o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սկզբո՞ւնք թե՞ նպատակահարմարություն…». Բագրատ սրբազանը՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին

10.11.2019 23:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սկզբո՞ւնք թե՞ նպատակահարմարություն…». Բագրատ սրբազանը՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին

«Վերջին օրերին բուռն քննարկման թեմա է դարձել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան առանձին կարգով դպրոցում դասավանդելու նպատակահարմարությունը, որը, սակայն, ըստ էության, նորություն չէ: Այս իմաստով փաստարկների եւ հակափաստարկների սակավություն էլ գոյություն չունի: Այն պարփակել է ամեն շերտ՝ իրավական կարգավորումներից սկսած, մինչեւ կրոնական քարոզչություն, ազգային փոքրամասնությունների խտրականության խնդիր, միասնական մեկ պատմության հարց՝ ներառելով այն հայ ժողովրդի պատմություն կամ գրականություն առարկայի մեջ, մինչեւ «աշխարհիկ կրթության» սկզբունք, գիտատեխնոլոգիական եւ մրցունակ հանրույթ ստեղծելը, մինչեւ քաղաքական որոշում եւ քաղաքական շահարկումներ, «առաջադիմականներ» եւ «հետադիմականներ» եւ այլն», - այս մասին նշում է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Անձնապես, իմ պատկերացումներն ունեմ այս հարցի եւ ընդհանրապես կրթության վերաբերյալ, որի մասին այս պահին չեմ բարձրաձայնի՝ թողնելով այն մեկ այլ առիթի, եթե հարկ լինի, այստեղ միայն փորձելով այն պարզաբանել հռետորական հարցադրման կամ հարցադրումների միջոցով: Ես՝ լինելով «հետադիմական եւ խավարամիտ» դասի ներկայացուցիչ, ով ուսանել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ապա պսակավորի կոչում ստացել Անգլիայի Լիդսի համալսարանում, ապա Կանադայի Մոնթրեալ քաղաքի լավագույն բարձրագույն հաստատություններից Կոնկորդիա համալսարանում՝ վկայվելով որպես կենսաբարոյագիտական (bioethics) գիտությունների թեկնածու, ցանկանում եմ հետեւյալ պարզ հարցադրումը կատարել.
Ո՞վ է Սուրբ Գրիգոր Նարեկացին եւ ինչպե՞ս է դասավանդվում հանրակրթական դպրոցում՝ որպես աղոթասա՞ց, գրական հեղինա՞կ, միստիկ աստվածաբա՞ն, վերածնունդի ռահվիրա՞, պատմական կերպա՞ր, քաղաքական գործի՞չ, գիտնակա՞ն, վերջապես հա՞յ, քրիստոնյա՞, դավանանք ունեցո՞ղ թե՞ անդավանանք կերպար: Նույնը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սուրբ Սահակ Պարթեւի մասին, նույնը սրբոց թարգմանչաց ողջ փաղանգի մասին՝ Սուրբ Մովսես եպիսկոպոս Խորենացի, Սուրբ Դավիթ վարդապետ Անհաղթ, Եզնիկ վարդապետ Կողբացի, Կորյուն, Եղիշե, Մամբրե Վերծանող, Սուրբ Հովսեփ կաթողիկոս Հողոցմեցի, Սուրբ Ղեւոնդ Երեց, Սուրբ Հովհան կաթողիկոս Մանդակունի եւ այլոք: Նույնը Սուրբ Հովհան Օձնեցու, Խոսրովիկ վարդապետ Թարգմանչի, Սահակ կաթողիկոս Ձորափորեցու, Ստեփանոս եպիսկոպոս Սյունեցու, Մաշտոց կաթողիկոս Սեւանցու, Անանիա վարդապետ Շիրակացու, Անանիա վարդապետ Սանահնեցու, Անանիա վարդապետ Նարեկացու, Հովհաննես վարդապետ Սարկավագի, Հովհաննես վարդապետ Գառնեցու, Բարսեղ վարդապետ Մաշկեւորցու, Գրիգոր վարդապետ Տուտեորդու, Ստեփանոս մետրոպոլիտ Սյունեցի Օրբելյանի, Երանելի Մխիթար Գոշ վարդապետի, Վանական վարդապետ Տավուշեցու, Խաչատուր վարդապետ Տարոնացու, Վարդան վարդապետ Արեւելցու, Կիրակոս վարդապետ Գանձակեցու, Վարդան վարդապետ Այգեկցու, Պողոս եւ Մոմիկ քանդակագործ վարդապետների, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Հովհաննես Արճիշեցի վարդապետ Ոսպնակերի, Ներսես եպիսկոպոս Լամբրոնացու, Կիրակոս վարդապետ Երզնկացու, Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի, Գրիգոր Վկայասեր եւ Գրիգոր Տղա հայրապետների, Կոստանդին կաթողիկոս Բարձրբերդցու, Թովմա վարդապետ Մեծոփեցու, Մխիթար վարդապետ Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի եւ Բունիաթ Սեբաստացի բժշկապետերի, Սուրբ Հովհան վարդապետ Որոտնեցու, Եսայի վարդապետ Նչեցու, Ներսես վարդապետ Մշեցու, Սուրբ Գրիգոր վարդապետ Տաթեւացու, Սուրբ Մովսես կաթողիկոս Տաթեւացու, Հակոբ կաթողիկոս Ջուղայեցու, Սիմեոն կաթողիկոս Երեւանցու, Ներսես կաթողիկոս Աշտարակեցու, Գեւորգ Դ կաթողիկոսի, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի, Կոմիտաս վարդապետի, Կարապետ եպիսկոպոս Տեր Մկրտչյանի, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանի եւ բազմահարյուր այլ մեր մեծ հայրերի մասին:
Անկեղծ ասած վստահ չեմ, որ վերոթվարկված մեր մեծ հայրերից շատերի անուններն անգամ լսած լինեն համապատասխան ոլորտում: Գիտական առումով եւս նրանք եղել են թե՛ իրենց ժամանակների գիտության հիմնարար հեղինակները թե՛ մինչեւ այսօր մնացել են չգերազանցված եւ ամուր հիմք են ստեղծել ժամանակակից գիտակրթական նվաճումների համար: Այսուհանդերձ, հարցս վերաբերում է կրթության՝ հանրակրթական եւ այլապես, մեթոդբանությանը եւ չափորոշիչներին: Արդյո՞ք, եթե դպրոցում ուսումնասիրում ենք վերոթվարկված հայրերի վաստակը ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում նրանց եւ նրանց ժառանգության նկատմամբ: Եթե սոսկ որպես գրական հեղինակներ եւ գործեր, արդյո՞ք չի աղճատվում եւ կեղծվում նրանց ժառանգությունը: Նախ՝ առաջին, եթե սոսկ գրականագիտական արժեքով են ուսումնասիրվում, ապա այն կիսատ եւ թերարժեք կմնա պարզապես գրաբարի չիմացության պատճառով եւ այդպիսով անհաղորդ խորքային լեզվամտածողությանը, որով նրանք արարել եւ ստեղծագործել են: Երկրորդ՝ բնականաբար կեղծված կլինի նրանց ամբողջական կերպարն ու ինքնությունը, հետեւաբար նաեւ ուսումնասիրողի ամբողջական գիտելիքը: Եթե ներկայացվեն որպես աղոթասաց, աստվածաբան եւ հոգեւոր հեղինակներ, արդյո՞ք սա ինքնին արդեն իսկ կրոնական քարոզչություն չէ՞, որը նաեւ խախտում է այլ դավանանքի եւ ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքը եւ վերջապես չի՞ խախտվում այդքան տարփողածաշխարհիկ կրթությանսկզբունքը: Ինչո՞վ են «մեղավոր» ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որ դպրոցում պարտադրված են հայ գրականություն եւ հայագիտական առարկաներ ուսումնասիրել: Արդյո՞ք արդեն իսկ չի խախտվել երեխայի սահմանադրական իրավունքը, եւ հետեւաբար, պետք է բացառել նման առարկաների պարտադիր ուսուցումը դպրոցում: Եվ վերջապես որտեղի՞ց է վերցված հայոց առաջին թարգմանությամբ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» նախադասությունը, որն այդքան հպարտորեն զետեղված է հայոց դպրոցների ճակատներին կամ դասասենյակներում: Միթե՞ այն Աստվածաշունչ մատյանի Առակաց գրքից չէ՞, ուրեմն նաեւ այս արտահայտությունը պետք է հեռացնել, որովհետեւ կրոնական քարոզչության տարրեր կարող է պարունակել եւ խաթարել երեխայի դավանական պատկերացումները կամ սահմանադրական իրավունքները:

12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

Անկեղծորեն, հարցադրումների շարքը շատ երկար է, սակայն ես շեշտում եւ խոսում եմ ՍԿԶԲՈՒՆՔԻ մասին: Եթե վերոբերյալ փաստարկներն են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցում դասավանդման աննպատակահարմարության կամ հայոց պատմության կամ գրականության ուսուցանվող առարկաների մեջ ներառելու պատճառները, ապա դրանով վերստին չի՞ խախտվելու աշխարհիկ կրթությանսկզբունքը, ազգային փոքրամասնությունների հանդեպ անխտրական վերաբերմունքը, երեխայի այլ դավանանքի լինելու հանգամանքը կամ սահմանադրական իրավունքը թե՞ այս անգամ վերստին «հին ու բարի» ժամանակների հանգույն կիսատ եւ կեղծ գիտելիք ենք մատուցելու մեր ինքնության եւ ինքնաճանաչողության հաշվին:Վերոնշյալները, պարզ հարցադրումներ են նպատակ ունենալով զուտ բովանդակային քննարկում ծավալելու՝ հեռու բոլոր տեսակ պաթոսներից եւ շահարկումներից, եւ կարծում եմ, վավերական հարցադրումներ են այսօրվա փաստարկների խորապատկերին, որոնք կարիք ունեն համակողմանի քննարկման հստակ եւ պարզ ՍԿԶԲՈՒՆՔԻ վրա հիմնված: Ի՞նչ ենք մատուցելու՝ կեղծ եւ կիսատ գիտելիք հարմարեցված ժամանակի պահանջներին կամ թելադրանքներին, թե՞ ազնիվ ուսմունք ինքնաճանաչողության ամբողջական գիտակցությամբ, որը չեմ կարծում թե երբեւէ արգելք է եղել գիտատեխնոլոգիական կրթության զարգացմանը»:

Եթե չկա տրամաբանություն, ինչ ուզում եք անվանեք. սահմանադրագետը ՍԴ դատավորների վաղ թոշակի ուղարկելու օրենքի մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА