o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՆԵԼԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է»

12.11.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՆԵԼԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է»

«Հայ եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրից հանելու թեման շարունակում է հանրային թեժ քննարկումների առանցքում մնալ: Ի՞նչ վտանգներով է հղի վերոհիշյալ առարկան դպրոցական ծրագրից դուրս մղելը, ինչ նպատակ են հետապնդում ոլորտը կարգավորողները, փորձեցինք զրուցել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

Էրզրումի հայկական եկեղեցին թուրքերը վերածում են աղբավայրի

 

«Անցյալում էլ քանիցս եղել են ազգայինին նպատակաուղղված գլոբալ մարտահրավերներ»

- Պարոն Մանուչարյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ներկայիս կառավարության որդեգրած քաղաքականությունը կարծես թե միտված է ազգայինը նսեմացնելու, ազգայինի հետքը վերացնելուն:

- Չեմ կարծում, թե մի պաշտոնյա, ով ժամանակին պայքարել է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ, որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը միտված լինի ազգայինը նսեմացնելուն: Եթե նույնիսկ այդպիսի դիտավորություն կա, ապա հաջողություն չի ունենալու: Դա է վկայում հայ ժողովրդի բազմահազարյա պատմությունը: Անցյալում էլ քանիցս եղել են ազգայինին նպատակաուղղված գլոբալ մարտահրավերներ, բայց մեր իմաստուն ու շրջահայաց նախնիները հաջողությամբ կարողացել են դիմագրավել դրանց: Այստեղ տեղին է հիշել Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտը», որը հատկանշական է բոլոր ժամանակների համար, ասինքն` Հայոց աշխարհ խուժած օտար, վայրագ հողմերը, բախվելով մեր հավերժ կանգուն անսասան լեռներին, վայրենի ոռնոցներով հողմերի պես կորչելու են վայրագ:

«Նժդեհը երբեւէ չի գործել հակասովետական եւ հակառուսական դաշտում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

- Ի՞նչ վտանգներով է հղի «Հայ եկեղեցու պատմություն» եւ «Ռազմագիտություն» առարկաների դուրսմղումը դպրոցական ծրագրից: Ի՞նչ միտում է այն, ըստ Ձեզ, հետապնդում:

- Նախ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական համակարգից հանելը հակասահմանադրական է, քանի որ 2005 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրության Հոդված 8.1-ով (2015 թ. փոփոխություններով` Հոդված 18.1) Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է, որպես բացառիկ առաքելություն իրականացնող՝ հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Իսկ ազգային ինքնության պահպանության գործընթացն սկսվում է դեռեւս նախադպրոցական դաստիարակչական կրթարաններից եւ փոխանցվում հանրակրթական դպրոց, որտեղ այն իրականացվում է նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման շրջանակներում:

«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

 

«Հոգեւոր գիտելիքներին տիրապետող քաղաքացին անխոցելի է աղանդների համար»

- Ի՞նչ խնդիրներ է լուծում «Հայոց եկեղեցու պատմության» եւ «Ռազմագիտության» առարկաների դասավանդումը դպրոցներում:

- «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցում լուծում է. առաջին` դաստիարակել եւ ձեւավորել հասարակությանը, հայրենիքին լավագույնս պիտանի քաղաքացիներ, որոնց արժեհամակարգը խարսխված լինի հայ ազգային հոգեւոր արժեքների, հազարամյակների խորքերից եկող ու քրիստոնեորեն վերաիմաստավորված ավանդույթների եւ համաքրիստոնեական, համամարդկային վսեմ, առաջադիմական գաղափարների վրա: Երկրորդ` պատնեշել ամբողջատիրական, քայքայիչ, կործանարար, դրսեկ աղանդների մուտքը հանրակրթական համակարգ եւ տարածումը հանրության մեջ: Եկեղեցական, հոգեւոր, կրոնական գիտելիքներին տիրապետող քաղաքացին անխոցելի է աղանդների համար: Այս ճշմարտության գիտակցումն է, որ դրսի հակահայ որոշակի շրջանակների դրդում է վերացնել այն հզոր պատնեշը, որը 2003 թվականից դպրոցում կառուցել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Այդ ուժերը հրաշալի գիտեն, որ աղանդների միջոցով հայ միասնական հանրության հոգեւոր մասնատման գործընթացը հաջողություն ունեցել է աստվածամերժողական գաղափարախոսություն դավանող ԽՍՀՄ-ի փլուզումից մինչեւ 2003 թվականը, երբ դպրոցում սկսվել է դասավանդվել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Դրանից հետո աղանդները չեն ունեցել նախկին հաջողությունները: Ձեր հարցի երկրորդ մասը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. չի կարելի մտածել անգամ, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի քաղաքացիները հայրենիքի պաշտպանության համար կարող են անտարբեր լինեն ռազմական գիտելիքների նկատմամբ, չտիրապետեն գոնե ձեռքի զենքերի հետ վարվելու ձեւերին: Ի վերջո, ռազմագիտությունը կոչված է տղա երեխաների մոտ նաեւ դաստիարակել հայրենասիրություն, առնականություն: Տեսանելի է, որ այս առարկայի հակառակորդների թիկունքին նույպես աղանդավորությունն է` աստվածաշնչյան 6-րդ պատվիրանի՝ «Մի սպանիրի» իմաստախեղված կեղծ պատճառաբանությամբ: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչպես Հիսուս Քրիստոս Երուսաղեմի սողոմոնյան տաճարից ուժով դուրս վռնդեց առեւտուր անողներին (Մատթ. 21. 12): 5-րդ դարի մեծագույն փիլիսոփա, աղանդագետ, մեսրոպյան փայլուն աշակերտության հզոր ներկայացուցիչ Եզնիկ Կողբացին պատգամում է՝ երբ թշնամին հարձակվում է քո հայրենիքի վրա, դու ոչ թե ոչինչ չպետք է ձեռնարկես` դա վերագրելով նախախնամությանը, այլ պետք է զենք վերցնես ու թշնամուն դուրս վռնդես քո երկրից:

Տարբեր եկեղեցիներ ներխուժած անձինք պատարագի ժամանակ անվայել արտահայտություններով վիրավորել են հավատացյալներին

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА