o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շահեն Հարությունյանին սպառնում է առնվազն երկու ամսով կալանավորում

03.12.2019 01:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
Շահեն Հարությունյանին սպառնում է առնվազն երկու ամսով կալանավորում

Համաներմամբ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված, իր հակառուսական գործունեությամբ եւ անհավասարակշիռ գործողություններով հայտնի Շանթ Հարությունյանի որդին՝ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ներկել է Երեւանի կենտրոնում՝ Օղակաձեւ զբոսայգու սկզբնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց գտնվող Ռուսական կայսրության դեսպան, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը:

Քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ է մահացել

Հիշեցնենք, որ Գրիբայեդովի արձանը ներառված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Եվ թեպետ իրավապահները դեռ որեւէ քայլ չեն ձեռնարկել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն, պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ըստ էության, Շ. Հարությունյանն այժմ գործազուրկ է, քանի որ վերջերս է ազատվել պատգամավորի օգնականի աշխատանքից: Ուստի՝ չի բացառվում, որ նրան կկալանավորեն, եթե իհարկե, գործի օրենքը:

Հավելենք, որ Գրիբոյեդովին իր դիվանագիտական գործունեության ընթացքում հաջողվել է Պարսկաստանից հայրենիք վերադարձնել 8 հազար հայ ընտանիք, Թուրքիայից՝ 14 հազար հայ, որոնց ժամանակին հարկադրաբար էին քշել այդ երկրների խորքերը: Բավական է նշել, որ Գրիբոյեդովն այն դեսպանն էր, որը պատրիարք Ներսես Աշտարակեցու հետ մշակում էր հայերի հայրենադարձության ծրագիրը:

Ամենաթանկ Ամանորը Երևանի պատմության մեջ. ծախսվելու է շուրջ 680.000 դոլար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА