o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքիան և՛ իր տարածքում, և՛ Սիրիայի տարածքում քրդերին ենթարկում է ցեղասպանության. Կնյազ Հասանով

15.11.2019 15:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Թուրքիան և՛ իր տարածքում, և՛ Սիրիայի տարածքում քրդերին ենթարկում է ցեղասպանության. Կնյազ Հասանով

Ինչպես արդեն հայտնի է՝ օրեր առաջ սպանվել էին Ղամիշլիի հայ կաթոլիկ եկեղեցու երկու հոգևորականեր։ Թուրքիան այս ամենի մեջ մեղադրում է քրդերին, ասելով,որ սա իրենց ձեռքի գործը չէ։

Iravunk.com-ը զրուցեց` Աժ մի քանի խմբակցությունների պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԻ հետ։ Հասանովի խոսքով՝ Թուրքիան միշտ էլ վարել է ստի քաղաքականություն։ «Թուրքիան այսօր և՛ իր տարածքում, և՛ օրինակ Սիրիայի տարածքում քրդերին ենթարկում է ցեղասպանության։ Ինչպես արդեն գիտենք Թուրքիան հարձակվել է Սիրիայի վրա, միջազգային օրենքները խախտելով։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ Թուրքիայի նախագահը գնում է տարբեր ուղղություններով, խաբելով բոլորին, առաջ քաշելով իր շահերը։ Որոշ պետություններ էլ, ելնելով իրենց առևտրական շահերից պաշտպանում են Թուրքիային, մինչդեռ շատ երկրներ,օրինակ՝ ԱՄՆ-ը , Ռուսաստանը քուրդ ժողովրդին է գովում։ Երեկ մենք ականատես եղանք, որ ԱՄՆ նախագահը բացահայտ պաշտպանում էր Թուրքիայի ղեկավարությանը, նշելով, որ Թուրքիան պաշտպանում է քրդերի շահերը և այլն, և այլն»։

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հասանովի խոսքով՝ սա միանշանակ Թուրքիայի ձեռքի գործն է։ «Նշեմ նաև,որ օրինակ Սիրիայում քրդերը սատարում են հայերին,հայերի հետ եղբայրական,բարիդրացիական հարաբերություններ է։ Թուրքիան ունի նաև իսլամիստներին հովանավորելու քաղաքականություն»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն ունի մեծ կապեր և բոլորը հաստատում են,որ դա Թուրքիայի իսլամիստների ձեռքի գործն է։

«Այդ ամենը քրդերի վրա բարդելը աբսուրդ սուտ է և այն ամենն ինչ կատարել են հարյուր տարի առաջ հայերի նկատմամբ,այսօր կատարում են քրդերի նկատմամբ,ավելի սարսափելի ձևերով,միջազգային հանրության աչքի առաջ»։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА