o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա ուղղակի անբարոյականություն է...». Մենուա Հարությունյան

21.10.2019 23:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սա ուղղակի անբարոյականություն է...». Մենուա Հարությունյան

«Որքան մտածում եմ, ուղեղիս մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում թե ո՞նց կարող է պատերազմի վտանգի մեջ ապրող կամ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի իշխանությունները մարտի 1-ին իշխանությունը փողոցով բռնազավթել փորձող զոհված քաղաքացիներին վեր դասի` սեփական կյանքով մեր հայրենիքը պաշտպանած հերոս նահատակներից... Ոնց կարելի է սեփական կյանքով թշնամուն կանգնեցրած հերոս տղերքի հարազատներին փող տալուց առաջ միլիոնավոր դրամներ հատկացնել` էդ նույն հերոս տղերքի թիկունքում իշխանություն բռնազավթել փորձողներին...», - այս մասին նշում է քաղաքական մեկնաբան ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Մ. Հարությունյանի գնահատմամբ. «Սա ցույց է տալիս, որ իսկապես Նիկոլի համար իշխանությունը բռնազավթելու, ամեն գնով իշխանության գալու գործընթացն ավելի կարեւոր է, քան՝ արցախյան հերոսամարտը, քան` հայրենիք պաշտպանելըԱյսինքն՝ նրանք, ովքեր մեր պետությունը պաշտպանելիս զոհվում են պակաս կարեւոր են, քան՝ ովքեր միգուցե եւ չգիտակցելով, որ ներսից խբում են սահմանին կանգնած զինվորի թիկունքին օգնել են Նիկոլին բռնազավթելու իշխանությունը, ավելի ճիշտ օգնել են Նիկոլին բավարարելու սեփական քաղաքական ամբիցիաներըԵթե նույնիսկ մարտի 1-ի զոհերի հարազատներին պետք էր գումար վճարել, ապա դա կարելի էր անել միայն ու միայն երբ հայրենիքի համար նահատակված մեր նահատակների հարազատները ստանային դրամական աջակցություն: Ի՞նչ ես էլի խրախուսում Նիկոլ, որ իշխանություն բռնազավթելն ավելի կարեւոր է, քան հայրենիք պաշտպանե՞լը... Սա ուղղակի անբարոյականություն է...»:

«Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը». Նիկոլ Փաշինյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА