o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ներկայումս ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մասին խոսելն անլուրջ է. ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

23.10.2019 13:38 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ներկայումս ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մասին խոսելն անլուրջ է. ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը, մի կողմ թողնելով մինչ այդ դրսեւորվող մարտաշունչ տրամադրությունները, կրկին սկսեց խոսել «խաղաղության նախապատրաստվելու» մասին: Ու այս անգամ էլ  ոչ մի բացատրություն, թե կոնկրետ ի՞նչ կարգավորման մեխանիզմի շուրջ են «խաղաղության նախապատրաստվելու»: Եվ այդ լռությունն առավել արտառոց տեսք ստացավ այն բանից հետո, երբ ՄԽ-ի այս տարածաշրջանային այցից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարեց բանակցային սեղանին կոնկրետ փաստաթղթերի առկայության մասին, իսկ ահա ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես միշտ, «խորիմաստ» լռություն է պահպանում:
Այսպիսով, ՀՅԴ-ն, Փաշինյանի ասածի պես, իր հերթին «պատրաստվո՞ւմ է խաղաղության», ինչի շուրջ: «Իրավունքի» հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ այս մասին անգամ «խոսել չուզեց».
- Ներկայումս ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մասին խոսելն անլուրջ է: Ավելին, նման ամպագոռոռ հայտարարություններ անելը Արցախի հարցի վերաբերյալ այս պահին, ընդամենը քաղաքական շոու է: Անգամ չեմ ուզում այդ մասին խոսել, մեկնաբանել:
Միանշանակ ողջունում եմ, որ պետք է Արցախի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Բայց, կա մեծ բայց: Խաղաղ ճանապարհով լուծման համար երկու երկրների ղեկավարները պետք է ունենան ռազմավարական ծրագիր: Կրկնում եմ` ռազմավարական, ոչ թե ոտքի վրա` ով որտեղ ինչ է ասել, երբ է ասել: Երկու երկրների ղեկավարների միջեւ ռազմավարական ծրագրի քննարկումից հետո այդ ծրագիրը պետք է դրվի համաժողովրդական քննարկման, որպեսզի ժողովուրդը մասնակից լինի այդ գործընթացին, որոշմանը: Ու երբ ռազմավարական ծրագիրը վերջնական տեսք ստանա, արդեն հեշտ կլինի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուց խոսել:
Իսկ հիմա, ներկա իրավիճակում խաղաղության նախապատրաստման մասին թեզը առաջ տանելը հերթական շոուի մասն է: Մինչեւ հիմա լուծված չեն ամենապարզ հարցերը. մինչեւ հիմա սահմաններին դրված չեն համապատասխան սարքեր, որով կարողանան միջազգային ուժեր, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հասկանան, թե ով է առաջինը կրակել եւ այլն: Այդ իսկ պատճառով ներկա պահին խոսել խաղաղության նախապատրաստման մասին, գտնում եմ անլուրջ է, եւ որ նման խոսակցություններն առաջ տանելը ոչ այլ ինչ է, քան ժողովրդի զգացմունքների հետ խաղալ:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

Հ.Գ. Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարի հետ զրույցն ամբողջությամբ կներկայացնենք «Իրավունքի» հաջորդ համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА