o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջրվեժում գերեզմաններ են պղծել

24.11.2019 16:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ջրվեժում գերեզմաններ են պղծել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գերեզմաններ են պղծել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է ինչ-որ անհայտ անձի կամ անձանց կողմից գերեզմանը պղծված։ Ոստիկանները պարզել են, որ ճիվաղը կամ ճիվաղները ոչ միայն պղծել են 80-ամյա ծերունու կնոջ գերեզմանը, այլ նաև հարակից մի քանի գերեզմաններ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում 80-ամյա ծերունու դուստրն ասում էր.

Անհայտ անձինք պղծել են Պռոշյան գյուղի ազատամարտի պանթեոնը. Yerkir.am

«Առավոտյան հայրս, ինչպես և ամեն կիրակի, եկավ մայրիկիս գերեզմանը։ Որոշ ժամանակ հետո զանգեց ու լաց լինելով ասաց, որ մամայի գերեզմանի քարի վրա ինչ-որ նյութ են լցրել ու ողջ գերեզմանաքարը կեղտոտել։ Արդեն 3 տարի է՝ մայրս չկա։ Իսկ նրա գերեզմանաքարը տեղադրել ենք՝ 80-ամյա հորս թոշակը կոպեկ-կոպեկ հավաքելով։

Չգիտեմ՝ ինչ անվանեմ սա՝ սրբապղծություն, վանդալիզմ՝ թուրքի ձեռքով արված, ուղղակի բառեր չեմ գտնում։ Մորս գերեզմանը հորս համար սրբավայրի պես մի բան է։ Հայրս միայն մորս գերեզմանի մոտ է կարողանում հանգստանալ։ Ես միայն ուզում եմ, որ հայտնաբերվեն այդ սրբապիղծները, որոնց ձեռքը գնացել է՝ նման բան անել»։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА