o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

19.10.2019 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում, ինչպես նախորդիվ տեղեկացրել էինք, առաջին անգամ Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության վերջին մեկուկես տասնամյակի երեք տասնյակ հրատարակություններ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը

Գրքի այս ցուցադրություն-տոնավաճառը բացի հրատարակությունները հանրությանը ներկայացնելուց, լավագույն առիթ է օտար հրատարակիչների համար միմյանց հետ համագործակցություն սկսելու համար։Այս շրջանակներում Մայր Աթոռի հրատարակչության տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆԸ հատուկ ուշադրություն է դարձրել ցուցահանդեսում ներկայացված մի շարք հրատարակչությունների, որոնք աչքի են ընկնում ժամանակակից կրոնագիտական, եկեղեցագիտական եւ աստվածաբանական բազմաբնույթ կրոնական գրականության հրատարակություններով։ Այս մասին տեղեկանում ենք «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի պաշտոնական էջից:

Հոկտեմբերի 16-17-ը Արժանապատիվ Տ. Արարատ քհն. Պողոսյանը մասնավոր այցերով եղել է Վատիկանի հրատարակչության տաղավարում, Բրիտանական DK եւ գերմանական Mohr Siebeck, Herder, C. H. Beck եւ UTB հրատարակչությունների տաղավարներում, զրուցել նրանց ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նախնական համաձայնությունները ապագայում գործնական տիրույթ փոխադրելու առիթով: Մասնավորապես խոսքը վերաբերում է վերոնշյալ հրատարակչությունների այն գրքերի հայերեն թարգմանության հեղինակային իրավունքների ձեռբերմանը, որոնք հետաքրքրել են Մայր Աթոռի հրատարակչությանը:

Բացի օտար հրատարակչությունների հայերեն թարգմանության հեղինակային իրավունք ձեռք բերելը, հնարավոր է նաեւ հետաքրքրություն առաջանա այլ հրատարակիչների մոտ՝ Մայր Աթոռի հրատարակությունները այլ լեզուներով թարգմանելու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА