o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմ կաշվի վրա զգացի դատավորի մասնագիտական գիտելիքների խորը պակասը. Քոչարյանի պաշտպան

07.11.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Իմ կաշվի վրա զգացի դատավորի մասնագիտական գիտելիքների խորը պակասը. Քոչարյանի պաշտպան

Համոզված էի, որ մերժելու է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման մերժումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը:

Սիրուշոն շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան օրը

«Ինձ համար սպասելի էր, համոզված էի, որ մերժելու է, որովհետև ես իմ կաշվի վրա զգացի իր մասնագիտական գիտելիքների խորը պակասը», - ասաց Սահակյանը՝ խոսելով դատավոր Աննա Դանիբեկյանի մասին:

Հարցին՝ ի՞նչ հիմքով կարող էր մերժվել պաշտպանական կողմի միջնորդությունը, Սահակյանն ասաց, որ, հավանաբար, հաշվի է առնվել մեղադրական կողմի փաստարկը, թե Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА