պատմել է ծրագրի շահառու Կարո Համբարձումյանը:

Հայկ Նալբանդյանն էլ որոշել է ծրագրի օգնությամբ ընդլայնել չրագործության իր բիզնեսը: Չրագործական մեկ սարքավորում ուներ, հիմնադրամը տրամադրել է երկրորդը, Հայկն էլ որոշել է արդեն այս տարվանից ակտիվ զբաղվել չրագործությամբ: Մասնակցել է նաև օտար լեզուների և ՍՄՄ վերապատրաստման դասընթացներին:

«Պատերազմից հետո մարդկանց կյանքը փոխվում է՝ առաջ և հետո: Նման ծրագրերը միայն օգնում են, քանի որ ժամանակ է պետք վերականգնվելու համար, դժվար է նաև աշխատանք գտնելը, իսկ այս ծրագիրը շատ օգնում է մեզ աշխատանք գտնելու, նոր մասնագիտություն ստանալու, նոր ուղիներ գտնելու հարցում», – նշել է ծրագրի շահառու Հայկ Նալբանդյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրով Լոռու և Արմավիրի մարզերում ֆինանսավորվելու է 27 բիզնես պլան: Արմավիրից հետո հիմնադրամը հավաստագրեր կբաժանի նաև Լոռու մարզի շահառուներին, ինչից հետո կմեկնարկի ծրագրի երրորդ փուլը՝ Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում:

 

https://iravunk.com/sim/?p=286797&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը