o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք ԱԺ դահլիճում ոչ ոք չի վաստակել. Նաիրա Զոհրաբյան

12.11.2019 12:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք ԱԺ դահլիճում ոչ ոք չի վաստակել. Նաիրա Զոհրաբյան

Տպավորություն է, որ Աժ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հասցեին արդեն սպառնալիքներ են հնչում։ Սա շատ ոչ կոռեկտ գործելաոճ է, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց համանուն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր թիմակից Գևորգ Պետրոսյանի ելույթին հետևած արձագանքներին։

««Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում ոչ ոք չի վաստակել։ Եթե ինչ-որ բաներ փորձենք հիշեցնել, հանկարծ չմտածեք, որ մեր հիշողությունը ձեր հիշողությունից պակաս լավն է։ Մենք էլ շատ բան կարող ենք հիշեցնել։ Ի՞նչ է պատահել, Գևորգ Պետրոսյանն իր տեսակետն է հայտնել։ Տղամարդ պատգամավորները քննարկում են մեկ այլ տղամարդ պատգամավորի, որը դահլիճում չէ։ Հիմա սա ճի՞շտ է, թե՞ սխալ է։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Եթե դուք համաձայն չեք այս կամ այն կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այն գոյություն ունենալու իրավունք չունի։ ԱԺ դահլիճում սպառնալիքներ հնչեցնելն առնվազն խիստ մանկամտություն է», - ասաց պատգամավորը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА