o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ. «Հրապարակ»

19.10.2019 10:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ «Իմ քայլը» չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ «Ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելը քաղաքական նպատակահարմարությունով է որոշվում։ «Քաղպայմանագիրը» ձեռնպահ մնաց այս փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, մինչեւ որ իր տեղական կառույցները կձեւավորի»:

«Զգո՛ն լինենք». ինչպես են իրականում վերաբերվում Հայոց եկեղեցուն ՀՀ կառավարությունում

Փաստորեն, ուզում եք միանգամից ամբողջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ` առանց աշխատանք թափելու։ «Հիմա համապետական մակարդակով կառավարությունն ուզում է հայրենիքը զարգացնել, աճացնել, եւ պարտադիր չէ տեղական ինքնակառավարման մարմիններում սեփական ներկայացուցիչներ ունենալ»:

Դա՞ էր պատճառը, որ Արարատի Նորաշեն համայնքում ձեր մարզպետը մի օր առավոտյան արթնացավ ու չընդունեց ընտրության արդյունքները եւ աշխատանքից ազատեց ընտրված գյուղապետին։ «Չեմ տիրապետում ինֆորմացիային. դիմեք մարզպետին»:

Ի դեպ, ՍԴ-ն նաեւ ընդունեց, որ պառլամենտը լուծարելուն, նոր ընտրություններ կազմակերպելուն առնչվող հոկտեմբերի 2-ի որոշումն ապօրինի էր։ «Բացարձա՛կ. ամեն բան խիստ օրինական էր»: Իսկ դատարանների փակո՞ւմը։ «Դարձյալ` ո՛չ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19.10.19թ. համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА