o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է Մելիք Մանուկյանի դեմ իրականացրած մահափորձի պատվիրատուն, ինչու են քննչական մարմինները համառորեն լռում

23.10.2019 10:46 ՔՐԵԱԿԱՆ
Ով է Մելիք Մանուկյանի դեմ իրականացրած մահափորձի պատվիրատուն, ինչու են քննչական մարմինները համառորեն լռում

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի գործով քննությունը ակտիվ փուլում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դեպքին առնչվող անձնաց բացահայտելու եւ նրանց գործողությունների քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Այս մասին, անդրադառնալով մեր հարցին, թե նախկին պատգամավորի մահափորձի պատվիրատուին հայտնաբերելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում, ասաց Քննչական կոմիտեի լրատվության պատասխանատու Նաիրա Հարությունյանը:

​​​​​​​«Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման». փաստաբանն ահազանգում է

Այսինքն, նույն ստանդարտ պատասխանն է, որը տրվում է միշտ, եթե ասելու բան չկա: Իսկ դա նշանակում է, որ պատվիրատուի մասով որեւէ նոր բան չկա: Կամ, միգուցե, նախաքննությունը միտք էլ չունի պատվիրատուին հասնել: Կդատեն կատարողներին, եւ վերջ:

Հիշեցնենք, որ Մելիք Մանուկյանը հարցաքննության ընթացքում պնդել է, որ չի ճանաչում եւ երբեւէ առնչություն չի ունեցել գործով կալանավորված անձանց հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА