o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձագետը պատմել է, թե չինացի զբոսաշրջիկներին ինչն է հետաքրքրում Ռուսաստանում

10.11.2019 22:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փորձագետը պատմել է, թե չինացի զբոսաշրջիկներին ինչն է հետաքրքրում Ռուսաստանում

Չինացի զբոսաշրջիկները, որոնք ժամանում են Ռուսաստան, ամենից հաճախ ուղեւորվում են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Պրիմորիեի երկրամաս եւ Իրկուտսկի մարզ: Այդ մասին պատմել է Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի ռուս-ասիական միության (ԱՁՌԱՄ) փոխնախագահ Մաքսիմ Կուզնեցովը՝ ելույթ ունենալով «Արկտիկայի հորիզոններ» միջազգային խորհրդաժողովում:

Ռուսաստանում անվտանգության ծառայության գնդապետը ծեծել է շտապ օգնության բժիշկներին

Նրա խոսքով՝ տարեկան Չինաստանից Ռուսաստան են ժամանում մոտավորապես երկու միլիոն ճանապարհորդներ: Ընդերկնյայից զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն ավելացել է 2014 թվականից հետո ռուբլու դեւալվացիայի պատճառով:

Կուզնեցովի խոսքով՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները պատրաստ են Ռուսաստանում թողնել մինչեւ վեց հազար դոլար, այդ թվում՝ շուրջ չորս հազարը՝ ժամանցների եւ գնումների համար: Փաստ է, որ յոթ-ութ օրվա համար նրանք ծախսում են 1,3 հազար դոլար:

Հյուրերին հետաքրքիր են մշակութային-ճանաչողական, էթնիկ եւ գաստրոնոմիական տուրիզմը, ինչպես նաեւ շոփինգը եւ ուղեւորությունները «Կարմիր երթուղիներով»՝ վայրեր, որոնք կապված են երկրի կոմունիստական պատմության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА