o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԴՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԵՂՈՒՄ

03.12.2019 17:38 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԴՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԵՂՈՒՄ

Տարեցտարի ակնհայտ է դառնում, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բոլոր տարբերակները` երիտասարդ կատարողների, մանկական, պարային եւ այլն, իսկական փողի քսակ են դառնում առանց այդ էլ թշվառ հայ հասարակության համար, որն օրն ի բուն աշխատում, հարկեր է վճարում պետությանը, որից էլ կլորիկ գումար է հատկացվում մի քաղաքականացված ու այլասերված մրցույթի, որտեղ մեր երկիրը հերթական անգամ վերջից առաջին հորիզոնականները գրավելով քոռ ու փոշման վերադառնում է Հայրենիք: Եթե նախկինում Հայաստանը «Մանկական եվրատեսիլում» էր հաջողություններ գրանցում, գրավելով հիմնականում բարձր հորիզոնականներ, ապա նկատենք, որ վերջին երկու տարվա մեր մասնակցությունը 9-րդ հորիզոնականում էլ ավարտվում է: Ու կրկին տուժում ենք մենք` ՀՀ քաղաքացիներս: Ինչպես արդեն հայտնի է, այս տարի եւս այդ մրցույթում Հայաստանը գրավեց հարազատ 9-րդ հորիզոնականը, որի համար հարկատուների հաշվին գոյացած պետական բյուջեից հատկացվել էր 21 միլիոն դրամ: Մինչ խաբված հանրությունը կփորձի հաշվարկել, թե «Մանկական եվրատեսիլում» կորցրած 21 միլիոն դրամով քանի կարիքավոր ընտանիք կկշտանար, կամ ձմեռվա շեմին աջակցություն կստանար, «Իրավունքն» առաջարկում է տարիների հեռուն գնալ եւ վերհիշել «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցներին:

«Մանկական Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի ներկայացուցիչը բեմում ուշագնաց է եղել

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԱՐԵՎԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵՑԻՆ ԱՐԵՎԻԿՑԻՆԵՐԸ

 

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: Այդ տարի մրցույթը տեղի ունեցավ Նիդերլանդներում, որտեղ Հայաստանն առաջին անգամ ներկայացրեց Հայաստանի հանրային ռադիոյի «ԱՐԵՎԻԿ» խումբը «Երազանք» երգով եւ 136 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը` ընդամենը 1 միավորի տարբերությամբ զիջելով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Զիգալկովիչին:

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան պատվիրակի երգի պրեմիերան (տեսանյութ)

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ «ՄԱՄԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ ՄՐՑՈՒՅԹԸ

 

2010-ին Բելառուսում կայացած մրցույթում Հայաստանի պատվիրակ դարձած արցախաբնակ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ հաջողվեց իր «Մամա» երգով Հայաստան բերել մրցույթը: Պատանի երգիչը 120 միավորով հաղթանակ բերեց Հայաստանին: Այդ հաղթանակից ոգեշնչված Հանրային հեռուստաընկերությունը հայտ ներկայացրեց` գալիք մրցույթը Հայաստանում անցկացնելու համար: Արդյունքում` հաջորդ տարի Երեւանը դարձավ «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի մայրաքաղաքը:

Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը. Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալիս 4-րդ համարի ներքո

 

ՄՈՆԻԿԱՅԻ ՇՈԿՈԼԱԴԱՊԱՏ ԵՐԳԸ ԲԵՐԵՑ 6-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

 

2013-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ 15-ամյա ՄՈՆԻԿԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ իր «Choco Factory» երգով զբաղեցրեց 6-րդ հորիզանականը: Դեկորացիաները թխվածքի եւ շոկոլադի տեսք ունեին, իսկ արտիստներն իրենց հագուստով քաղցրավենիքի խանութի աշխատակից էին հիշեցնում:

 

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԶ ԲԵՐԵՑԻՆ 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Այսօր Թբիլիսիում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչը. Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 4-րդ համարի ներքո

 

2015-ին մրցույթի պատվիրակը 12-ամյա ՄԻԿԱՆ էր` ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐՈՍՅԱՆԸ, ով իր «LOVE» երգի շնորհիվ` քվեարկության արդյունքներով եւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով 176 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատմության մեջ Հայաստանի ներկայացուցիչներից եւ ոչ ոք այսքան բարձր միավոր չէր ստացել:

 

ՄՈՆԻԿԱՅԻ ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆԸ ԲԵՐԵՑ ՄԵԶ 8-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

«Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է. ինչպես քվեարկել Միշայի օգտին (տեսանյութ)

 

Երկրորդ անգամ` 2008-ին Կիպրոսում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացրեց 13-ամյա ՄՈՆԻԿԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ «Իմ երգի հնչյունը» երգով եւ 59 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Երաժշտության հեղինակն ինքը Մոնիկան էր, խոսքերի հեղինակը` նրա ընկերուհի Մերի Մնջոյանը, ով էլ հենց Մոնիկային բեմում ձայնակցեց մեկ այլ ընկերուհի Սերինե Խոդիկյանի հետ:

 

5-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ` ԴԱԼԻԹԱՅԻ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱՄԱՐ

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին

 

2011-ին ԴԱԼԻԹԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ հենց Հայաստանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացրեց մեր երկիրը «Մանկական Եվրատեսիլում»` «Welcome to Armenia» երգով եւ 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Դալիթան եւ իր խմբի անդամները «Welcome to Armenia» երգով ողջունեցին ողջ ԵվրոպայինԵրգի բառերի հեղինակը եւ կոմպոզիտորը Դալիթան էր:

 

ԲԵԹԹԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՐՍԱՓ ՓՈՔՐԻԿ «ԻՍԿԱՆԴԵՐ» ՄԻՇԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ»

 

2014-ին Մալթայում կայացած մրցույթում ԲԵԹԹԻՆ` էլիզաբեթ Դանիելյանը, իր «Արեւի մարդիկ» երգով հավաքեց 146 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Բեթթին բոլոր մասնակից երկրներից ստացել էր ամենաշատ 12 միավորները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ 2-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԷՐ

 

2016-ին Մալթայում կայացած «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը  ներկայացրին 13-ամյա երգչուհիներ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆՆ ու ՄԵՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Աղջիկները հանդես եկան «ՏԱՐԲԵՐ» երգով: Ժյուրիի քվեարկության արդյունքում` 232 միավորով զբաղեցրին մրցույթի 2-րդ հորիզոնականը:

Այս տարիներին ինչ կորցրեցինք ու ձեռքբերեցինք «Եվրատեսիլում»

 

ԼՈՒԱՐԱՅԻ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԳՈԼ ԱՐԵՑ 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

 

2009-ին Կիեւում կայացած մրցույթին Հայաստանի պատվիրակ ԼՈՒԱՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ներկայացավ իր հեղինակային «Բարսելոնա» երգով եւ 116 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` հաղթանակը զիջելով հոլանդացի Ռալֆ Մակենբախին «Քլիք-Քլաք» երգով: Չնայած Լուարան «Բարսելոնա» երգը նվիրել էր իր սիրելի ֆուտբոլային թիմին` «Բարսելոնային», բայց երգի մեջ նաեւ հիշատակում էր Հայաստանի ազգային հավաքականը:

«Եվրատեսիլում» երկու անգամ հնչեց հայերեն շնորհակալություն

 

ԲԻԹԼԶՅԱՆ ՈՃՈՎ ԵՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲԵՐԵՑ 3-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

 

2012-ին Նիդերլանդներում անցկացվող «Մանկական եվրատեսիլ-2012» մրցույթին Հայաստանը ներկայացրեց COMPASS BAND խումբը` «Sweetie baby» երգով եւ 98 միավորով զբաղեցրեց լավագույն եռյակի` 3-րդ հորիզոնականը: Երգի հեղինակը խմբի մենակատար Դավիթ Պարոնիկյանն է: Երգի ոճն ընդգծում է տղաների սերը լեգենդար «Բիթլզ» ռոք խմբի հանդեպ:

 

ՄԻՇԱՅԻ «ԲՈՒՄԵՐԱՆԳԸ» ՀԱՍԱՎ 6-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

«Եվրատեսիլ 2017»-ում լավագույն կին կատարողների անվանակարգում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է

 

2017-ին, մրցույթում Հայաստանի պատվիրակ 9-ամյա ՄԻՇԱՆ, իր «ԲՈՒՄԵՐԱՆԳ» երգով, սկզբում պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում հայտնվեց 4-րդ տեղում: Սակայն, հանդիսատեսի քվեարկությունը փոխեց ընթացքը, Միշան 148 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

 

1-ԻՆ ԱՆԳԱՄ ՌԴ-Ն ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՎՈՐ ՉՏՎԵՑԻՆ

 

Բելառուսում կայացած «Մանկական եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացրեց ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 12-ամյա պատանին հանդես եկավ համանուն` «L.E.V.O.N» երգով: ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքում 125 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը: Ի դեպ, այդ տարի Հայաստանը ո՛չ ՌԴ-ից եւ ո՛չ էլ Վրաստանից միավոր չստացավ:

«Եվրատեսիլում» Գերմանիայի այս տարվա մասնակիցը կատարում է Կոմիտասի «Կաքավիկը» (տեսանյութ)

 

ԿՐԿԻՆ 9-ՐԴ ՏԵՂՈՒՄ

 Լեհաստանում կայացած «Մանկական եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան պատվիրակը ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆՆ էր: 13-ամյա երգչուհին, հանդես գալով «Colors of your dream» երգով, ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքում 185 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА