o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանության և ԼՀԿ-ի միջև անջրպետը խորանում է. Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից. «Հրապարակ»

21.11.2019 12:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանության և ԼՀԿ-ի միջև անջրպետը խորանում է. Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից. «Հրապարակ»

 «Իշխանության և «Լուսավորի» միջև անջրպետը խորանում է։ Բյուջեի առթիվ ծագած հակամարտությունը դրսևորվում է այլ հարթակներում։ ԱՄՆ գործուղված Լիլիթ Մակունցի՝ հայ համայնքի հետ նոյեմբերի 19-ին ծրագրված հանդիպումը տեղափոխել են նոյեմբերի 18-ին՝ այն օրը և գրեթե նույն ժամին, երբ Էդմոն Մարուքյանն էր հրավիրել հանդիպում։

Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից․ «Հրապարակ»

Դրանով, ըստ ԼՀԿ-ականների, ցանկացել են, որ հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընդդիմադիր պատգամավորի հանդիպմանը և չլսի ՀՀ իշխանությունների մասին քննադատություն։

Բացի դա, լրագրողների մեծ մասն էլ կլուսաբանեն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական պատգամավորի հանդիպումը։ Ավելին՝ Մարուքյանը, մեր տեղեկություններով, պարզաբանում է պահանջել Մակունցից։ Վերջինս ասել է, որ այլ՝ չպլանավորված հանդիպումների պատճառով է հարկադրված եղել օրը փոխել՝ միտումնավոր չի եղել»,-գրում է թերթը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА