КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 14. 12. 2019 : :
Այս պահին ընթանում է 22-րդ համահայկական հեռուստամարաթոնը, որին անդրադառնալով՝ ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է. «Փաստ է, որ համահայկական հեռուստամարաթոնը ինչ-որ կերպով արտահայտում է Հայաստանի իշխանությունների հանդեպ Սփյուռքի վստահությունը, ինչի մասին նաեւ հայտարարում է ՀՀ վարչապետը: 2018 թվականին՝ «թավշյա իշխանափոխության» էյֆորիայի պայմաններում, հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվեց 11,109,633 դոլար, որը վերջին տասը տարիներում չնչին չափերով գերազանցում էր միայն 2015 թվականի արդյունքներին (10,378,465 դոլար): Ի դեպ, անհրաժեշտ է հիշեցնել, որ Սփյուռքը Հայաստանի իշխանությունների հանդեպ ամենաբարձր վստահությունը հայտնել է 2008 թվականին՝ «Մարտի 1»-ի իրադարձություններից հետո, հայրենիքին նվիրաբերելով 35,009,156 դոլար, ինչը մինչ այսօր մնացել է անգերազանցելի»: